Հա

Քաղաքական

02/01/2019 - 10:40

ՀՀ ԱԳՆ պաշտօնակատար. «ՀՀ-ն թեկնածութիւն է դնում ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի անդամ դառնալու համար»

ՄԱԿ-ի մարդու իրաւունքների խորհրդի անդամ դառնալը Հայաստանի արտաքին քաղաքականութեան կանոնաւոր աշխատանքներից մէկն է։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստատեսութեան «Այսօր իրականում» հաղորդման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանը։

«alikonline.ir» - ՄԱԿ-ի մարդու իրաւունքների խորհրդի անդամ դառնալը Հայաստանի արտաքին քաղաքականութեան կանոնաւոր աշխատանքներից մէկն է։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստատեսութեան «Այսօր իրականում» հաղորդման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանը։ Տեղեկացնում է «news.am»-ը:

«Մենք թեկնածու ենք այդ խորհրդի անդամ դառնալու համար։ Մենք նաեւ թեկնածութիւն ենք դնում ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի անդամ դառնալու համար, բայց աւելի ուշ շրջանի համար։ Մեզ համար հիմա պատասխանատու պահ է, ընտրութիւնները լինելու են հոկտեմբերին եւ մենք շատ ակտիւ տանելու ենք մեր արշաւը։

Ու այսօրւայ մեր ներքին օրակարգը միայն ու միայն մեզ օգնում է էլ աւելի մրցունակ լինել այդ մրցարշաւի մէջ։ Մենք արեւելաեւրոպական խմբում ենք, որտեղ երկու տեղի համար 3 երկիր է, որից մէկը մենք ենք»,- ընդգծեց Մնացականեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։