Հա

Քաղաքական

15/06/2019 - 15:30

«Մենք միմեանց ճանաչել ենք դարերով». Մնացականեանը՝ Հայաստան-Իրան յարաբերութիւնների մասին

ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը պահպանում է սերտ կապն ու երկխօսութիւնը միւս գործընկերների, այդ թւում` ՌԴ-ի եւ ԵՄ-ի հետ, որոնք նոյնպէս կարեւոր մասնակիցներ են իրավիճակի լուծում գտնելու փնտրտուքներում։

Հայաստանն ուշադիր հետեւում է Իրանի շուրջ ստեղծւած իրավիճակի զարգացմանը, շահագրգռւած է տարածաշրջանում կայունութեան պահպանման հարցում:

«alikonline.ir» - ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը պահպանում է սերտ կապն ու երկխօսութիւնը միւս գործընկերների, այդ թւում` ՌԴ-ի եւ ԵՄ-ի հետ, որոնք նոյնպէս կարեւոր մասնակիցներ են իրավիճակի լուծում գտնելու փնտրտուքներում։

Հայաստանն ուշադիր հետեւում է Իրանի շուրջ ստեղծւած իրավիճակի զարգացմանը, շահագրգռւած է տարածաշրջանում կայունութեան պահպանման հարցում: Ըստ «Sputnik»-ի՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին յայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանը: Նա յաւելել է, որ Թեհրանի հետ համագործակցութիւնը կարեւոր է ազգային շահերի համար։

«Հայաստանը առաջին երկրներից մէկն էր, որը դեռեւս 2015 թւականին է արտայայտւել ի աջակցութիւն Գործողութիւնների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ)։ Մենք հետեւողականօրէն ընդգծում ենք տարածաշրջանում խաղաղութեան, ԳՀՀԾ-ի ստորագրման արդիունքում տարածաշրջանում զարգացման եւ համագործակցութեան համար հնարաւորութիւնների ընդլայնման կարեւորութիւնը, ընդգծում այլ գործընկերների (որոնք նաեւ Հայաստանի գործընկերներն են) հետ Իրանի համագործակցութեան կարեւորութիւնը։ Դա, իհարկէ, մեզ համար առաջնահերթ ուղղութիւն է»,- ասել է նա Բրիւսէլ կատարած իր ուղեւորութեան արդիւնքներն ամփոփելով։

Նրա խօսքով` Հայաստանը «շատ կարեւոր յարաբերութիւններ է պահպանում Իրանի հետ»։ «Իրանը մեր կարեւոր հարեւանն է, որի հետ մենք աւանդական սերտ յարաբերութիւններ ունենք ինչպէս պատմական առումով, այնպէս էլ որպէս երկու հարեւան ժողովուրդներ, որոնք միմեանց ճանաչել են դարերով եւ որոնք զարգացրել են համագործակցութեան բաւական համապարփակ օրակարգ»,- նշել է նա։

Նա նաեւ շեշտել է, որ Հայաստանը շատ կարեւոր օրակարգ ունի ԱՄՆ-ի հետ։

«Մենք շատ ուշադիր էինք այդ հարցերին։ Մասնակցում էինք այդ հարցերով ԱՄՆ-ի եւ Իրանի համապարփակ երկխօսութեանը, մեր ազգային շահերը, փոխգործակցութիւնն ու համագործակցութիւնը պահպանելու համար, եւ միեւնոյն ժամանակ նրբանկատ լինելով միւս գործընկերների հանդէպ։ Դա դժւար է, բայց շատ կարեւոր, քանի որ այն ուղղւած է Հայաստանի ազգային շահերի ապահովմանը»,- ընդգծել է նախարարը։

Նա յաւելել է, որ այդ նպատակով Հայաստանը պահպանում է նաեւ սերտ կապն ու երկխօսութիւնը միւս գործընկերների, այդ թւում` ՌԴ-ի եւ ԵՄ-ի հետ, որոնք նոյնպէս կարեւոր մասնակիցներ են իրավիճակի լուծում գտնելու փնտրտուքներում։

Նա եզրափակել է, որ Հայաստանում ուշադիր հետեւում են իրավիճակին, գիտեն, որ նրա վատթարացման հետեւանքները բացասական ազդեցութիւն կունենան ամբողջ տարածաշրջանում, եւ այդ տարածաշրջանում գտնւելով՝ Հայաստանն անմիջականօրէն շահագրգռւած է կայունութեան մէջ:

Յիշեցնենք, որ մայիսի 8-ին` միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու տարելիցին, Իրանը յայտարարեց իրանական միջուկային նախագծով Գործողութիւնների համատեղ համապարփակ ծրագրի մի շարք կէտերի իրականացումը դադարեցնելու մասին։ Մասնաւորապէս այն կէտերի, որոնք վերաբերում են հարստացւած ուրանի պաշարներին եւ ծանր ջրին։ Իրանում բացատրել են ձեռնարկած միջոցները ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքի խախտումով եւ Թեհրանի դէմ Վաշինգտոնի պատժամիջոցների կիրառմամբ, ինչպէս նաեւ Գործողութիւնների համատեղ համապարփակ ծրագրում մնացած անդամների (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան եւ Ռուսաստան) պատշաճ կերպով առաջացած խնդիրները լուծելու անկարողութեամբ։

Այդ կապակցութեամբ Իրանը նշւած երկրներին 60 օր տւեց Իրանի շահերն ապահովելու համար` խոստանալով վերադառնալ դադարեցւած պարտաւորութիւնների կատարմանը, եթէ նրանց յաջողւի լուծել ԱՄՆ-ի գործողութիւններից առաջացած խնդիրները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։