Հա

Քաղաքական

15/09/2018 - 09:20

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ տնօրէն է ընտրւել ազգագրագէտ Յարութիւն Մարութեանը

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը սեպտեմբերի 14-ին փակ, գաղտնի քւէարկութեամբ թանգարանի տնօրէն է ընտրել ազգագրագէտ Յարութիւն Մարութեանին։

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը սեպտեմբերի 14-ին փակ, գաղտնի քւէարկութեամբ թանգարանի տնօրէն է ընտրել ազգագրագէտ Յարութիւն Մարութեանին։

Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, չորս թեկնածուներից Հայկ Դեմոյեանի օգտին քւէարկել է 2 հոգի, իսկ պատմական գիտութիւնների դոկտոր Յարութիւն Մարութեանի օգտին՝ 11 հոգի։ Մնացած  թեկնածուներից 2-ին՝ Արմէն Ասրյեանի եւ Ստեփան Ստեփանեանցի օգտին ոչ ոք չի քւէարկել:

Թանգարանը ՊՈԱԿ-ից վերափոխւել էր հիմնադրամի եւ մի քանի ամիս մնացել էր առանց տնօրէնի, քանի որ Գէորգ Վարդանեանը, ով նշանակւել էր տնօրէն, ազատւել էր` իր դիմումի համաձայն։ Մրցոյթին կարող էին մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտական աստիճան հայագիտութեան կամ հումանիտար եւ հասարակագիտական գիտութիւնների բնագաւառում, առնւազն 5 տարւայ գիտական աշխատանքի փորձառութիւն, ցեղասպանութեան ոլորտում գիտական աշխատանքներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։