Հա

Քաղաքական

15/05/2017 - 09:40

Զարուհի Փոստանջեանը Ազգային դիմադրութեան շարժում է ստեղծում

Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր ծիրանի» կուսակցութեան (ԵԾ) նախագահ Զարուհի Փոստանջեանը ստեղծում է Ազգային դիմադրութեան շարժում:

«alikonline.ir» - Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր ծիրանի» կուսակցութեան (ԵԾ) նախագահ Զարուհի Փոստանջեանը ստեղծում է Ազգային դիմադրութեան շարժում: Ազգային դիմադրութեան բանաձեւն ուղղւած էր ժողովրդին, որի խնդիրը ձեւակերպւեց հետեւեալ կերպ. «Ապօրինի գործող իշխանութեան տապալումը», քաղաքական մենաշնորհի տապալումը, օրինական իշխանութեան հաստատումը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Այս մասին Զարուհի Փոստանջեանը յայտարարեց երէկ՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ հրատապ հանդիպմանը:

Նա նշեց, որ ԵԾ-ն չի ընդունում սահմանադրական հանրաքւէի արդիւնքները եւ խոստացաւ իշխանութիւնների կեանքը վերածել դժոխքի:

Յայտարարելով, որ Հայաստանում ընտրութիւն որպէս այդպիսին գոյութիւն չունի, Երեւանի քաղաքապետի թեկնածուն յաւելեց. «Հայաստանում դեռ ընտրական իրաւունքի իրացում մեզ չի յաջողւել կեանքի կոչել։ Ե՛ւ համակարգն է այդպիսին՝ աւտորիտար, ե՛ւ ընտրական իրաւունքի իրացման համար չկան ո՛չ հաւասար, ո՛չ արդար, ո՛չ թափանցիկ պայմաններ»:

Զ. Փոստանջեանը յիշեցրեց, որ դիմել էր ՀՀ ոստիկանութեան եւ ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան պաշտօնեաներին՝ օգնելու, որպէսզի տեղի ունենա իշխող՝ ՀՀԿ-ի անցնցում բաժանում, «որպէս իրենց համար հումանիտար ճանապարհ, որպէսզի իրենք հեռանան, չլինեն ցնցումներ, չլինեն զոհեր»:

Ըստ Զարուհի Փոստանջեանի՝ Հայաստանում գործում են ընտրակեղծարարների եւ բռնարարարների յատուկ ջոկատներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։