Հա

Քաղաքական

22/08/2017 - 09:10

Կարէն Կարապետեանը երիտասարդների համախմբման առումով կարեւորում է «Բազէ»-ի անցկացումը

Ծաղկաձորում օգոստոսի 21-ին տեղի ունեցավ «Բազէ-2017» համահայկական հաւաքի բացման արարողութիւնը: Միջոցառմանը ներկայ էին ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը, Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարէն Աւագեանը եւ այլք:

«alikonline.ir» - Ծաղկաձորում օգոստոսի 21-ին տեղի ունեցավ «Բազէ-2017» համահայկական հաւաքի բացման արարողութիւնը: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկայ էին ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը, Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարէն Աւագեանը եւ այլք:

ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը ողջունեց «Բազէ»-ի 2017 թւականի մասնակիցներին եւ նշեց, որ այս հաւաքը խորհրդանշական է, քանի որ «Բազէ»-ն նշում է իր հիմնադրման 15-ամեակը:

«Այս հաւաքին 8500 երիտասարդ է մասնակցել Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքից: Կարծում եմ, այս շարժումը շատ լաւ հարթակ է ,որտեղ համախմբւում է երիտասարդութիւնը: Ընդհանրապէս ցանկացած հասարակութեան ամենաակտիւ, պրոգրեսիւ, ստանդարտներից դուրս մտածող հատւածը հէնց երիտասարդութիւնն է: Եւ այդ առումով Հայաստանի Հանրապետութիւնը բացառութիւն չէ: Դուք բոլորդ ունէք վաղւայ օրը աւելի լաւը դարձնելու պատասխանատւութեան ձեր բաժինը: Չափազանց կարեւոր է, որ դուք այդ պատասխանատւութիւնից բաւականութիւն եւ հաճոյք ստանաք: Օգտւելով առիթից՝ հորդորում եմ ձեզ լինել ազատ, լինել ակտիւ, պարբերաբար աշխատէք ինքներդ ձեր վրայ, որպէսզի լինէք աւելի մրցունակ եւ ժամանակակից, վաղւայ օրւան նայէք վստահ եւ համարձակ եւ իհարկէ, ամենակարեւորը, սիրէք մեր երկիրը»,- ընդգծեց Կարապետեանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարէն Աւագեանի խօսքով՝ այս հաւաքը իւրայատուկ է, քանզի այն համախմբում է բոլոր երիտասարդներին՝ Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքից:

«Բազէ» ասելիս հասկանում ես նւիրւած, պայքարող եւ հայրենասէր երիտասարդ: Եւ այս 15 տարիներին հաւաքը  դարձել է ամենասիրւած եւ ամենասպասւած միջոցառումը»,- ընդգծեց Աւագեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։