Հա

Քաղաքական

23/05/2017 - 12:30

Էդւարդ Շարմազանով. «Ադրբեջանը պէտք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ամբողջական իրացումը»

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդւարդ Շարմազանովը մայիսի 23-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի քաղաքական հարցերով աւագ խորհրդատու Օլեքսանդր Պաւլիւկին:

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդւարդ Շարմազանովը մայիսի 23-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի քաղաքական հարցերով աւագ խորհրդատու Օլեքսանդր Պաւլիւկին: Տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնը:

Հիւրը շնորհաւորել է Էդւարդ Շարմազանովին՝ ԱԺ նախագահի տեղակալի պատասխանատու պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ եւ մաղթել արդիւնաւետ աշխատանք:

Էդւարդ Շարմազանովը ողջունել է Օլեքսանդր Պաւլիւկի հերթական այցը Հայաստան. քննարկւել են երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր: Անդրադարձ է կատարւել ՀՀ-ԵՄ յարաբերութիւններին, տարածաշրջանային անվտանգութեան խնդիրներին, ԼՂ հակամարտութեան կարգաւորման հարցին, վերջին ամիսներին Հայաստանում անցկացւած խորհրդարանական եւ Երեւանի աւագանու ընտրութիւններին:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդւարդ Շարմազանովը կարեւորել է Հայաստանի՝ ԵՄ-ի հետ յարաբերութիւնների զարգացումն ու յոյս յայտնել, որ առաջիկայում կը ստորագրւի ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան նախաստորագրւած համաձայնագիրը:

Հիւրի խնդրանքով ներկայացնելով ԼՂ հիմնախնդիրը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդւարդ Շարմազանովը կարեւորել է խնդրի՝ խաղաղ քննարկումների միջոցով կարգաւորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս համատեքստում նա անդրադարձել է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականութեանը եւ նշել, որ օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդէս են եկել յայտարարութեամբ եւ հասցէական քննադատել Ադրբեջանի քաղաքականութիւնը՝ կապւած նրա կողմից հրադադարի ռեժիմի խախտման եւ զինւած ուժերի կողմից շփման գծի երկայնքով կրակ բացելու հետ:

«Տարածաշրջանում խաղաղութիւնն ու կայունութիւնն ամրապնդելու համար Ադրբեջանը պէտք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ամբողջական իրացումը. քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել այդ իրաւունքը, խնդիրը չի կարող կարգաւորւել»,- մասնաւորապէս ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը հրաժարւում է ապրիլեան պատերազմից յետոյ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների արդիւնքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների կատարումից եւ շարունակում իր որդեգրած ռազմատենչ քաղաքականութիւնը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։