Հա

Քաղաքական

23/05/2018 - 13:40

Նիկոլ Փաշինեան. «Խնդրում, յորդորում եւ պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդութիւնը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով քաղաքացիական անհնազանդութեան շարունակւող ակցիաներին: 

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով քաղաքացիական անհնազանդութեան շարունակւող ակցիաներին: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Գրառումն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձեւով չեն արձագանgում քաղաքացիական անհնազանդութեան բոլոր ակցիաները դադարեցնելու եւ առկայ խնդիրների շուրջ կառավարութեան հետ աշխատելու իմ կոչին:

Սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ խնդրում, յորդորում եւ պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդութեան առանց բացառութեան բոլոր ակցիաները եւ աշխատել կառավարութեան հետ՝ ձեզ յուզող հարցերը քննարկելու եւ լուծելու համար:

Ժողովրդի վստահութիւնը վայելող կառավարութեան դէմ քաղաքացիական անհնազանդութեան ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդութեան ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դէմ, կամ իրականացնել սաբոտաժի գործողութիւններ:

Կրկին անգամ խնդրում, յորդորում եւ պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդութեան բոլոր գործողութիւնները, եթէ դրանք սաբոտաժ չեն ընդդէմ ժողովրդի վստահութիւնը վայելող կառավարութեան»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։