ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտօնական կայքից:
«alikonline.ir» - ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտօնական կայքից:
Սրբազան Հայրը ՀՀ նախագահին է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան հրաւէրը՝ մասնակցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի ձեռնադրութեան 50-ամեակի առթիւ Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարում մատուցւելիք սուրբ եւ անմահ պատարագին:
Պատարագին հրաւիրւած են նաեւ Լիբանանի Հանրապետութեան նախագահ Միշէլ Աունը, Լիբանանի պետական եւ քաղաքական գործիչներ: