Հա

Քաղաքական

02/06/2019 - 12:00

«Հակառակորդի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետեւանքները լինելու են ցաւոտ». Արցախի ՊՆ

Ադրբեջանի սադրանքն անպատասխան չի մնալու։ Այս մասին յայտարարել է Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը` ամփոփ տեղեկութիւն յայտնելով շփման գծում տեղի ունեցած խախտումների մասին։

«alikonline.ir» - Ադրբեջանի սադրանքն անպատասխան չի մնալու։ Այս մասին յայտարարել է Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը` ամփոփ տեղեկութիւն յայտնելով շփման գծում տեղի ունեցած խախտումների մասին։

Մայիսի 26-ից յունիսի 1-ն ընկած ժամանակահատւածում արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գօտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղութեամբ արձակել է աւելի քան 3500 կրակոց:

«Յատկանշական է, որ արձանագրւած խախտումներից 80-ը տեղի է ունեցել միայն մայիսի 31-ի լոյս յունիսի 1-ի գիշերը, որի ընթացքում ադրբեջանական զինուժն արձակել է շուրջ 2350 կրակոց, որոնց մեծ մասը դիպուկահար հրացաններից եւ խոշոր տրամաչափի զինատեսակներից»,- նշւած է հաղորդագրութեան մէջ:

Դրա հետեւանքով յունիսի 1-ին, ժամը 07:30-ի սահմանում, ԱՀ ՊԲ հարաւարեւելեան ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասում հրազէնային մահացու վիրաւորում է ստացել ԱՀ ՊԲ զինծառայող, 2000 թ. ծնւած Սիփան Սերժիկի Մելքոնեանը:

«Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը, զօրակցութիւն յայտնելով զոհւած զինծառայողի ընտանիքի անդամներին, միաժամանակ յայտարարում է, որ հակառակորդի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետեւանքները լինելու են ցաւօտ»,- ասւած է հաղորդագրութեան մէջ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։