Հա

Քաղաքական

08/09/2018 - 13:40

«Այս «մարդաորսը» լաւ հանգրւան չի ունենալու». Յովիկ Աբրահամեանին մեղադրանք է առաջադրւել

ՀՀ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Մօտ մէկ ամիս առաջ մի խումբ դիմակաւորւած անձինք իբր օպերատիւ տեղեկութիւնների հիման վրայ ներխուժեցին ինձ եւ ազգականներիս պատկանող բնակարաններ եւ շինութիւններ:

«alikonline.ir» - ՀՀ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Մօտ մէկ ամիս առաջ մի խումբ դիմակաւորւած անձինք իբր օպերատիւ տեղեկութիւնների հիման վրայ ներխուժեցին ինձ եւ ազգականներիս պատկանող բնակարաններ եւ շինութիւններ: Ո՛չ իմ փաստացի բնակութեան, եւ ո՛չ էլ հաշւառման վայրերում իրականացւած խուզարկութեան արդիւնքում որեւէ անօրինական առարկայ չյայտնաբերւեց, սակայն չնայած դրան իրավապահներն առգրաւեցին իմ անձնագիրը՝ կոպտօրէն խախտելով ՀՀ օրէնսդրութիւնը:

Աւելին՝ խուզարկութիւն կատարւեց Մխչեանի մեխանիկական գործարանի տարածքում եւ նախ հրապարակայնօրէն փորձ արւեց տարածքը կապել իմ անւան հետ, իսկ այդուհետ՝ այդ տարածքում յայտնաբերւած զէնքերը կապել Մարտի 1-ի հետ: Ակնյայտ է, որ փաստերի նման շղթայական խեղաթիւրման թիրախը ես էի: Թերեւս դա է պատճառը, որ առ այսօր հրապարակւած չեն փորձաքննութեան արդիւնքները:

2018 թւականի սեպտեմբերի 4-ին, կայքերից մէկին տւած հարցազրոյցում քննադատեցի ՀՀ իշխանութիւնների այդ գործելաոճը: Ի պատասխան դրա, հարցազրոյցից ընդամենը մէկ օր անց ծանուցում ստացայ՝ մէկ այլ քրէական գործով որպէս վկայ ՀՀ յատուկ քննչական ծառայութիւն հրաւիրվելու մասին: ՅՔԾ-ում ինչ-որ շինծու քրէական գործով ինձ նախ հարցաքննեցին որպէս վկայ, ապա դրանից անմիջապէս յետոյ անհիմն մեղադրանք առաջադրեցին եւ ստորագրութիւն վերցրեցին՝ երկրից չհեռանալու մասին:

Զաւեշտալի է, երբ ոչ ականջահաճոյ հարցազրոյցից յետոյ մարդուն հրաւիրում են ՅՔԾ, ակնյայտ կեղծ մեղադրանք առաջադրում՝ նպատակ ունենալով լռեցնել ցանկացած այլակարծութիւն:

Այս պահին նպատակայարմար չեմ համարում աւելին ասել, հետագայում այդ անհիմն մեղադրանքին եւ անօրինականութիւններին առաւել մանրամասն անդրադառնալու առիթ կունենամ: Առայժմ արձանագրեմ, որ ՀՀ իշխանութիւնների կողմից իրականացւող «մարդաորսը», ազատ խօսքի ու այլակարծութեան ճնշմանն ուղղւած գործողութիւնները լաւ հանգրւան չեն ունենալու»:

Յարակից լուրեր

  • Սերժ Սարգսեանին դիզւառելիքի գործով մեղադրանք է առաջադրւել, խափանման միջոց է ընտրւել ստորագրութիւնը՝ չհեռանալու մասին․ նրա դէմ ցուցմունք է տւել Սերգօ Կարապետեանը
    Սերժ Սարգսեանին դիզւառելիքի գործով մեղադրանք է առաջադրւել, խափանման միջոց է ընտրւել ստորագրութիւնը՝ չհեռանալու մասին․ նրա դէմ ցուցմունք է տւել Սերգօ Կարապետեանը

    ՀՀ յատուկ քննչական ծառայութիւնից տեղեկացնում են, որ քննւող քրէական գործի նախաքննութեան ընթացքում ձեռք բերւած բաւարար ապացոյցների համակցութեան հիման վրայ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսեանին մեղադրանք է առաջադրւել ՀՀ քրէական օրէնսգրքի 38-179-րդ յօդւածի 3-րդ մասի 1-ին կէտով նախատեսւած հանրօրէն վտանգաւոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թ. ապրիլի 9-ից մինչեւ 2018 թ. ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտօնը, իր պաշտօնէական դիրքն օգտագործելով, 2013 թ. յունւարի 25-ից մինչեւ նոյն թւականի փետրւարի 7-ն ընկած ժամանակահատւածում կազմակերպել է պաշտօնատար մի խումբ անձանց կողմից պետութիւնից վատնելու եղանակով առանձնապէս խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակութեան կատարումը:

  • Արծւիկ Մինասեանը՝ իր հասցէին հնչած մեղադրանքների մասին
    Արծւիկ Մինասեանը՝ իր հասցէին հնչած մեղադրանքների մասին

    «Թող տպաւորութիւն չլինի, որ ես խուսափում եմ պատասխանատւութիւնից: Ես ոչ այդ մարդն եմ, ոչ էլ իմ անցած ճանապարհով նման ենթադրութիւնների տեղ եմ տւել: Այնտեղ, որտեղ ես համոզւած եմ եղել, համոզւած կերպով ասել եմ՝ այո, օրէնսդրութիւնը պահպանւած է Հայաստանի շրջակայ միջավայրի ազդեցութեան փորձաքննութեան արդիւնքում, բայց արդեօք սա նշանակում է, որ Ամուլսարը ենթակայ է շահագործման, թէ ոչ՝ սա բնապահպանութեան նախարարութեան իրաւասութիւնից դուրս հարց է»,- Aravot.am-ի հետ զրոյցում յայտարարեց ՀՀ բնապահպանութեան նախկին նախարար Արծւիկ Մինասեանը:

  • «NYT»-ը պատասխանել է պետական դաւաճանութեան վերաբերեալ Թրամփի մեղադրանքներին
    «NYT»-ը պատասխանել է պետական դաւաճանութեան վերաբերեալ Թրամփի մեղադրանքներին

    «New York Times» (NYT) թերթն ի պատասխան պետական դաւաճանութեան վերաբերեալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքների յայտարարել է, որ զանգւածային լրատւամիջոցների հասցէին նման յայտարարութիւնները վտանգաւոր են, իսկ կառավարութիւնը ծանօթացւած է եղել յօդւածի տեքստին նախքան դրա հրապարակումը:

  • Կրեմլը մեկնաբանել է Իրանի հասցէին արւած ԱՄՆ-ի մեղադրանքները
    Կրեմլը մեկնաբանել է Իրանի հասցէին արւած ԱՄՆ-ի մեղադրանքները

    Իրանի հասցէին Օմանի ծոցում իրավիճակի առնչութեամբ անհիմն մեղադրանքներին պէտք չէ ուշադրութիւն դարձնել, յայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

  • Պոմպէօն շարունակում է մեղադրել Իրանին
    Պոմպէօն շարունակում է մեղադրել Իրանին

    ԱՄՆ-ը կասկած չունի, որ Օամնի ծոցում նաւթային լցանաւերի վրայ յարձակումն Իրանի ձեռքի գործն է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։