Հա

Քաղաքական

22/06/2019 - 14:20

Իրանի ՓՊ նախագահը հայկական կողմի հետ քննարկել է իրանցի 14 դատապարտեալների էքստրադիցիայի հարցը

Հայաստանի քրէակատարողական հիմնարկներում ներկայումս պահւում է շուրջ 100 իրանցի դատապարտեալ: Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Փաստաբանների պալատների միջեւ փոխըմբռնման յուշագրի ստորագրումից յետոյ «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Իրանի ՓՊ նախագահ Իսա Ամինին:

«alikonline.ir» - Հայաստանի քրէակատարողական հիմնարկներում ներկայումս պահւում է շուրջ 100 իրանցի դատապարտեալ: Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Փաստաբանների պալատների միջեւ փոխըմբռնման յուշագրի ստորագրումից յետոյ «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Իրանի ՓՊ նախագահ Իսա Ամինին:

Նա տեղեկացրեց, որ հանդիպել է ՀՀ ԱՆ քրէակատարողական ծառայութեան պետ Արտեօմ Մխոյեանի հետ եւ քննարկել իրանցի ազատազրկւած անձանց պահման պայմանների, դատապարտեալների զբաղւածութեան ապահովման, ինչպէս նաեւ արտայանձնման հետ կապւած հարցեր:

«Հասկացանք, որ իրօք մարդկային վերաբերմունք է ցուցաբերւում այդ անձանց նկատմամբ, մենք այդ անձանցից մի քանիսի հետ հանդիպել ենք: Խօսեցինք նաեւ իրանցի դատապարտեալների արտայանձնման հարցի շուրջ: Ներկայումս ցանկանում ենք Իրան տեղափոխել 14 դատապարտեալի, եւ եթէ համաձայնութիւն լինի, նրանք կարող են իրենց պատիժը կրել Իրանում, սակայն դեռ որոշումը չկայ»,- ասաց Իրանի ՓՊ նախագահը:

Ըստ Իսա Ամինիի` իրանցի դատապարտեալների արտայանձման հարցի շուրջ քննարկում եղել է նաեւ Արդարադատութեան նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրեանի հետ:

«Մենք այդ հանդիպման ընթացքում քննարկեցինք այդ 14 դատապարտեալների հարցը, եւ այն իրաւաբանական տւեալները, որոնք ներկայացրեցինք այդ հարցի հետ կապւած, շատ դրական արձագանք ստացան հայկական կողմից: Նախարարի հետ կը քննարկեն հարցը: Յուսով եմ, դատապարտեալների տեղափոխման խնդիրը կը լուծւի, ինչպէս նաեւ այլ իրաւական հարցերում կը կարողանանք դրական արդիւնքների հասնել»,- ընդգծեց Իրանի ՓՊ նախագահը:

Նա նաեւ բարձր գնահատեց ՀՀ փաստաբանական պալատի անձնակազմի աշխատանքը՝ շեշտելով, որ պալատը ունի երիտասարդ, դինամիկ եւ եռանդուն թիմ:

«Մենք ստորագրել ենք մի համաձայնագիր, որպէսզի կարողանանք միմեանց ցուցաբերել իրաւական փոխօգնութիւն եւ հանրային պաշտպանի ոլորտում ունենալ համատեղ համագործակցութիւն: Երկրորդ հանգամանքը հետեւեալն է, որ կարողանանք փորձի փոխանակում իրականացնել եւ հասկանալ, թէ ինչ խնդիրներ ունենք: Հետագայում կը կազմակերպենք համատեղ սեմինարներ, որոնք կօգնեն երկու երկրների փաստաբաններին աւելի արդիւնաւէտ պաշտպանել քաղաքացիների իրաւունքները»,- եզրափակեց Իսա Ամինին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։