Հա

Քաղաքական

03/01/2019 - 08:40

«Ինչպէս ՀՀ ԱԺ նախագահ ընտրւելուց յետոյ ժամանեցի Ստեփանակերտ, այնպէս էլ այսօր՝ լիազօրութիւններիս աւարտի նախաշեմին». Ա. Բաբլոյեանը՝ Արցախում

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովում յունւարի 2-ին ընդունել են աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյեանին: 

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովում յունւարի 2-ին ընդունել են աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյեանին: Այս մասին յայտնում են Արցախի Հանրապետութեան ԱԺ լրատւութեան եւ հանրութեան հետ կապերի բաժնից:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանի եւ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանի առանձնազրոյցից յետոյ հանդիպումը շարունակւել է ընդլայնւած կազմով՝ ԱՀ ԱԺ խմբակցութիւնների ղեկավարների մասնակցութեամբ:

Աշոտ Ղուլեանը, շնորհաւորելով Արա Բաբլոյեանին երկրին մատուցած ծառայութիւնների համար ԱՀ նախագահի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրւելու կապակցութեամբ՝ ընդգծել է նրա ակնառու աւանդը երկու խորհրդարանների ակտիւ փոխգործակցութեան եւ միջազգային հարթակներում Արցախի ձայնը լսելի դարձնելու գործում: ԱՀ խորհրդարանի ղեկավարը համոզմունք է յայտնել, որ Արա Բաբլոյեանի՝ Արցախի հետ կապը շարունակական կը լինի նաեւ լիազօրութիւնների աւարտից յետոյ:

Շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար՝ Արա Բաբլոյեանը նշել է. «Ինչպէս ՀՀ խորհրդարանի նախագահ ընտրւելուց յետոյ առաջին աշխատանքային այցով ժամանեցի Ստեփանակերտ, այնպէս էլ այսօր՝ լիազօրութիւններիս աւարտի նախաշեմին, այցելում եմ Արցախ»: ՀՀ խորհրդարանի ղեկավարը խօսել է նաեւ փորձն ու հմտութիւնները նոր ձեւաւորւած խորհրդարանի գործընկերներին փոխանցելու պատրաստակամութեան մասին՝ ընդգծելով պետական նշանակութեան հարցերում համագործակցելու եւ համատեղ աշխատելու կարեւորութիւնը:

ԱՀ խմբակցութիւնների ղեկավարները, շնորհաւորելով ՀՀ խորհրդարանի ղեկավարին, նոյնպէս բարձր են գնահատել ԱՀ-ՀՀ միջխորհրդարանական համագործակցութիւնը՝ առանձնացնելով Արա Բաբլոյեանի մեծ նւիրւածութիւնն ու ահռելի աշխատանքը այդ գործում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։