Հա

Քաղաքական

15/05/2017 - 08:40

ՀՀԿ՝ 71.25%, «Ելք»՝ 21%, «Երկիր ծիրանի»՝ 7.75%. ՀՀԿ-ն յաղթեց Երեւանի աւագանու ընտրութիւններում

Ընտրութիւններում յաղթել է «Հայաստանի Հանրապետական» կուսակցութիւնը, որի օգտին քւէարկել են 240 հազար 036 ընտրող, կամ ընտրողների 71.25%-ը: «Ելք» կուսակցութիւնների դաշինքի օգտին քւէարկել են 70 հազար 731 քաղաքացի, կամ ընտրողների 21%-ը, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցութեանը վստահել են 26 հազար 109 ընտրող, կամ ընտրողների 7.75%-ը:

«alikonline.ir» - Այսօր՝ վաղ առաւօտեան, Երեւանի ժամանակով ժամը 03:15-ին ՀՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովը ամփոփեց մայիսի 14-ին կայացած Երեւանի աւագանու ընտրութիւնների նախնական արդիւնքները:

Ինչպէս տեղեկացնում են հայաստանեան լրատւամիջոցները՝ Երեւանի աւագանու ընտրութիւնների քւէարկութեան նախնական արդիւնքների բոլոր՝ 474 տեղամասերից ստացւած տւեալների հիման վրայ, ընտրութիւններում յաղթել է «Հայաստանի Հանրապետական» կուսակցութիւնը, որի օգտին քւէարկել են 240 հազար 036 ընտրող, կամ ընտրողների 71.25%-ը: «Ելք» կուսակցութիւնների դաշինքի օգտին քւէարկել են 70 հազար 731 քաղաքացի, կամ ընտրողների 21%-ը, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցութեանը վստահել են 26 հազար 109 ընտրող, կամ ընտրողների 7.75%-ը:

Յիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի թեկնածուները երեքն էին՝ Տարօն Մարգարեան (ՀՀԿ), Նիկոլ Փաշինեան («Ելք»), Զարուհի Փոստանջեան («Երկիր ծիրանի»)։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։