Հա

Քաղաքական

05/05/2017 - 10:00

Էդւարդ Շարմազանով. «ՀՅԴ-ի հետ կոալիցիոն փաստաթուղթը շուտով կը հրապարակւի»

«Փաստաթուղթը, կարելի է ասել, արդէն պատրաստ է, շուտով այն կը հրապարակւի, որը կը կոչվւի կոալիցիոն պայմանագիր»,- յայտնեց Շարմազանովը՝ յաւելելով, որ փաստաթուղթը կոչւելու է կոալիցիոն համաձայնագիր, այսինքն՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն 2017-2020 թւականների համար կնքելու են կոալիցիոն համաձայնագիր:

«alikonline.ir» - ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ կոալիցիոն բանակցութիւնները աւարտւած են։ Այս մասին, երէկ՝ մայիսի 4-ին ՀՀԿ ԳՄ-ի նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց կուսակցութեան մամուլի խօսնակ Էդւարդ Շարմազանովը։ Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«Փաստաթուղթը, կարելի է ասել, արդէն պատրաստ է, շուտով այն կը հրապարակւի, որը կը կոչվւի կոալիցիոն պայմանագիր»,- յայտնեց նա՝ յաւելելով, որ փաստաթուղթը կոչւելու է կոալիցիոն համաձայնագիր, այսինքն՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն 2017-2020 թւականների համար կնքելու են կոալիցիոն համաձայնագիր։

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ-ի նախագահի, փոխնախագահների կազմին, Էդւարդ Շարմազանովը նշեց, որ նիստում պաշտօնների հարցեր չեն քննարկել։

Էդւարդ Շարմազանովը նաեւ չբացառեց, որ ՀՀ նոր Ազգային ժողովում մշտական յանձնաժողովների թիւը կարող է նւազել։

«Ես տրամաբանական եմ համարում, որ կը կրճատւի, քանի որ 131 պատգամաւորի թիւը կրճատւել է, այսօր մենք ունենք 105 պատգամաւոր։ Չեմ բացառում, որ 6-րդ գումարման ԱԺ-ը կաշխատի ոչ թէ 12, այլ աւելի քիչ յանձնաժողովներով»,- ասաց Էդւարդ Շարմազանովը։

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. ՀՅԴ-ն՝ պետականութեան կերտման ու բարգաւաճման ակունքներում
    «Ապառաժ»-ի խմբագրական. ՀՅԴ-ն՝ պետականութեան կերտման ու բարգաւաճման ակունքներում

    Յաճախ ենք լսում այն մասին, որ հայկական իրականութեան մէջ վերջին 130 տարում իւրաքանչիւր յիշարժան, պատմական իրադարձութեան մէջ Դաշնակցութիւնն ունեցել է իր դերն ու նշանակութիւնը: Առաջին հայեացքից այս արտայայտութիւնը կարող է չափազանցութիւն թւալ: Սակայն, հպանցիկ ակնարկով անգամ նայելով հայոց նորօրեայ պատմութեանը, ցայտուն է դառնում Դաշնակցութեան նշանակութիւնը:

  • Անփոփոխելին եւ փոփոխելին
    Անփոփոխելին եւ փոփոխելին

    Ճակատներ կան կեանքի բոլոր ոլորտներուն մէջ, ճակատներ, որոնց վրայ պիտի գտնուին դաշնակցականները ամենուրեք, ճակատներ՝ ինքնութեան պաշտպանութեան, մարդկային իրաւունքներու պաշտպանութեան, մեր գոյութեան սպառնացող բոլոր իրավիճակներուն դէմ-յանդիման։ Հայաստանի եւ հայութեան ազատագրութիւնը այդ բոլոր ճակատներուն վրայ կը պատահի։ Հայաստանի հզօրացումը, տնտեսական ամրակայումը նոյնպէս այդ ազատագրական պայքարին տարբեր երեսներն են։

  • Փետրւարեան ապստամբութիւնը պէտք է դաս լինի օրւայ իշխանութիւնների համար. ՀՅԴ միջոցառումը
    Փետրւարեան ապստամբութիւնը պէտք է դաս լինի օրւայ իշխանութիւնների համար. ՀՅԴ միջոցառումը

    Հայ ժողովուրդը փետրվարեան ապստամբութեան շնորհիւ ցոյց տւեց, որ չի հանդուրժելու օտարի բռնութիւնը, օտարի օգնութեամբ իշխանութեան եկած ցանկացած ուժի, թէկուզեւ այդ ուժը ներկայացնում էր այնպիսի հզօր երկիր, ինչպիսին Ռուսաստանն էր. Փետրւարեան ապստամբութեան 99-ամեակի առիթով Երեւանի Անգլիական այգում տեղի ունեցած միջոցառմանն իր ելոյթում նշեց Խ. Աբովեանի անւան ՀՊՄՀ դասախօս, պ.գ.դ.., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանեանը:

  • Հ.Յ. Դաշնակցութեան ընտրական ցուցակը՝ Արցախի Ազգային Ժողովի ընտրութիւններին
    Հ.Յ. Դաշնակցութեան ընտրական ցուցակը՝ Արցախի Ազգային Ժողովի ընտրութիւններին

    Հ.Յ. Դաշնակցութեան ընտրական ցուցակը՝ Արցախի Ազգային Ժողովի ընտրութիւններին:

  • Մեր ճակատագրերը նոյնական են. շնորհակալութեան երթ եւ տօնական ընդունելութիւն ՀՀ-ում Սիրիայի դեսպանատանը
    Մեր ճակատագրերը նոյնական են. շնորհակալութեան երթ եւ տօնական ընդունելութիւն ՀՀ-ում Սիրիայի դեսպանատանը

    Սիրիայի խորհրդարանի՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման մասին բանաձեւը կարելի է պատմական համարել նաեւ այն առումով, որ նրանում առկայ է «Արեւմտեան Հայաստան» եզրոյթը: Ռուսաստանի, Կիպրոսի եւ Սլովակիայի բանաձեւերի հետ այս իմաստով բաւական ընդհանրութիւններ ունեցող այս բանաձեւում յստակ ուղերձ կայ առ այն, որ հայութիւնը ցեղասպանութեան է ենթարկւել հէնց իր պատմական հայրենիքում՝ Արեւմտեան Հայաստանում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։