Հա

Քաղաքական

18/02/2018 - 11:20

«Այլեւս անօգուտ է ժխտել Ցեղասպանութեան փաստը». Տիգրան Բալայեանի արձագանգը՝ Թուրքիայի ԱԳՆ-ի յայտարարութեանը

Հայոց Ցեղասպանութիւնը գիտականօրէն հաստատւած պատմական փաստ է ու Թուրքիայի ԱԳՆ-ում դրա մասին լաւ գիտեն։ 

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութիւնը գիտականօրէն հաստատւած պատմական փաստ է ու Թուրքիայի ԱԳՆ-ում դրա մասին լաւ գիտեն։ Այս մասին «news.am»-ի հետ զրոյցում նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ յայտարարութեանը՝ կապւած Հոլանդիայի խորհրդարանում ներկայացւած Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւին։

«Կարծում եմ գիտակցում են նաեւ, որ այլեւս անօգուտ է ժխտել այդ փաստը։ Յիշեցնեմ նաեւ, որ Հոլանդիայի խորհրդարանը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչել է դեռեւս 2004 թւականին։ Միգուցէ իր այս յայտարարութեամբ Թուրքիայի ԱԳՆ-ն փորձում է ժխտել նաեւ այս փաստը»,- նշեց Բալայեանը։

Աւելի վաղ «news.am»-ը յայտնել էր, որ Հոլանդիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացւել 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին բանաձեւի նախագիծ:

Նախագծի հեղինակն է «Քրիստոնէական միութիւն» կուսակցութեան պատգամաւոր Եոէլ Ֆորդեւինդը: Բանաձեւի համաձայն՝ Հոլանդիայի կառավարութեան ներկայացուցիչը պարտաւոր է ամէն տարի Երեւանում այցելել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի արարողութեանը մասնակցել՝ Հայոց Ցեղասպանութեան հարցում Հոլանդիայի դիրքորոշումը ամրապնդելու համար:

Այս առնչութեամբ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդէս է եկել յայտարարութեամբ, որտեղ նշել է, որ հոլանդացի քաղաքական գործիչներին կոչ են անում խուսափել պատմութեան քաղաքականացումից։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։