Հա

Քաղաքական

04/05/2019 - 11:20

«Կարգին Հայկոյի «կարգին» ախորժակը. նա որոշել է բարձրացնել իր աշխատավարձը». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չորեքշաբթի օրը Երեւանի աւագանու նիստում ուշագրաւ հարց է քննարկւելու։ Երեւանի քաղաքապետը որոշել է անակնկալ մատուցել բոլորին եւ անսպասելիօրէն բարձրացնել քաղաքապետարանի աշխատողների, այդ թւում՝ իր աշխատավարձը։

«alikonline.ir» - «Հրապարակ» թերթը գրում է. «Չորեքշաբթի օրը Երեւանի աւագանու նիստում ուշագրաւ հարց է քննարկւելու։ Երեւանի քաղաքապետը որոշել է անակնկալ մատուցել բոլորին եւ անսպասելիօրէն բարձրացնել քաղաքապետարանի աշխատողների, այդ թւում՝ իր աշխատավարձը։

Ըստ ներկայացւող նախագծի, Հայկ Մարութեանը նախկին 575 հազար դրամի փոխարէն կը ստանայ ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, ճիշտ այնքան, ինչքան երկրի վարչապետն է ստանում։ Քաղաքապետարանի վարչութիւնների պետերը նախկին 346 հազարի փոխարէն կը ստանան 641 հազար։

«Ճակատագիրը» բարեհաճ է գտնւել նաեւ վարչական շրջանների ղեկավարների՝ թաղապետերի նկատմամբ․ նրանք 400 հազարի փոխարէն կը ստանան 773 հազար դրամ։ Նրանց տեղակալները 346 հազարի փոխարէն՝ 668 հազար։ Ի դէպ, քաղաքապետարանի հաստիքացուցակն էլ է աճել՝ նախկին 1998 հաստիքի փոխարէն 2124,5 հաստիք կունենան։ Մենք հարցրինք՝ այս աղքատ երկրում որտեղի՞ց միջոցներ, ասացին՝ «համայնքային բիւջէից»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։