Հա

Քաղաքական

19/05/2018 - 14:20

Զոհրաբ Մնացականեան. «Արցախը եղել է եւ լինելու է մեր դիւանագիտական ճակատի առաջնահերթութիւնների շարքում»

ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականեանը երէկ մեկնել է Արցախի Հանրապետութիւն, հանդիպում է ունեցել նախագահ Բակօ Սահակեանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Մասիս Մայիլեանը, քննարկւել են արտաքին քաղաքականութեան եւ այդ ոլորտում հայկական երկու պետութիւնների փոխգործակցութեանը վերաբերող մի շարք հարցեր: 

«alikonline.ir» - ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականեանը երէկ մեկնել է Արցախի Հանրապետութիւն, հանդիպում է ունեցել նախագահ Բակօ Սահակեանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Մասիս Մայիլեանը, քննարկւել են արտաքին քաղաքականութեան եւ այդ ոլորտում հայկական երկու պետութիւնների փոխգործակցութեանը վերաբերող մի շարք հարցեր: Գրում է «yerkir.am»-ը:

Ապա ՀՀ ԱԳ նախարարը ճեպազրոյց է ունեցել լրագրողների հետ:

 

- Պարո'ն նախարար, սա, փաստօրէն, Ձեր առաջին պաշտօնական այցն է եւ առաջին պաշտօնական հանդիպումը ԼՂ Հանրապետութեան նախագահի հետ: Հետաքրքիր է՝ ի՞նչ էք քննարկել, ինչի՞ շուրջ էք խօսել:

Մենք խօսել ենք սկզբունքների մասին, խօսել ենք այն մասին, թէ ինչ նշանակութիւն ունի Արցախը Հայաստանի համար, խօսել ենք Արցախի անվտանգութեան, Արցախի զարգացման մասին: Խօսել ենք նաեւ այն մասին, որ Արցախը վերաբերում է ողջ հայութեանը, որովհետեւ մեր ինքնութեան այս շրջանի պատմութեան կարեւորագոյն սիւներից Արցախն ամենակարեւորն է: Եւ այդ առումով սա մեր միասնական պատասխանատւութիւնն է: Ցանկացած մարդ, ով գտնւում է Արցախում, զգում է, որ այս շրջանում մարդիկ ապրում են իւրայատուկ պայմաններում, եւ դա չզգալը անընդունելի է, անկարելի: Իւրայատուկ պայմաններ են այն առումով, որ կայ վտանգ, կայ հակառակորդ, կայ ֆիզիկական անվտանգութեան հարց: Եւ մեր համախմբւածութիւնը, մեր միասնական ուժը վերաբերում է բոլորիս: Սա բոլորիս հարցն է: Այդ առումով է, որ չափազանց կարեւոր է լինել այստեղ, զգալ այդ ոգին, այդ պատասխանատւութիւնը եւ կրել այդ պատասխանատւութիւնը:

 

Ուրեմն դիւանագիտական ճակատում առաջնահերթութիւնների շարքում լինելու է Արցախը:

Եղել է, կայ եւ մնում է: Լինելու է մինչեւ այն պահը, մինչեւ որ վստահ չլինենք, ինչպէս ասացի, որ Արցախի անվտանգութիւնը, Արցախի զարգացումն ընթանում է իր բնականոն ուղիով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։