Հա

Քաղաքական

31/01/2019 - 11:30

Սուրէն Սարգսեան. «Ալիեւը միշտ էլ փորձում է ԼՂ հիմնախնդրի մասին խօսել, իսկ Փաշինեանը նպատակայարմար չի համարել այդ թեման Բոլթոնի հետ քննարկել»

Միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանի նկատառմամբ՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ վերջինիս յաղթանակի եւ Վրաստանի վարչապետի հետ Վենեզուէլլայի նախագահի պաշտօնում Խուան Գուաիդոյին սատարելու առթիւ հեռախօսազրոյցներից յետոյ տարածաշրջանում «պարիտետը» պահելու համար զանգել է նաեւ Ադրբեջանի ղեկավարին:

«alikonline.ir» - Միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանի նկատառմամբ՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ վերջինիս յաղթանակի եւ Վրաստանի վարչապետի հետ Վենեզուէլլայի նախագահի պաշտօնում Խուան Գուաիդոյին սատարելու առթիւ հեռախօսազրոյցներից յետոյ տարածաշրջանում «պարիտետը» պահելու համար զանգել է նաեւ Ադրբեջանի ղեկավարին:

Սուրէն Սարգսեանը «Tert.am»-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց՝ մասնաւորապէս անդրադառնալով Ջան Բոլթոնի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռախօսազրոյցին, որի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հիմնախնդրին:

«Փաշինեանին Բոլթոնը շնորհաւորեց խորհրդարանական ընտրութիւններին յաղթանակի առթիւ, իսկ Ադրբեջանին զանգելու համար առիթ չի եղել: Զանգել է ընդհանուր զարգացումների մասին խօսելու համար: Ես չեմ բացառում, որ զանգը ԼՂ հիմնախնդիրը քննարկելու պատճառով չի եղել, ամենայն հաւանականութեամբ զանգել է՝ քննարկելու երկու երկրների յարաբերութիւնները, սակայն Ալիեւը բարձրացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, նաեւ բողոքել է հայկական կողմից եւ այլն»,- ասաց նա՝ նկատելով, որ Նիկոլ Փաշինեանի հետ հիմնախնդրի թեմայի մասին քննարկում չի եղել, քանի որ թեման այլ է եղել՝ խորհրդարանական ընտրութիւններում յաղթանակը:

Յիշեցնենք, որ Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել էին Արցախի հիմնախնդիրն ու հակամարտութեան կարգաւորման հեռանկարը: Այդ մասին յայտնի էր դարձել Բոլթոնի «Twitter»-ի պաշտօնական էջից:

Իսկ աւելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն էր հեռախօսազրոյց ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնի հետ: «Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ յարաբերութիւններին վերաբերւող հարցեր:

Թէ՛ պարոն Բոլթոնը, թէ՛ ես ընդգծեցինք հայ-ամերիկեան յարաբերութիւնների կարեւորութիւնը մեր կառավարութիւնների համար:

Պայմանաւորւեցինք շարունակել քննարկումները մեր յարաբերութիւնների հետագայ զարգացման շուրջ»,- այս մասին ֆէյսբուքեան իր էջում տեղեկացրել էր Նիկոլ Փաշինեանը՝ յաւելելով, որ Արցախի հարցին անդրադարձ չի եղել:

Սուրէն Սարգսեանի խօսքով՝ իհարկէ, ԱՄՆ-ի ներգրաււածութիւնը ԼՂ հիմնախնդրի կարգաւորման գործընթացում շատ կարեւոր է, բայց Արցախի «պորտֆելը» չի գտնւում ազգային անվտանգութեան խորհրդում,այլ պետքարտուղարութիւնում: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղւում է ամերիկացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Էնդրու Շոֆէրը, Բոլթոնը չի տիրապետում թեմային այն մակարդակով, ինչ մակարդակով տիրապետում է անմիջապէս հիմնախնդրով զբաղւող համանախագահը»,- ասաց նա:

Միջազգայնագէտը չբացառեց, որ Փաշինեան-Բոլթոն հեռախօսազրոյցի ժամանակ քննարկւել են տարածաշրջանային անվտանգութեան խնդիրները: «Ես հակւած եմ հաւատալու, որ Արցախի մասին առանձին անդրադարձ չի եղել: Իսկ Ալիեւը միշտ էլ պատեհ-անպատեհ առիթներով, պատեհ-անպատեհ հարթակներում փորձում է իր կարծիքն առաջ մղել, իր քարոզչութիւնն իրականացնել: Բոլթոնի հետ հեռախօսազրոյցի ժամանակ թեմայի անդրադարձն էլ օրինակներից մէկն է»,- ասաց նա:

Իսկ Նիկոլ Փաշինեանը, ըստ Սուրէն Սարգսեանի, գուցէ նպատակայարմար չի համարել ԼՂ հիմնախնդրի թեման քննարկել: «Ոչ մի նոր բան էլ չի ունեցել ասելու: Դրա համար պէտք էր Ալիեւի հետ էլ բանակցութիւններ վարել, իսկ մինչ հիմա բանակցութիւններ դեռ նրա եւ Ալիեւի միջեւ չեն եղել: Եղել են միայն հանդիպումներ, քննարկումներ, մօտեցումների յստակեցումներ: Բայց դրանք բանակցութիւններ չեն, քանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում չեն արւում: Բանակցել են միայն արտգործնախարարները: Փաշինեանը ոչինչ չէր կարող ասել բանակցային գործընթացի վերաբերեալ»,- ասաց նա:

ԱՄՆ-ի վերաբերմունքը Հարաւային Կովկասի երկրների վերաբերեալ, Սուրէն Սարգսեանի յիշատակմամբ, առաւել լաւ բնութագրել է հէնց Ջան Բոլթոնը: «Նա տարածաշրջանում յայտարարեց, որ Ադրբեջանն ու Վրաստանն ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակութեան պետութիւններ, իսկ Հայաստանին բարձր առաջնահերթութիւն ունեցող երկրի կարգավիճակ տւեց: Այնպէս որ, Վաշինգտոնում իրերն իրենց անուններով են կոչում, եւ այդ պրագմատիկ քաղաքականութիւնը յստակ գնահատականներ է տալիս երկրներին»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։