Հա

Քաղաքական

03/10/2018 - 12:50

Նոր-հին Հայաստա՞ն

«Նախորդ տարիներին հետաքրքիր երեւոյթ կար․ Հայաստանում պետական վերնախաւում բարձր դիրք ունեցող անձանց որդիները կազմակերպչական, կառավարման ոլորտի բարձրակարգ մասնագէտներ էին»։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Հայաստանի  Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանը:

«alikonline.ir» - «Նախորդ տարիներին հետաքրքիր երեւոյթ կար․ Հայաստանում պետական վերնախաւում բարձր դիրք ունեցող անձանց որդիները կազմակերպչական, կառավարման ոլորտի բարձրակարգ մասնագէտներ էին»։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Հայաստանի  Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանը:

«Այսպէս վարչապետ Անդրանիկ Մարգարեանի որդին՝ Տարօն Մարգարեանը սկզբից «ընտրւեց» Երեւանի Աւան վարչական շրջանի ղեկավար եւ քանի որ իրեն «փայլուն» դրսեւորեց, հետագայում «ընտրւեց» նաեւ Երեւանի քաղաքապետ։ Մէկ այլ վարչապետ, Յովիկ Աբրահամեանի, նոյնպէս «տաղանդաւոր» որդին՝ Արգամ Աբրահամեանն «ընտրւեց» Արտաշատի քաղաքապետ։ ԵԿՄ նախագահ, ՀՀԿ խմբակցութեան պատգամաւոր, գեներալ Մանուէլ Գրիգորեանի «տաղանդաւոր» որդին՝ Կարէն Գրիգորեանը «ընտրւեց» Էջմիածնի քաղաքապետ (էլ չեմ խօսում պաշտօնեաների սիրասուն, միեւնոյն ժամանակ «տաղանդաւոր» զաւակների բազմաթիւ նախարարներ, տեղակալներ, դեսպաններ նշանակման մասին): Եւ ահա պարզւում է, որ Նոր Հայաստանի նոր վերնախաւի, ՔՊ անդամ, պատգամաւոր, ապագայ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայէլեանի որդու «տաղանդը» յեղափոխութիւնից յետոյ նոյնպէս փայլատակում է եւ շուտով նա «կընտրւի» Հրազդանի քաղաքապետ։ Սակայն ի տարբերութիւն ՀՀԿ-ի, որը բացայայտ պաշտպանում էր հարազատ կուսակցութեան ազգականների թեկնածութիւնները, ՔՊ-ն «դիւանագիտօրէն» չի պաշտպանում Հրազդանի ՔՊ գրասենեակի ղեկավար Սեւակ Միքայէլեանի թեկնածութիւնը, ինչպէս նաեւ այլ թեկնածու չի առաջադրում։ ․․․Ընդամէնը․․․

Յ․Գ․ 1990 թ․ ասյպիսի պատմութիւն էր պտտւում․ ՀՀ Գերագոյն Խորհրդում հանդիպում են Վլադիմիր Մովսիսեանն եւ արդէն շքեղ կոստիւմով Խաչիկ Ստամբոլցեանը։ Մովսիսեանը հարցնում է․

-Խաչի՞կ, էս կոստիւմը որտեղի՞ց...

Խաչիկ Ստամբոլցեան․

-Նւիրել են,

Վլադիմիր Մովսիսեան․

-Բա մեզ ինչի՞ էիր հայհոյում, չէ՞ որ մեզ էլ էին նւիրում․․․»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։