Հա

Քաղաքական

07/05/2019 - 09:10

Մէկ նոր նամականիշ՝ նւիրւած «Հրշէջներ» թեմային

2019 թւականի մայիսի 6-ին, Ճապոնիայի միջազգային համագործակցութեան գործակալութեան կողմից Հայաստանի Հանրապետութեան արտակարգ իրավիճակների նախարարութեանը հրշէջ աւտոմեքենաների յանձնման հանդիսաւոր արարողութեան շրջանակներում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց մէկ նամականիշ՝ նւիրւած «Հրշէջներ» թեմային:

«alikonline.ir» - 2019 թւականի մայիսի 6-ին, Ճապոնիայի միջազգային համագործակցութեան գործակալութեան կողմից Հայաստանի Հանրապետութեան արտակարգ իրավիճակների նախարարութեանը հրշէջ աւտոմեքենաների յանձնման հանդիսաւոր արարողութեան շրջանակներում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց մէկ նամականիշ՝ նւիրւած «Հրշէջներ» թեմային: Տեղեկացնում է «Haypost.am»-ը:

330 ՀՀ դրամ անւանական արժէքով նամականիշը տպագրւած է Կանադայի «Lowe Martin Group» տպագրատանը՝ 30 հազար տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխաւոր դիզայներ Վահագն Մկրտչեանը:

Նամականիշի վրայ պատկերւած են հրշէջներ՝ կրակի դէմ պայքար մղելու պահին, իսկ նամականիշի խորապատկերին ներկայացւած է հրշէջ մեքենայ: Նամականիշը ձեւաւորւած է գեղարւեստական ոճով՝ կապոյտ եւ դեղին հակադիր գոյների համադրութեամբ՝ խորհրդանշելով ջրի եւ կրակի պայքարը:

Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Յակոբ Արշակեանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակեանը, Հայաստանի Հանրապետութիւնում Ճապոնիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Ջուն Եամադան, «ՀայՓոստ» ընկերութեան Խորհրդի նախագահ Խուան Պաբլօ Գեչիջեանը, ՀՀ Ֆիլատելիստների միութեան նախագահ Հովիկ Մուսայէլեանը:

Մարման պաշտօնական արարողութիւնը տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ բարձրաստիճան պաշտօնատար հիւրերի ներկայութեամբ:

Թողարկման օրը` 06 մայիսի 2019 թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչեան

Տպարանը` «Lowe Martin Group», Կանադա

Չափսերը` 40.0x24.0 մմ.

Տպաքանակը՝ 30.000 հ.

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։