Հա

Քաղաքական

19/01/2019 - 11:00

Դեղին քարտ` յետյեղափոխական Հայաստանի դատաիրաւական համակարգին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Սոյն թւականի յունւարի 17-ին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը 39-րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկեալ միջոց կիրառել Սամուէլ Մայրապետեանի գործով եւ ցուցում է տւել Հայաստանի կառավարութեանը շտապ կերպով ապահովել Սամուէլ Մայրապետեանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնութիւն՝ համաձայն բժիշկ մասնագէտների ցուցումների՝ այդ թւում տրանսլիւմինալ դրենաւորման մեթոդի կիրառմամբ:

«alikonline.ir» - «Փաստ» թերթը գրում է. «Սոյն թւականի յունւարի 17-ին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը 39-րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկեալ միջոց կիրառել Սամուէլ Մայրապետեանի գործով եւ ցուցում է տւել Հայաստանի կառավարութեանը շտապ կերպով ապահովել Սամուէլ Մայրապետեանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնութիւն՝ համաձայն բժիշկ մասնագէտների ցուցումների՝ այդ թւում տրանսլիւմինալ դրենաւորման մեթոդի կիրառմամբ: Սա փաստացի նշանակում է, որ Մայրապետեանը կարողանալու է շարունակել բուժումն արտերկրում:

Քաղաքական իմաստով էլ սա նշանակում է ոչ այլ ինչ, քան դեղին քարտ յետյեղափոխական Հայաստանի դատաիրաւական համակարգին: Կարելի է կարծել, որ արտասովոր որեւէ բան չկայ, նախկինում էլ ՄԻԵԴ–ում Հայաստանի դէմ բազմաթիւ գործեր են քննւել, Հայաստանն էլ բազմաթիւ գործերով պարտւել է ու փոխհատուցումներ վճարել:

Խնդիրը բոլորովին այլ տեղ է: Դատաիրաւական համակարգի աշխատանքը սիմւոլիկ իմաստով ցուցանակային է յեղափոխութեան համար: Յեղափոխութիւնը ենթադրում է մի կողմից՝ անցեալի ռեւիզիա, միւս կողմից՝ ապագայի նախագծում: Յեղափոխութիւնից յետոյ դատաիրաւական համակարգը, բնականաբար, իշխանութեան կողմից յստակ քաղաքական մեսիջների պայմաններում վերաբացել է մի շարք աղմկահարոյց գործեր, որոնց քաղաքական նպատակը կարելի է ձեւակերպել որպէս արդարութեան եւ արդարադատութեան դեֆիցիտի վերականգնման փորձ:

Սակայն թէ՛ Մայրապետեանի գործով ՄԻԵԴ-ի միջանկեալ վճիռը, թէ՛ ընդհանրապէս աղմկահարոյց գործերով դատական պրոցեսների օդում կախւած վիճակը, թէ՛ իրաւապահ համակարգի փնթիութիւնը խօսում են այն մասին, որ յեղափոխութեան համար խիստ կարեւոր, ըստ էութեան յեղափոխութեան համար բնութագրական այս ոլորտում ձախողման վտանգ կայ: Ընդ որում, ձախողում երկու ճակատներով՝ թէ՛ անցեալի ռեւիզիայի ու արդարադատութեան դեֆիցիտի վերականգնման տեսանկիւնից, թէ՛ ապագայի նախագծման տեսանկիւնից:

Այս իմաստով յատկանշական է յատկապէս Էդմոն Մարուքեանի երէկւայ ելոյթը ԱԺ- ում՝ Հայաստանում դատաիրաւական համակարգում տիրող վիճակի վերաբերեալ: Մարուքեանը, ընդ որում, նախքան Մայրապետեանի մասով ՄԻԵԴ միջանկեալ որոշման հրապարակումը, ակնարկեց նաեւ, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի մասով քննւում են արագընթաց կարգով մի շարք գործեր:

Մարուքեանի ելոյթը իշխանութեան ներկայացուցիչները ցաւոտ ընդունեցին ու շտապեցին արձագանքել՝ մեծ հաշւով, սակայն, որեւէ առարկայական հակափաստարկ չներկայացնելով, բացի դասական «մենք դատարաններին չենք զանգում», «երկրում իրավիճակ է փոխւել» ձեւակերպումներից: 

Իրերի ներկայ դրւածքը, ցաւօք, յուշում է, որ Մայրապետեանի մասով Հայաստանին ցոյց տրւած դեղին քարտը վերջինը չէ: Յուսանք՝ գոնէ այդ դեղին քարտը կը զգոնացնի ճահճացման միտում ունեցող դատական համակարգին իր աղմկահարոյց գործերով հանդերձ, յատկապէս դրանց քաղաքական պատասխանատուներին: Այլապէս յաջորդիւ մեզ կարող է սպառնալ ոչ միայն կարմիր քարտ, այլեւ երկարաժամկէտ որակազրկում, որի ընթացքում գուցէ մենք կորցնենք եղած մարզավիճակն էլ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։