Հա

Քաղաքական

25/05/2019 - 12:50

Փաշինեանի կախարդական փայտիկը գնալով իր զօրութիւնը կորցնում է

Հրապարակախօս Վահան Իշխանեանը գրում է․

«Եթէ կան մարդիկ, ովքեր կարողանում են ապրումակցել ահաբեկութեան մէջ գտնւողներին՝ կարդալով վերաքննիչ դատրանի դատաւոր Ալեքսանդր Ազարեանի գրառումը, կը հասկանան, թէ ինչ մթնոլորտ է Հայաստանում կամ առայժմ առնւազն դատական համակարգում։

«alikonline.ir» - Հրապարակախօս Վահան Իշխանեանը գրում է․

«Եթէ կան մարդիկ, ովքեր կարողանում են ապրումակցել ահաբեկութեան մէջ գտնւողներին՝ կարդալով վերաքննիչ դատրանի դատաւոր Ալեքսանդր Ազարեանի գրառումը, կը հասկանան, թէ ինչ մթնոլորտ է Հայաստանում կամ առայժմ առնւազն դատական համակարգում։ Փաշինեանը ամբողջ իշխանութիւնը բուռը հաւաքելու եւ իր դիկտատը սահմանելու համար սկզբում հրէշացնում է թիրախային ոլորտը, յետոյ ամբոխին քսի տալիս նրա վրայ, ահաբեկում ու տիրանում. սկզբում հրէշացրեց Հանրապետական կուսակցութեանը, մասամբ՝ Դաշնակցութեանը, մանաւանդ անցեալ տարւայ հոկտեմբերի 2-ին, երբ պէտք էր ԱԺ-ն ճնշելով ստանալ ընտրութիւնների՝ իր համար ցանկալի օրը։

Ապա դատական համակարգը. իհարկէ, դեռ օգոստոսի 17-ի տխրահռչակ հանրահաւաքով, այն բանից յետոյ երբ Ազարեանը անաչառ վճիռ էր կայացրել։ Ընտրութիւնների ժամանակ սկսեց հրէշացնել նաեւ Արցախը, մինչեւ վերջերս, երբ պատերազմ հրահրելով՝ տարածքներ յանձնելու դաւադրութեան մէջ մեղադրեց։ Այս մթնոլորտը սպառնում է նաեւ այլ ոլորտների. այժմ թիրախներից մէկը մամուլն է։

Ալեքսանդր Ազարեան.

«Երազում տեսել եմ՝ իբր վարչապետի յանձնարարութեամբ ԱԱԾ-եան կողմից ես եւ իմ հարազատները վերցւել ենք տոտալ հսկողութեան: Եթէ չհասնեն արդիւնքի, դիմելու են սադրանքների, յատկապէս որդուս նկատմամբ: Ես երազում զգուշացրեցի նրանց, որ դա յղի է շատ ծանր հետեւանքներով: Մէկ էլ երազում տեսայ, որ այսօր որոշ դատաւորների բնակարաններում կատարւելու են խուզարկութիւններ»։

* * *

Փաշինեանի կախարդական փայտիկը. այդ խելքահան անող «կոռուպցիա» բառը

Ո՞վ է յիշում այն ժամանակները՝ 89-90 թւերի Ադրբեջանից՝ հայերի, իսկ Հայաստանից՝ ադրբեջանցիների այն մեծ տարհանումները, գիւղերով հանում արտագաղթեցնում էին։ Իմիջիայլոց, ասեմ, որ Հայաստանում կային շէնքեր, որտեղ բնակւող ադրբեջանցիներին հարեւանները պաշտպանեցին, թոյլ չէին տւել հանեն։

Ինքս երկու այդպիսի ադրբեջանցի կնոջ ճանաչում եմ, մէկը մի քանի տարի առաջ մահացաւ, միւսը, կարծեմ, մինչեւ հիմա ողջ է։ Ինչեւէ, մի կէսամտաւորական կար, իմացել էր, որ Օպերայի մօտ մի ադրբեջանցի ընտանիք է ապրում, աչքը բնակարանի վրայ էր գցել։ Ի՞նչ անի, գնացել, Օպերայի բակում ամբոխին ասել էր՝ թէ տեսէք, էն շէնքում ադրբեջանցի ընտանիք է ապրում, ամբոխը յարձակւել, ադրբեջանցիներին տեղահան էր արել, իսկ սադրիչը հետեւներից մտել, դատարկ բնակարանը գրաւել էր։

Մինչեւ հիմա էդ բնակարանում է ապրում։ Նիկոլ Փաշինեանը ճիշտ այդ մարդու պէս է. միայն «ադրբեջանցի» բառի տեղը «կոռուպցիա» է ասում. Ինչ-որ անձանց ուզում է վերացնել կամ հաստատութիւններն իրենով անել, ամբոխին մատնացոյց է անում՝ տեսէ՛ք, կոռումպացւած է, ամբոխը յարձակւում է հաստատութեան վրայ, ահաբեկում, ինքը տիրանում է։

Հէնց ուզեց ԱԺ ընտրութիւններ անցկացնել, ելոյթներ ունեցաւ կոռումպացւած պատգամաւորների մասին, իսկ հոկտեմբերի 2-ին էլ ամբոխին քշեց ԱԺ-ի վրայ։ Ի վերջոյ, հասաւ նպատակին, իր ուզած օրը ընտրութիւններն արեց, ԱԺ-ն իրենով արեց։

Աչքներիս առաջ է, թէ ինչպէս «կոռուպցիա» ասելով՝ դատական համակարգին է տիրանում, մէկ անցեալ տարի՝ իր համար անցանկալի դատավճռից յետոյ, օգոստոսի 17-ին ամբոխ հանեց, սպառնաց դատաւորներին, կարծեց՝ վերջնական ահաբեկել, իրենով է արել դատական համակարգը, բայց մէկ էլ 8 ամիս անց պարզւեց՝ էնքան էլ չէ. մի դատվճիռ պլստաց, ու երկրորդ արշաւը սկսեց՝ մայիսի 19-ի կոչով ամբոխ քշեց դատարանների դռները փակելու։

Միւս թիրախն Արցախն է։ Մայիսի 20-ի ելոյթը երկու թիրախ ունէր՝ դատարանները եւ Արցախը։ Արդէն մինչ այդ՝ մայիսի 9-ին, Արցախից վիրաւորւած զգացումներով հէնց վերադարձաւ, սպառնաց յեղափոխութեամբ, իսկ 20-ին արդէն գրպանից պահեստային կախարդական փայտիկը հանեց՝ «պատերազմ» փայտիկը՝ ասելով, թէ Արցախի դաւադիր ուժերը պատերազմ են ուզում հրահրել եւ տարածք յանձնել։

Յաջորդ թիրախը լինելու է մամուլը. արդէն անցեալ տարւանից մամուլի վրայ «կոռուպցիայի» փայտիկն է ճօճում։ Ոչինչ նրան այնքան չի ներւայնացնում, ինչքան իր դէմ հրապարակումները, դատարաններն իրենով անելուց յետոյ «կոռուպցիա» ասելով մամուլի ջարդ է սկսելու։ 

Անցեալ տարի ասում էր, թէ ունի կախարդական փայտիկ, հիմա պարզ է՝ այդ կախարդական փայտիկը մարդկանց անարդարութեան զգացումը «կոռուպցիա» բառով խաղացնելն է, մանիպուլացնելը։

Բայց գնալով այդ կախարդական փայտիկը իր զօրութիւնը կորցնում է, եւ այն ժամանակ, երբ վերջնականապէս կախարդութիւններ անելու ունակութիւնը կորցնի, Փաշինեանի վախճանը կը մօտենայ։ Ա՛յ, աւելի վտանգաւոր կը լինի, եթէ իրեն փրկելու համար «պատերազմ» փայտիկը օգտագործի։ 

Իսկը Սահակաշւիլի. նրա կախարդական փայտիկն էլ էր «կոռուպցիա» բառը. ուր նստում-վեր էր կենում, կոռուպցիայից էր խօսում, այդ փայտիկով 9 տարի իշխանութիւնը պահեց։ Թէեւ նրա կախարդական փայտիկի պահպանման ժամկէտը մի 4 տարի էր, բայց իշխանութիւնը մի 5 տարի էլ մի կերպ բռնութիւններով ձգեց ու վերջը փախաւ Վրաստանից։ Բայց պարզւեց՝ փայտիկը զօրութիւն է ստանում, երբ հասարակութիւնը փոխում ես, ու մի կէս տարի էլ Ուկրայինայում փայտիկը աշխատեցրեց։ Ինչքան է Փաշինեանի կախարդական փայտիկի պահպանման ժամկէտը՝ պարզ չի, բայց արդէն երեւում է, որ տարեվերջին զօրութիւնը շատ է նւազելու»։

Յարակից լուրեր

  • «Ատոմակայանը հնարաւոր է այլեւս չաշխատի՞». «Հրապարակ»
    «Ատոմակայանը հնարաւոր է այլեւս չաշխատի՞». «Հրապարակ»

    «Ռուսաստան-Հայաստան յարաբերութիւնների, ատոմակայանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, ռուսական վարկի երկրորդ մասի մերժման ֆոնին հայաստանեան իշխանութիւններն անչափ «զգայուն» են դարձել ատոմակայանին վերաբերող հարցադրումների նկատմամբ:

  • «Հանգստեան օրերին իշխանութեան ներսում բաւականին լուրջ «ռազբորկաներ» են ընթացել». «Փաստ»
    «Հանգստեան օրերին իշխանութեան ներսում բաւականին լուրջ «ռազբորկաներ» են ընթացել». «Փաստ»

    «Փաստ» թերթը գրում է. «Հակառուսական տրամադրութիւնների ակտիւացման փաստն այլեւս նոյնիսկ թաքցնել չի յաջողւում: Փորձագէտները քանիցս նշել են, որ դա արւում է իշխանութեան մէջ տեղաւորւած, ինչպէս նաեւ իշխանամերձ արեւմտամէտ յայտնի շրջանակների նախաձեռնութեամբ ու վերահսկմամբ։ 

  • Համահայկական տեսլականի տագնապը
    Համահայկական տեսլականի տագնապը

    Հայաստանի վերանկախացումէն ի վեր բազմիցս հրապարակ իջած է Հայաստան-Սփիւռք կապերու բարելաւման եւ համակարգման խնդիրը։ Տակաւին Հայաստան պաշտօնապէս չէր անկախացած՝ 1991-ի ամռան, երբ Վազգէն Մանուկեանի կառավարութեան նախաձեռնութեամբ կայացաւ հայ գործարարներու առաջին համագումարը։ Սկզբնական խանդավառութիւնը, շատ վառ երազներով, պիտի յանգէր սահմանափակ տարողութեամբ մի քանի իրագործումներու։

  • Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն
    Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն

    Ժողովրդավարական վարչակարգի տէր պետութեան մը մէջ գոյութիւն ունին մտածողութեան եւ մանաւանդ գործունէութեան անշրջանցելի արժեհամակարգ ու մշակոյթ, որոնք կը բացառեն կամայականութիւնը: Այդ արժեհամակարգէն ու մշակոյթէն որեւէ շեղում, կամայական որեւէ քայլ առնել կը նշանակէ մուտք գործել Լութովիկոս ԺԴ.-ի «Ես եմ պետութիւնը» մտածելակերպի աշխարհ:

  • Հայաստանը միացել է ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին
    Հայաստանը միացել է ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին

    Հայաստանը միացել է  ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին, որը ՈՒԵՖԱ-ի եւ «Դիսնէյ» աշխարհահռչակ ընկերութեան համագործակցութիւնն է, հիմքում ընկած է «Դիսնէյ»-ի հերոսների շնորհիւ նպաստել 5-8 տարեկան աղջիկների շրջանում ֆուտբոլի տարածմանն ու խթանմանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։