Հա

Քաղաքական

25/01/2018 - 12:30

Տիգրան Բալայեան. «Բաքուն ուշադրութիւնը շեղելու համար շփման գծում դիմում է սադրանքի»

«Բաքուն փորձում է միջազգային ասպարէզում ունեցած դիւանագիտական ձախողումները կոմպենսացնել, շեղել ուշադրութիւնը Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրաւունքների ու հիմնարար ազատութիւնների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: Չի ստացւելու»,- այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը: 

«alikonline.ir» - «Բաքուն փորձում է միջազգային ասպարէզում ունեցած դիւանագիտական ձախողումները կոմպենսացնել, շեղել ուշադրութիւնը Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրաւունքների ու հիմնարար ազատութիւնների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: Չի ստացւելու»,- այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը: Աւելի վաղ «news.am»-ը յայտնել էր, որ այսօր՝ յունւարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի հարաւարեւելեան (Կուրոպատկինո) ուղղութեամբ տեղակայւած հայկական դիրքերից մէկի պաշտպանական հատւածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հաւաստանշւել է հակառակորդի հետախուզադիւերսիոն խմբի ներթափանցման փորձ:

Ձեռնարկւած կանխարգելիչ գործողութիւնների արդիւնքում ադրբեջանական յատուկ ջոկատայինները հետ են շպրտւել:  Ըստ նախնական տւեալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտւում են:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։