Հա

Քաղաքական

09/09/2018 - 14:00

«Սեւերի եւ սպիտակների բաժանելը շատ է մտահոգում բիզնեսին». Ռուսաստանաբնակ գործարարի ահազանգը Փաշինեանին

Ռուսաստանաբնակ հայ ներդրողներն անհանգստացած են «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարութեանի՝ «սեւ եւ սպիտակ ուժերի» մասին աղմկահարոյց յայտարարութեամբ: Այս մասին Մոսկւայում սեպտեմբերի 8-ին կայացած հանդիպման ժամանակ ասել է «Թովմասեան» բարեգործական հիմնադրամի տնօրէն Արտակ Թովմասեանը: 

«alikonline.ir» - Ռուսաստանաբնակ հայ ներդրողներն անհանգստացած են «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարութեանի՝ «սեւ եւ սպիտակ ուժերի» մասին աղմկահարոյց յայտարարութեամբ: Այս մասին Մոսկւայում սեպտեմբերի 8-ին կայացած հանդիպման ժամանակ ասել է «Թովմասեան» բարեգործական հիմնադրամի տնօրէն Արտակ Թովմասեանը: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիւօրէն քննարկւում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան քաղաքապետի թեկնածու Հայկ Մարութեանի ելոյթը «սեւ եւ սպիտակ ուժերի» մասին: Ասեմ, որ դա շատ է անհանգստացնում բիզնեսին, այն գործընկերները, որոնք պատրաստ էին Հայաստան գալ, մտահոգւած են՝ ի՞նչ պէտք է անել, որ մեր ազգը չբաժանենք սեւերի եւ սպիտակների: Ես յայտարարել եմ, որ մենք չենք դադարեցնելու մեր ներդրումները, նոր ներդրումներ ենք անելու: Մենք ներդրումներ չենք անում Քոչարեանի, Սերժ Սարգսեանի կամ Փաշինեանի համար, մենք հայ ազգի համար ենք ներդրում անում: Այս հարցը մտահոգում է, եւ ի՞նչ էք Դուք անելու, որ չլինի նման թիմային բաժանում Հայաստանում»,- ասել է գործարարը:

Փաշինեանը պատասխանել է՝ ինքը կոչ է արել, որ քննադատութեանը պէտք է հանդուրժողականութեամբ վերաբերւել եւ ամէն ինչ պէտք է ներառւի սիրոյ եւ համերաշխութեան տրամաբանութեան մէջ:

«Սա իսկապէս խնդիր է, եւ մենք պէտք է քայլ-քայլ, համբերատար շարժւենք այդ ուղղութեամբ: Ինչ վերաբերում է Հայկ Մարութեանի յայտարարութեանը. ես կարծում եմ՝ թիւըմբռնում կայ այդ յայտարաութեան վերաբերեալ, եւ խօսքը բոլորովին այլ կոնտեքստի է վերաբերւել: Խօսքը վերաբերւել է նրան, որ բոլորիս ակնյայտ է, որ Հայաստանին անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ, եւ երբ Հանրապետական մեծամասնութեան ներկայացուցիչները, ի հեճուկս քաղաքական պրոցեսների, փորձում են ցոյց տալ, որ իրենք թոյլ չեն տալու արտահերթ ընտրութիւններ, դրանով ասում են՝ ժողովուրդ ջան, դուք մի հատ էլ պէտք է յեղափոխութիւն անէք: Եթե պէտք լինի, մի հատ էլ կանենք, բայց ես, որպէս ՀՀ վարչապետ, բացառում եմ, որ երբեւէ Հայաստանում ատելութեան մթնոլորտ կը ձեւաւորւի: Ես ձեր այս ահազանգն ի գիտութիւն եմ ընդունում եւ բոլորին կոչ եմ անում, որ որեւէ մէկին ուղղւած քննադատութիւն չվերածւի ատելութեան քարոզի, մերոնքականների եւ ձերոնքականների բաժանելը պէտք է բացառվի»,- ասել է վարչապետ Փաշինեանը:

Յարակից լուրեր

  • Հակադաշնակցական արշաւի ներքին ու արտաքին պատւիրատուները
    Հակադաշնակցական արշաւի ներքին ու արտաքին պատւիրատուները

    Պատմութիւնը կրկնւելու «խասիաթ» ունի, եթէ այն չես իւրացնում կամ դրան իրաւաքաղաքական գնահատական չես տալիս։

    ՀՅԴ-ի դէմ Նիկոլ Փաշինեանն արշաւ է սկսել։ Նա այդ առումով օրիգինալ չէ։ Քանզի նորանկախ Հայաստանում ՀՅԴ-ի դէմ արշաւ տեղի է ունեցել նաեւ Նիկոլի քաղաքական «պապա» հանդիսացող ՀՀ 1-ին նախագահի կողմից։

  • Մէկ տարի անց ԱԺ-ն դարձել է հանրային անհամերաշխութեան խորհրդանիշը
    Մէկ տարի անց ԱԺ-ն դարձել է հանրային անհամերաշխութեան խորհրդանիշը

    Այսօր (դեկտեմբերի 9-ԽՄԲ.) լրացաւ 7-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի ընտրութիւնների մէկ տարին: 12 ամիս անց ցաւալիօրէն պէտք է նշենք, որ քւէարկողների շուրջ 70 %-ի ձայները ստացած գործող ԱԺ-ն հանրութեան մէջ ունի ընդամենը 8.1 տոկոս լիարժէք վստահութիւն: Լինելով երկրի թիւ 1 հաստատութիւնը,պետական այլ օղակների հետ համեմատ՝ ԱԺ-ն, ցաւալիօրէն, ամենաքիչ վստահութիւն ունեցող օղակներից մէկն է:

  • «Դրա համա՞ր է վարչապետը ցայտնոտի մէջ, եւ ամէն օր պէտք է ձերբակալութիւններ լինեն». Կիրօ Մանոյեան
    «Դրա համա՞ր է վարչապետը ցայտնոտի մէջ, եւ ամէն օր պէտք է ձերբակալութիւններ լինեն». Կիրօ Մանոյեան

    ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը «Ա1+»-ի հետ զրոյցում ասաց, որ Բրատիսլաւայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից յետոյ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների տարածած յայտարարութեան տակ երկու նախարարները չէին ստորագրել այն պատճառով, որ այդ փաստաթուղթը մերժել էր Էլմար Մամեդեարովը:

  • «Իշխանութիւնները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ի ուժից». Արմենուհի Կիւրեղեան
    «Իշխանութիւնները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ի ուժից». Արմենուհի Կիւրեղեան

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, անդրադառնալով ՀՅԴ-ական երիտթեւի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին, ԱԺ ամբիոնից յայտարարեց, որ նախարարի հրաժարականը չի կարող լինել քաղաքական զրօ ազդեցութիւն ունեցող քաղաքական ուժի քմահաճոյքի արդիւնք: Յիշեցնենք, որ այս յայտարարութեանը նախորդած օրը տեղի էր ունեցել բախում ՀՅԴ-ական ակտիւիստների եւ ոստիկանութեան միջեւ ԿԳՄՍ նախարարութեան առջեւ: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրաւունք»-ը պարզեց ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, ԱԺ վեցերորդ գումարման նախկին պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանի տեսակէտը:

  • Ինչո՞ւ Բրատիսլաւան ցնցեց Հայաստանը
    Ինչո՞ւ Բրատիսլաւան ցնցեց Հայաստանը

    Դեկտեմբերի 4-ին Բրատիսլաւայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցաւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականեանի եւ Էլմար Մամեդեարովի հանդիպումը, որն անցկացւեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրու Շոֆէրի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկի միջնորդութեամբ եւ մասնակցութեամբ: Նմանատիպ հաղորդագրութիւններ արցախեան խնդրի կարգաւորման այս երկարուձիգ ժամանակահատւածում շատ ենք լսել:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։