Հա

Քաղաքական

27/10/2018 - 12:40

Վարդան Ոսկանեան. «Բոլթոնի հետ բանակցութիւններում Երեւանն ընդունելի չի համարել ամերիկեան կողմի դիրքորոշումներն Իրանի հետ կապւած խնդիրներում»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջ․ Բոլթոնի՝ «Ազատութիւն» ռադիոկայանի հայկական ծառայութեանը տւած հարցազրոյցի այն հատւածը, որտեղ նա ընդգծում է, թէ Հայաստանի՝ «Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կը լինի», կողմնակի ցուցիչ է առ այն, որ բանակցութիւնների ընթացքում պաշտօնական Երեւանը ոչ միայն ընդունելի չի համարել ամերիկեան կողմի դիրքորոշումներն Իրանի հետ կապւած խնդիրներում, այլ նաեւ ընդգծել է հայ-իրանական սահմանի կարեւորութիւնը, ինչը լուրջ քայլ է նաեւ իրանական կողմի ընկալումներում մեր երկրի՝ վստահելի գործընկերոջ չափազանց թանկ արժեցող վարկը պահպանելու առումով։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջ․ Բոլթոնի՝ «Ազատութիւն» ռադիոկայանի հայկական ծառայութեանը տւած հարցազրոյցի այն հատւածը, որտեղ նա ընդգծում է, թէ Հայաստանի՝ «Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կը լինի», կողմնակի ցուցիչ է առ այն, որ բանակցութիւնների ընթացքում պաշտօնական Երեւանը ոչ միայն ընդունելի չի համարել ամերիկեան կողմի դիրքորոշումներն Իրանի հետ կապւած խնդիրներում, այլ նաեւ ընդգծել է հայ-իրանական սահմանի կարեւորութիւնը, ինչը լուրջ քայլ է նաեւ իրանական կողմի ընկալումներում մեր երկրի՝ վստահելի գործընկերոջ չափազանց թանկ արժեցող վարկը պահպանելու առումով։

Նոյնը միանշանակօրէն չի կարելի պնդել Ադրբեջանի դէպքում, որտեղ անցկացրած բանակցութիւններից յետոյ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ջ․ Բոլթոնը դրանք գնահատել է «արդիւնաւէտ» յստակ եզրոյթով՝ յատուկ մատնանշելով, որ Ի․ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ վարւել են «ինտենսիւ բանակցութիւններ՝ այդ թւում Իրանի խնդրով», որոնց ընթացքում քննարկէել են «Իրանին զսպելու քայլեր»։

Նման յայտարարութիւններից գրեթէ միանաշնակօրէն կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ին յաջողւել է ստանալ Բաքւի վարչակարգի գրեթէ լիակատար աջակցութիւնն Իրանի դէմ ձեռնարկւելիք գործողութիւնների համատեքստում, ինչից առաջին հերթին պէտք է հետեւութիւնների յանգեն հէնց Թեհրանում՝ յատկապէս նախագահ Հ․ Ռոհանիի քաղաքական թիմի այն թեւում, որտեղ, ցաւոք, հերթական անգամ պատրանքներ կային Ադրբեջանի հետ յարաբերութիւններ զարգացնելու վերաբերեալ»:

Յարակից լուրեր

  • ԱՄՆ յատուկ ծառայութիւնների աշխատակիցները՝ վախենալով ազատումներից, Թրամփի համար դոզաւորում են տեղեկութիւնը
    ԱՄՆ յատուկ ծառայութիւնների աշխատակիցները՝ վախենալով ազատումներից, Թրամփի համար դոզաւորում են տեղեկութիւնը

    ԱՄՆ յատուկ ծառայութիւնների աշխատակիցները՝ վախենալով ազատումներից, Թրամփի համար դոզաւորում են տեղեկութիւնը, գրում է The Wall Street Journal թերթը՝ յղում անելով ԱՄՆ գործող եւ նախկին պաշտօնեաներին:

  • ԱՄՆ-ը գնել է կորոնավիրուսի դէմ դեղամիջոցի եռամսեայ պաշարի մեծ մասը
    ԱՄՆ-ը գնել է կորոնավիրուսի դէմ դեղամիջոցի եռամսեայ պաշարի մեծ մասը

    Միացեալ Նահանգները, համարեա ամբողջովին, գնել է կորոնավիրուսի բուժման համար օգտագործւող «Ռեմդեսիւիր» դեղամիջոցի եռամսեայ պաշարը:

  • Հայաստա՞ն, թէ՞ «խաղաղութիւն»
    Հայաստա՞ն, թէ՞ «խաղաղութիւն»

    Ս․ թ․ յունիսի 27-ին կարդացի, որ ՀՀ ԱԺ «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան, ներեցէք, «անկախ» պատգամաւոր Արման Բաբաջանեանը հանդիպում է ունեցել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Յարութիւնեանի հետ։ Հանդիպման բուն թեման եղել է՝ Արցախը յանձնել Ադրբեջանին։ Այլ կերպ չես կարող մեկնաբանել Արման Բաբաջանեանի առաջարկութիւնը, թէ Արցախի հարցը պէտք է լուծւի Լեւոն Տէր-Պետրոսեանի «Պատերա՞զմ, թէ՞ խաղաղութիւն», իսկ իրականում՝ «Հայաստա՞ն, թէ՞ «խաղաղութիւն»» յօդւածի հայեցակարգին համապատասխան։

  • Ակնարկ. Կը մերժուի գրաքննութիւնը, կ՛արտօնուի միջամուխ ըլլալը
    Ակնարկ. Կը մերժուի գրաքննութիւնը, կ՛արտօնուի միջամուխ ըլլալը

    Լիբանանի մէջ Միացեալ Նահանգներու դեսպանին տուած հարցազրոյցի ընթացքին ներլիբանանեան քաղաքական իրադարձութիւններուն գնահատական տալը նախադէպեր ունէր: Հիմա իրաւական դաշտ բերելու փորձ կը կատարուի միջազգային համաձայնագիրներով եւ Վիեննայի պայմանագրութեամբ ամրապնդուած դիւանագիտական ընդունուած կարգերու խախտումի հերթական երեւոյթ մը:

  • «ԱՄՆ-ն ՄԱԿ-ում ձախողման դատապարտւեց». Հանրապետութեան նախագահ
    «ԱՄՆ-ն ՄԱԿ-ում ձախողման դատապարտւեց». Հանրապետութեան նախագահ

    Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, այսօր առաւօտեան կառավարութեան նիստի ընթացքում նշել է, որ ՄԱԿ-ում Իրանի դէմ զէնքի էմբարգոյի երկարաձգման ԱՄՆ պլանները ձախողւել է, որի ականատեսը, դոկտ. Ռոհանիի խօսքով՝ դարձել են ամբողջ միջազգային հանրութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։