Հա

Քաղաքական

04/11/2018 - 14:20

Ռուսաստան vs ԱՄՆ. ո՞ւմ զէնքն է աւելի լաւը Հայաստանի համար

Ամերիկացիներն անվճար կամ ցածր գնով ոչ մէկին ոչինչ չեն վաճառի։ Եւ դատելով հայկական պաշտպանական գերատեսչութեան ներկայացուցիչների արձագանգից՝ այդ ճշմարտութիւնը հասկանում են նաեւ Երեւանում։ 

«alikonline.ir» - Ամերիկացիներն անվճար կամ ցածր գնով ոչ մէկին ոչինչ չեն վաճառի։ Եւ դատելով հայկական պաշտպանական գերատեսչութեան ներկայացուցիչների արձագանգից՝ այդ ճշմարտութիւնը հասկանում են նաեւ Երեւանում։ Գրում է «Sputnik» Արմենիան:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլտոնի` Երեւանում հնչեցրած սուր յայտարարութիւններն արդիական են դարձրել այն հարցը, թէ որ զէնքն է աւելի լաւը՝ ռուսակա՞ն, թէ՞ ամերիկեան։

Յիշեցնենք` ամերիկացի պաշտօնեան ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են սկսել ամերիկեան զէնք գնել, քանի որ դրանք «ռուսականից» լաւն են։

Թէեւ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը Բոլտոնի «առաջարկներին» բաւականին զուսպ եւ նոյնիսկ հոռետեսական է վերաբերւել, այդուհանդերձ երկու գերտէրութիւնների ռազմական արտադրանքների միջեւ զուգահեռներ անցկացնելն առանձին հետաքրքրութիւն ունի։

Մենք փորձեցինք պարզել ռազմական փորձագէտ Լեոնիդ Ներսիսեանից, թէ ընդհանրապէս ինչու են ամերիկացիները հանկարծ մտածել Երեւանի ու Բաքւի ռազմական դիւերսիֆիկացիայի մասին։ Ներսիսեանի խօսքով՝ հարցը, թէ որ զէնքն է աւելի լաւ, ընդհանուր առմամբ կոռեկտ չէ, որովհետեւ չի կարելի համեմատել սպառազինութիւնները։

«Կարելի է համադրել սպառազինութեան առանձին տեսակները եւ կատեգորիաները։ Եթէ մենք խօսում ենք, օրինակ, հակաօդային պաշտպանութեան միջոցների մասին, ապա այստեղ Ռուսաստանը ահռելի քանակութեամբ միջոցներ ունի, որոնք չունի ԱՄՆ-ն։ Ամերիկացիները մեծ մասամբ շեշտը դրել են աւիացիայի վրայ։ Իհարկէ, յանուն արդարութեան պէտք է նշել, որ ԱՄՆ-ն ունի սպառազինութիւնների առանձին տեսակներ, որոնք զգալի հետաքրքրութիւն են ներկայացնում», - ասաց փորձագէտը «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում։

Բայց այդ միջոցները երկու անգամ աւելի թանկ են, եթէ հաշւի առնենք, որ Հայաստանը Ռուսաստանից ներքին գներով է սպառազինութիւններ ստանում։ Պայմանական ասած, եթէ կայ 12 ռուսական ինքնաթիռ կամ 2 ամերիկեան գնելու հնարաւորութիւն, ապա, անշուշտ, ռացիոնալ որոշումը կը լինի ռուսականի օգտին։

Հրաձգային զէնքը համեմատելու դէպքում, ըստ Ներսիսեանի, տեխնիկական չափանիշներով ռուսական միջոցներն աւելի պարզ են եւ էժան։ Ամերիկացիները բոլորովին այլ մշակումներ ունեն, այլ տրամաչափ, եւ հիմա այդ ամբողջ շղթան փոխելը ժամանակի, փողերի եւ ուժերի անիմաստ կորուստ կը լինի։ Դա այն դէպքն է, երբ բազմազանութիւնն աւելի շուտ խնդիրներ եւ գլխացաւանք է առաջացնում, քան ինչ-որ ազդեցութիւն։

Ներսիսեանը չի բացառում, որ ամերիկացիներն Ադրբեջանի հետ բանակցութիւններ են վարել ինչ-որ խոշոր պայմանագրի մասին, եւ Բոլտոնի երեւանեան յայտարարութիւնները քաղաքավարութեան ժեստի պէս մի բան էին, իբր Հայաստանն էլ կարող է գնել։ Բոլտոնի յայտարարութիւնների երկրորդ պատճառն ԱՄՆ-ի փորձն է դուրս մղել Ռուսաստանին իր համար աւանդական սպառազինութեան շուկաներից ինչպէս այդ երկրների հետ ուղիղ բանակցութիւններով, այնպէս էլ պատժամիջոցների օգնութեամբ։ Յայտնի է, որ ԱՄՆ-ն անցած տարի պատժամիջոցներ է սահմանել ռուսական ռազմարդիւնաբերական համալիրի դէմ։ Սահմանափակումներ են գործում նաեւ այն պետութիւնների եւ ընկերութիւնների նկատմամբ, որոնք ռուսական զէնք են գնում։

Ներսիսեանի խօսքով՝ մրցակիցների վրայ ճնշում գործադրելու փորձը լիովին ներառւում է Թրամփի ռազմավարութեան մէջ։ Ամերիկացի նախագահը նախեւառաջ գործարար է, եւ նրա համար փողն աւելի կարեւոր է, քան քաղաքականութիւնը։

«Եւ եթէ կարելի է պայմանականօրէն վաստակել 5 միլիարդ դոլար զէնք առաքելու հաշւին, ապա ինչու ոչ։ Հաշւի առնելով, որ նրանք ապրում են այլ մայրցամաքում, եւ նրանց մեծ հաշւով չի անհանգստացնում, թէ այստեղ ինչ է կատարւում, ինչ հետեւանքների կարող է յանգեցնել սպառազինութիւնների մրցավազքը, դա լիովին նորմալ իրավիճակ է»,- նշեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ պէտք չէ յոյս ունենալ, որ ամերիկացիները Հայաստանի կամ Ադրբեջանի հետ ինչ-որ արտօնեալ գործարք կը կնքեն։ Ամերիկացիներն անվճար կամ ցածր գնով ոչ մի լուրջ բան չեն վաճառի նոյնիսկ Վրաստանին, որն ԱՄՆ-ի աւանդական գործընկերն է Հարաւային Կովկասում։ Դատելով Հայաստանի իշխանութիւնների արձագանգից՝ Երեւանում նոյնպէս շատ լաւ հասկանում են այս ամէնը։

Յիշեցնենք, որ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը ի պատասխան Բոլտոնի յայտարարութեան, ասել էր, որ «եթէ շահաւէտ առաջարկ լինի, կարձագանգենք»։ Իսկ պաշտպանութեան նախարարի պաշտօնակատար Դաւիթ Տօնոյեանը յայտարարել էր, որ Հայաստանը տւեալ պահին ամերիկեան զէնքի կարիք չունի։

Յարակից լուրեր

  • ԱՄՆ-ը հաստատել է, որ Աֆղանստանում ամերիկեան ՌՕՈՒ ինքնաթիռ է ընկել
    ԱՄՆ-ը հաստատել է, որ Աֆղանստանում ամերիկեան ՌՕՈՒ ինքնաթիռ է ընկել

    ԱՄՆ-ը հաստատել է, որ Աֆղանստանում ամերիկեան ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է ընկել. տեղեկացնում է BBC-ն:

  • Երկխօսութեան, համագործակցութեան եւ Սփիւռքի հետ յարաբերութեան մասին
    Երկխօսութեան, համագործակցութեան եւ Սփիւռքի հետ յարաբերութեան մասին

    Երբ 1992-ին օրին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեան անարդարօրէն եւ վատաբար Հայաստանէն վտարուեցաւ ՀՀ նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի կողմէ, իր հրապարակային առաջին ելոյթին ընթացքին Դաշնակցութեան ղեկավարը, հակառակ ամէն ինչի, յայտարարեց որ կուսակցութիւնը իր ձեռքը երկարած կը պահէ հայրենի իշխանութիւններուն եւ պատրաստ կը մնայ համագործակցութեան:

  • «Տարածաշրջանում հասունանում է շատ վտանգաւոր իրավիճակ»․ Արման Աբովեան
    «Տարածաշրջանում հասունանում է շատ վտանգաւոր իրավիճակ»․ Արման Աբովեան

    Մինչեւ մեր երկրում բոլորը բոլորի «միսն են ուտում» ներքին քաղաքական դաշտում, տարածաշրջանում հասունանում է շատ վտանգաւոր իրավիճակ, կապւած` իրանեան միջուկային ծրագրի հետ։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արման Աբովեանը։

  • «Հայրենիք»-ի խմբագրական. «Արմենոֆոպիա» մոլուցքը
    «Հայրենիք»-ի խմբագրական. «Արմենոֆոպիա» մոլուցքը

    Քաղաքակիրթ աշխարհը, սկսեալ մարդկային իրաւունքներու պաշտպանութեան համար պայքարող ոչ-կառավարական հիմնարկներէն, մինչեւ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան հովանիին տակ գտնուող ենթայանձնախումբերը տեղեակ չեն, թէ որքան մտահոգիչ է Ատրպէյճանի մէջ եւ առ հասարակ ատրպէյճանցիի մօտ գոյութիւն ունեցող հակահայ ատելութիւնն ու մոլուցքը։

  • Հ.Հ. յուշարձաններուն ապագան... Քարակո՞յտ կա՞մ
    Հ.Հ. յուշարձաններուն ապագան... Քարակո՞յտ կա՞մ

    Հայաստանի Հանրապետութեան տարածքին կը գտնուին հայկական պատմամշակութային յուշարձաններու զգալի մէկ մասը: Սկզբնական բաժանում մը կատարելով՝ կրնանք զանոնք տեղաւորել ըստ՝ պատմական ժամանակաշրջանի, ոճային առանձնայատկութեան, եւ ներկայ վիճակի գնահատութեան, որ հիմք կը հանդիսանայ ապագայ կատարուելիք վերականգնողական ու վերաօգտագործման ձեռնարկներու կամ պահպանման ուղղուած գործընթացներու:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։