Հա

Քաղաքական

10/10/2017 - 10:00

Քաղաքագէտ. «Թուրք-ամերիկեան լարւած յարաբերութիւնները կարող են յանգեցնել Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը»

Թուրք-ամերիկեան լարւած յարաբերութիւնները կարող է յանգեցնել նրան, որ Միացեալ Նահանգները ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը։

«alikonline.ir» - Թուրք-ամերիկեան լարւած յարաբերութիւնները կարող է յանգեցնել նրան, որ Միացեալ Նահանգները ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը։ Այս մասին «news.am»-ի հետ զրոյցում ասել է քաղաքագէտ Ստեփան Գրիգորեանը։

«Թուրքիան, որ անկանխատեսելի, անկայուն հարեւան է, այդքան էլ լաւ բան չէ մեզ համար։ Պարզ է, որ ոչ մի լաւ բան չի բերելու դա, բայց թուրք-ամերիկեան յարաբերութիւնների սրումը կարող է շանս ստեղծել, որ Միացեալ նահանգները ճանաչեն Հայոց Ցեղասպանութիւնը»,- ասել է Ստեփան Գրիգորեանը։

Քաղաքագէտը յիշեցրել է թուրք-գերմանական լարւած յարաբերութիւնների արդիւնքը յօգուտ Հայաստանի։

«Ի վերջոյ Գերմանիան ինչու ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը, թէ՛ սկզբունքները պահպանելով, թէ՛ Թուրքիայի հետ յարաբերութիւններից ելնելով։ Գերմանացիները տեսնում էին՝ ուր էր գնում յարաբերութիւնների զարգացումը, նոյնն էլ Միացեալ Նահանգները։ Ես կարծում եմ, որ հիմքեր կան ճանաչելու համար։ 50 նահանգներից ամէն դէպքում 47–ը ճանաչել են։ Յարաբերութիւնների սրումը ստեղծում է հիմք, որ տարիների երկար աշխատանքը արդիւնք տայ»։

Յարակից լուրեր

  • Անդրադարձ. «Յաղթանակ»-ի մասին զաւեշտակա՞ն, թէ՞ անկեղծ յայտարարութիւն
    Անդրադարձ. «Յաղթանակ»-ի մասին զաւեշտակա՞ն, թէ՞ անկեղծ յայտարարութիւն

    Կիրակի, 19 յունուարին Գերմանիոյ մայրաքաղաքին մէջ տեղի ունեցաւ Լիպիոյ տագնապի քննարկման նուիրուած «Պերլինի խորհրդաժողով»-ը, որուն կը մասնակցէին 11 պետութիւններու, 3 միջազգային ու շրջանային կազմակերպութիւններու, ինչպէս նաեւ տագնապին առնչակից անմիջական կողմերու ղեկավարները: Մասնակից պետութիւններու շարքին էր Թուրքիան:

  • Միջուկային համաձայնութեան շուրջ սպասվող զարգացումները
    Միջուկային համաձայնութեան շուրջ սպասվող զարգացումները

    2018 թ. մայիսին, երբ Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային համաձայնութիւնից միակողմանի դուրս գալու մասին որոշում կայացրեց, Իրանը միջուկային համաձայնութիւնը ստորագրած եւրոպական երկրների հետ սկսեց ակտիւ բանակցութիւններ վարել՝ ակնկալելով եւրոպական կողմի գործուն աջակցութիւնն ԱՄՆ-ի որոշման արդիւնքում ի յայտ եկած ֆինանսական եւ իրաւական խնդիրները յաղթահարելու գործում:

  • Յայտնի է Ստամբուլի հայկական «Սանասարեան հան» շէնքի ճակատագիրը
    Յայտնի է Ստամբուլի հայկական «Սանասարեան հան» շէնքի ճակատագիրը

    2019 թ. Թուրքիայում վճռաբեկ դատարանը Ստամբուլում գտնւող հայկական «Սանասարեան հան»-ի (Սանասարեան տան) սեփականութեան իրաւունքը պետութեանը վերադարձնելու որոշում էր կայացրել: Այսպիսով շէնքն այսուհետեւ պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխաւոր վարչութեանը:

  • ՌԴ-ն ԱՄՆ-ի կողմից՝ Իրանի ուրանի հարստացման իրաւունքի շուրջ գործողութիւնները դաւադրութիւն է համարել
    ՌԴ-ն ԱՄՆ-ի կողմից՝ Իրանի ուրանի հարստացման իրաւունքի շուրջ գործողութիւնները դաւադրութիւն է համարել

    Ռուսաստանի ԱԳ նախարարութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, որտեղ ԱՄՆ-ից պահանջել է խուսափել՝ Իրանի ուրանի հարստացման իրաւունքի շուրջ միջազգային հանրութեանն ապակողմնորոշելու փորձերից:

  • «Անկարան զօրքեր չի ուղարկել Լիբիա». Էդրողան
    «Անկարան զօրքեր չի ուղարկել Լիբիա». Էդրողան

    Թուրքիան ներկայ պահին Լիբիա է ուղարկել միայն զինւորական խորհրդականներ եւ հրահանգիչներ։ Այս մասին ինքնաթիռում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք լրագրողներին Բեռլինից Լիբիայի վերաբերեալ միջազգային համաժողովից վերադառնալիս։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։