Հա

Քաղաքական

10/10/2018 - 10:40

Արմէն Սարգսեանը, Նիկոլ Փաշինեանը եւ Արա Բաբլոյեանը քննարկել են ՀՀ-ում ստեղծւած ներքաղաքական իրավիճակը

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը, ինչպէս խոստացել էր, Հայաստան վերադառնալուն պէս խորհրդակցութիւններ է նախաձեռնել Կառավարութեան եւ Ազգային ժողովի ղեկավարութեան հետ:

«alikonline.ir» - ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը, ինչպէս խոստացել էր, Հայաստան վերադառնալուն պէս խորհրդակցութիւններ է նախաձեռնել Կառավարութեան եւ Ազգային ժողովի ղեկավարութեան հետ:

Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ այդ շրջանակում ՀՀ նախագահը հոկտեմբերի 9-ին իր նստավայրում հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծւած ներքաղաքական իրավիճակը եւ առկայ խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարեւորելով երկրում կայունութեան պահպանումն ու հանդուրժողականութեան մթնոլորտը:

Արմէն Սարգսեանը ողջունել է անցած օրերի բանակցային գործընթացը եւ շեշտել, որ իրավիճակի հանգուցալուծման եւ առկայ խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխօսութիւնն է:

ՀՀ նախագահը յոյս է յայտնել, որ հասարակութիւնն ու քաղաքական ուժերը կը շարունակեն խոհեմութիւն ու սթափութիւն դրսեւորել եւ առաջնորդւել երկրի շահերով, Սահմանադրութեամբ ու օրէնքներով:

Յարակից լուրեր

  • Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը
    Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը

    ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերեալ հրապարակել է զեկոյց՝ արձանագրելով բաւական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակւած զեկոյցը դժւար է միանշանակօրէն նեգատիւ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարեւոր շեշտադրումներ ստիպում են խորապէս վերագնահատել իշխանութիւնների կողմից պարբերաբար արւող ամպագոռգոռ յայտարարութիւնները՝ կապւած տնտեսական յեղափոխութեան անխուսափելիութեան հետ:

  • Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը
    Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը

    Հայաստանի մէջ «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» դասանիւթերը բարձրագոյն ուսման հաստատութիւններու մէջ ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնութիւնը տեղի տուած է  թէժ եւ լարուած իրավիճակներու: Դասադուլներ, նստացոյցեր, բանավէճեր, բողոքի գործողութիւններ` հասնելու համար նախարարի հրաժարականի պահանջ` խնդիրը կրթականէն մղուած է  հասարակական-քաղաքական հարթութիւն եւ ստացած սուր հնչեղութիւն:

  • «Նիկոլ Փաշինեանի անուրջները եւ իրականութիւնը». Աւետիք Չալաբեան
    «Նիկոլ Փաշինեանի անուրջները եւ իրականութիւնը». Աւետիք Չալաբեան

    «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի գործունէութեանը։

  • Վարչապետը մանիպուլեացնում է հարցի էութիւնը
    Վարչապետը մանիպուլեացնում է հարցի էութիւնը

    Վարչապետ Նիկոլ Փաշինեանը կրկին մանիպուլեացիայի է ենթարկում հարցի էութիւնը, այս պայքարը միայն ֆիլմի համար չէ, հարցն աւելի գլոբալ է՝ ազգային արժէքների պահպանում, ազգային քաղաքականութեան իրականացում, իսկ նա մանիպուլեացիա է անում եւ անձնաւորում է հարցը, կոնկրետ մենք եւ Դաշնակցութեան երիտասարդները Մելինէ Դալուզեանի հետ հարց չունենք:

  • Դա դէմ է մեր ազգի բարոյական արժեհամակարգին. աշխարհի չեմպիոնը՝ վարչապետի կողմից տրանսգենդերին աջակցելու մասին
    Դա դէմ է մեր ազգի բարոյական արժեհամակարգին. աշխարհի չեմպիոնը՝ վարչապետի կողմից տրանսգենդերին աջակցելու մասին

    Հայ ծանրամարտիկ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն (2018), Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն (2016), 2019 թւականի աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, 2019 թւականի Եւրոպայի առաջնութեան չեմպիոն եւ ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։