Հա

Քաղաքական

22/11/2018 - 14:35

Վարդան Ոսկանեան. «Մշտադիտարկման արդիւնքները կարդացող տւեալ երկրի դիւանագէտը խորը մշակութային շոկ կապրի»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է .«Մեր հարեւան Իրանը, լինելով, ըստ էութեան, վերէթնիկական պետական կազմաւորում, որի պետականութիւնն արդէն դարեր շարունակ ձեւաւորւում է ոչ թէ էթնիկական որեւէ միաւորի, այլ հէնց Իրանի գաղափարի առանցքի շուրջ, այսուհանդերձ ունի չափազանց հետաքրքրական առանձնայատկութիւններ, որոնց ի մօտ ծանօթ լինելը շատ դէպքերում կարող է չափազանց օգտակար լինել նաեւ գործնական եւ միջանձնային յարաբերութիւնների հաստատման տիրոյթում։

«alikonline.ir»- Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է .«Մեր հարեւան Իրանը, լինելով, ըստ էութեան, վերէթնիկական պետական կազմաւորում, որի պետականութիւնն արդէն դարեր շարունակ ձեւաւորւում է ոչ թէ էթնիկական որեւէ միաւորի, այլ հէնց Իրանի գաղափարի առանցքի շուրջ, այսուհանդերձ ունի չափազանց հետաքրքրական առանձնայատկութիւններ, որոնց ի մօտ ծանօթ լինելը շատ դէպքերում կարող է չափազանց օգտակար լինել նաեւ գործնական եւ միջանձնային յարաբերութիւնների հաստատման տիրոյթում։

Խօսքը մասնաւորապէս վերաբերում է Իրանի պետական զանազան մարմինների որոշիչ դիրքերում այս կամ այն էթնիկական կամ տեղային խմբի ներկայացուցիչների ներգրաււածութեանը, որոնց «ազգայնականութիւնը» հոգեբանական մակարդակում կարելի է շոյել եւ դրա հետեւանքով նաեւ բանակցային գործընթացներում ստանալ յաճախ անսպասելի թւացող դրական արդիւնքներ:

Ասենք, օրինակ, Իրանին քաջածանօթ մասնագէտը տեղեակ է, որ, դիցուք, այդ երկրի յատկապէս տնտեսական ոլորտում արտաքուստ այնքան էլ չերեւացող, բայց վճռորոշ դերակատարներից է հայոց Արշակ Բ արքայի վերջին հանգրւանը դարձած Դեզֆուլ քաղաքի բախտիարներից սերող Մոհամմադ Մոխբէրը կամ որ Իրանի ԶՈՒ Գլխաւոր Շտաբի պետ եւ ռազմական ոլորտում լրջագոյն դերակատարություն ունեցող Մոհամմադ Հոսէյն Բաղերին ատրպատականցիների ենթաէթնիկ խումբ շահսեւաններից է, ում հայրենի գիւղը գտնվում է ՀՀ սահմանից ուղիղ գծով 100 կմ.-ից էլ պակաս հեռաւորութեան վրայ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։