Հա

Քաղաքական

29/05/2019 - 08:20

Բացւել է Արամ Մանուկեանի ծննդեան 140-ամեակին նւիրւած յուշակոթողը

Սարդարապատի յուշահամալիրում երէկ, Մայիսի 28-ին հանդիսաւոր արարողութեամբ բացւել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր, պետական եւ քաղաքական նշանաւոր գործիչ Արամ Մանուկեանի ծննդեան 140-ամեակին նւիրւած յուշակոթող:

«alikonline.ir» - Սարդարապատի յուշահամալիրում երէկ, Մայիսի 28-ին հանդիսաւոր արարողութեամբ բացւել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր, պետական եւ քաղաքական նշանաւոր գործիչ Արամ Մանուկեանի ծննդեան 140-ամեակին նւիրւած յուշակոթող:

ՀՅԴ այդ նախաձեռնութիւնն իրականացւել է Սարդարապատի թանգարան, հայոց ազգագրութեան եւ ազատագրական պաքարի պատմութեան թանգարանի տնօրինութեան հետ համագործակցութեամբ։

Ծրագիրն իրականացւել է ՀՅԴ Կանադայի կառոյցի հովանաւորութեամբ եւ Վարուժ Լափոյեանի (Տորոնտօ) մեկենասութեամբ:

Յուշարձանը տեղադրւել է զանգաշտարակի մօտակայքում: Խորհրդանշական սինւոլներն են` սուրը, արծիւները, յաւէրժութեան խորհրդանիշը:

Յարակից լուրեր

  • Մեր պարտքերը չեն փակուած
    Մեր պարտքերը չեն փակուած

    Հոգեկան մեծ գոհունակութեամբ հետեւեցայ Սարդարապատի յուշահամալիրի տարածքէն ներս Արամ Մանուկեանի յուշակոթողի կերտման սրտառուչ գործընթացին։ Կարեւոր հանգրուա՛ն մը, արդարեւ, Արամ Մանուկեանի ազգային ինքնագիտակցութեան պատգամը սերունդներու երթին յանձնելու եւ մեր Հիմնադիր Հօր ոգեկան ներկայութիւնը խարսխելու մերօրեայ կեանքի պահանջկոտ մարտադաշտերէն ներս։

  • Արամ Մանուկեանը հայութեան հաւաքական ձգտումների խորհրդանիշն է. նրա հող-մասունքն ամփոփւեց Սարդարապատում
    Արամ Մանուկեանը հայութեան հաւաքական ձգտումների խորհրդանիշն է. նրա հող-մասունքն ամփոփւեց Սարդարապատում

    Սարդարապատի հերոսամարտի յուշահամալիրի տարածքում մայիսի 28-ին տեղադրւած` Արամ Մանուկեանի արձանը յուշակոթող-սրբատեղի կարելի է անւանել, որտեղ յունիսի 7-ին ամփոփւեց պետական գործչի, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրի հող-մասունքը: Արամ Մանուկեանի 140-ամեակին նւիրւած յուշակոթողի մէջ մասունքը զետեղելու արարողութիւնը կատարւեց Արմաւիրի մարզի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամեանի ձեռամբ:

  • Բակօ Սահակեանը մասնակցել է զոհւած ազատամարտիկների յիշատակը յաւէրժացնող յուշակոթողի բացմանը
    Բակօ Սահակեանը մասնակցել է զոհւած ազատամարտիկների յիշատակը յաւէրժացնող յուշակոթողի բացմանը

    Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը մայիսի 11-ին այցելել է Մարտունու շրջանի Կոլխոզաշէն համայնք եւ մասնակցել զոհւած ազատամարտիկների յիշատակը յաւէրժացնող յուշակոթողի եւ թանգարանի հանդիսաւոր բացմանը:

  • Այսօր Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի ծննդեան 140-ամեակն է
    Այսօր Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի ծննդեան 140-ամեակն է

     

    1879 թ. մարտի 19-ին ազատ, հպարտ ու անպարտ Արցախի Շուշի քաղաքում ծնւեց Արամ Մանուկեանը (ծննդեան անւամբ Սարգիս Յարութիւնի Յովհաննիսեան)՝ մի մարդ, ով իրականութիւն էր դարձնելու անկախ պետականութեան վերականգնման հայ ժողովրդի բազմադարեան իղձը՝ հիմք դնելով Հայաստանի Առաջին Հանրապետութեանը:

  • Նա մեկնել է այս աշխարհից` իր հիմնական գործը կատարած
    Նա մեկնել է այս աշխարհից` իր հիմնական գործը կատարած

    Արամ Մանուկեանի մահւան 100-րդ տարելիցը հոգու կանչով նրա շիրիմի մօտ էր բերել ոչ միայն ՀՅԴ անդամների, այլեւ պետական անւանի գործչի յիշատակը գնահատող բազմաթիւ հայորդիների: Նրանք եւ մեր ժողովուրդը աւելի քան մէկ դար է, ինչ դասեր են քաղում Արամ Մանուկեան պետական գործչի եւ պարզապէս օրինակելի ու հայրենասէր մարդու ապրած կեանքից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։