Հա

Քաղաքական

15/11/2018 - 10:20

Նախընտրական ցուցակներից մինչեւ խորհրդարանի ձեւաւորում. ովքեր եւ ինչպէս են յաւակնում կազմել եօթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովը

 Նոյեմբերի 14-ին յայտնի դարձաւ Հայաստանի Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրութիւնների նախընտրական ողջ պատկերը: 

«alikonline.ir» - Նոյեմբերի 14-ին յայտնի դարձաւ Հայաստանի Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրութիւնների նախընտրական ողջ պատկերը: Գրում է «tert.am»-ը:

Քաղաքական ուժերը օրէնքի պահանջով ՀՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողով ներկայացրին ընտրութիւններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ու նախընտրական ցուցակները:

Ըստ այդմ՝ ընտրութիւններին մասնակցելու է քաղաքական 11 ուժ, որից 2-ը՝ կուսակցութիւնների դաշինք:

«Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնն ու «Առաքելութիւն» կուսակցութիւնը:

Դաշինքի հնգեակում են Նիկոլ Փաշինեանը, առաջին փոխվարչապետի պաշտօնակատար Արարատ Միրզոյեանը, պատգամաւոր Լենա Նազարեանը, փոխվարչապետի պաշտօնակատար Տիգրան Աւինեանն ու ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի պաշտօնակատար Արայիկ Յարութիւնեանը:

«Մենք» դաշինքը, որի մաս են կազմում «Ազատ Դեմոկրատներ» եւ «Հանրապետութիւն» կուսակցութիւնները, ներկայացրել է 144 հոգանոց ցուցակ:

Առաջին համարը «Հանրապետութիւն» կուսակցութեան նախագահ Արամ Սարգսեանն է, իսկ յաջորդ 2 համարները «Ազատ Դեմոկրատներ»-ի ներկայացուցիչներն են՝ նախագահ Խաչատուր Քոքոբելեանն ու փոխնախագահ Անժելա Խաչատրեանը: 4-րդ համարը ՀՀ արդարադատութեան նախարարի պաշտօնակատար Արտակ Զէյնալեանն է, իսկ 5-րդ տեղում Բորիս Նազարեանն է:

«Բարգաւաճ Հայաստան» կուսակցուեան 175 հոգանոց ցուցակը գլխաւորում է կուսակցութեան նախագահ Գագիկ Ծառուկեանը:

Նրան յաջորդում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայէլ Մելքումեանը, էներգետիկայի նախկին նախարար Արթուր Գրիգորեանը, պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանը, 5-րդ տեղում պատգամաւոր Տիգրան Ուրիխանեանն է:

ՀՅԴ նախընտրական ցուցակում ներառւած է 152 անձ: Դաշնակցութեան ցուցակը գլխաւորում է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը: 

2-րդ համարը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանն է, 3-րդը՝ Արթուր Խաչատրեանը, 4-րդ համարը ՀՅԴ պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանն է, իսկ 5-րդը՝ պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը:

«Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան ցուցակը գլխաւորում է քաղաքական այս ուժի նախագահը՝ պատգամաւոր Էդմոն Մարուքեանը:

Նրան յաջորդում է ՀՀ սոցիալական ապահովութեան նախարարի հրաժարական ներկայացրած պաշտօնակատար Մանէ Թանդիլեանը, 3-րդ համարում՝ «1in.am» կայքի խմբագիր Արման Բաբաջանեանն է, 4-րդ հորիզոնականում՝ պատգամաւոր Գէորգ Գորգիսեանը, իսկ 5-րդ տեղում Տարոն Սիմոնեանն է:

ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխաւորում է ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Վիգէն Սարգսեանը:

ՀՀԿ ցուցակը բաղկացած է 125 հոգուց: Ցուցակի 2-րդ համարը ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինէ Յովհաննիսեանն է, 3-րդը՝ առաջատար վերլուծաբան Դաւիթ Շահնազարեանը, 4-րդ եւ 5-րդ համարներում պատգամաւորներ Վահրամ Բաղդասարեանն ու Արմէն Աշոտեանն են:

«Քրիստոնեայ-ժողովրդական վերածնունդ» կուսակցութեան ցուցակը գլխաւորում է կուսակցութեան նախագահ, քաղաքագէտ Լևոն Շիրինեանը:

Ցուցակի 2-րդ համարը Մարիամ Մանուկեանն է, իսկ 3-րդ տեղում է Գէորգ Յովսէփեանը:

«Սասնայ ծռեր» կուսակցութեան նախընտրական ցուցակը գլխաւորում է Վարուժան Աւետիսեանը, 2-րդ տեղում քաղաքագէտ Ստեփան Գրիգորեանն է, 3-րդը՝ Գարեգին Չուքասզեանը:

«Օրինաց երկիր» կուսակցութեան ցուցակը գլխաւորում է կուսակցութեան նախագահ Արթուր Բաղդասարաանը: Նրան յաջորդում են նախկին պատգամաւորներ Մհեր Շահգելդեանը, Հեղինէ Բիշարեանը, Իշխան Խաչատրեանն ու Հայկ Յովհաննիսեանը:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան ցուցակի առաջին համարը Սուրէն Սահակեանն է, 2-րդ համարը՝ Արտակ Կիրակոսեանը, 3-րդը՝ Ռուզաննա Տոռոզեանը, 4-րդը՝ Արեգ Թադէոսեանը:

«Ազգային առաջընթաց» կուսակցութեան ցուցակը գլխաջորում է Լուսինէ Յարոեանը:

Յարակից լուրեր

  • Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը
    Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը

    ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերեալ հրապարակել է զեկոյց՝ արձանագրելով բաւական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակւած զեկոյցը դժւար է միանշանակօրէն նեգատիւ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարեւոր շեշտադրումներ ստիպում են խորապէս վերագնահատել իշխանութիւնների կողմից պարբերաբար արւող ամպագոռգոռ յայտարարութիւնները՝ կապւած տնտեսական յեղափոխութեան անխուսափելիութեան հետ:

  • Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը
    Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը

    Հայաստանի մէջ «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» դասանիւթերը բարձրագոյն ուսման հաստատութիւններու մէջ ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնութիւնը տեղի տուած է  թէժ եւ լարուած իրավիճակներու: Դասադուլներ, նստացոյցեր, բանավէճեր, բողոքի գործողութիւններ` հասնելու համար նախարարի հրաժարականի պահանջ` խնդիրը կրթականէն մղուած է  հասարակական-քաղաքական հարթութիւն եւ ստացած սուր հնչեղութիւն:

  • «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան
    «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան

    Տարիներ շարունակ հայատեացութիւնը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականութեան հիմնարար եւ բաղկացուցիչ մաս. այն խորապէս արմատաւորւել է դպրոցական դասագրքերում եւ թունաւորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողութիւնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:

  • «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը
    «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը

    Սեռափոխւած ծանրամարտիկ Մելինէ Դալուզեանի (Մել) մասին պատմող ֆիլմի մասին բաւականին գրւեց եւ խօսւեց: «Մելը» 2019 թւականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացւած 65 յայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թւում է: Պետութիւնը (ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւնը) ֆիլմի ֆինանսաւորման համար յատկացրել է 20 միլիոն դրամ:

  • «Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը». Լաւրով
    «Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը». Լաւրով

    Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանի հետ հանդիպումից յետոյ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։