Հա

Քաղաքական

27/06/2019 - 11:10

«Եթէ համանախագահները չեն հերքում Մամեդեարովին, նշանակում է՝ նրանց խաղը նոյնն է». Տարասով

«Հայկական կողմը միայն հերքմամբ չի կարող աւարտել այս «խաղը»»,- «168 ժամ» օրաթերթի հետ զրոյցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով օրերս Վաշինգտոնում կայացած Մնացականեան-Մամեդեարով՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքոյ կայացած հանդիպման արդիւնքներին։

«alikonline.ir» - «Հայկական կողմը միայն հերքմամբ չի կարող աւարտել այս «խաղը»»,- «168 ժամ» օրաթերթի հետ զրոյցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով օրերս Վաշինգտոնում կայացած Մնացականեան-Մամեդեարով՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքոյ կայացած հանդիպման արդիւնքներին։

Յիշեցնենք, որ հանդիպման արդիւնքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները յայտարարութիւն էին տարածել, որն ուղղւած էր շփման գծում եւ սահմանին ստեղծւած իրավիճակի կայունացմանը։ Սակայն նախօրէին հանդիպման ուշագրաւ մանրամասներով է հանդէս եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովը, որոնք տեղ չէին գտել ԵԱՀԿ ՄԽ յայտարարութեան մէջ, իսկ հայկական կողմի պնդմամբ՝ չեն համապատասխանում իրականութեանը։ Մամեդեարովը Բաքւում նշել է, որ ղարաբաղեան հակամարտութեան լուծումը պէտք է լինի փուլային: Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Վաշինգտոնում համանախագահները պաշտօնապէս կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ, որում գրւած է, որ առաջին հերթին՝ հայկական զօրքերը «պէտք է դուրս բերւեն ադրբեջանական տարածքներից»:

«Միջնորդներն առաջարկել են զօրքերի դուրսբերում եւ խաղաղապահների տեղակայում»,- ասել է Մամեդեարովը:

Իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակ Աննա Նաղդալեանն ի պատասխան այս պնդումների՝ յայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականութեանը, նման մօտեցումն ապակառուցողական է, ինչը արժէքազրկում է խաղաղ գործընթացի լրջութիւնը:

«Ինչպէս նշել էինք դեռեւս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկւել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրւած իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապէս քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղութեանը նպաստող միջավայրը եւ պահպանելու հրադադարը, եւ այս ուղղութեամբ հանդէս են եկել հումանիտար ոլորտին եւ ռիսկերի նւազեցմանը վերաբերող յստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատւութիւնը յանգեցնում է եզրակացութեան, որ Ադրբեջանը մտադրւած չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը եւ առաջարկները: Աւելին՝ այն պնդումը, որ բանակցութիւնները կարող են յաջող ծաւալւել զինադադարի կանոնաւոր խախտումների պայմաններում, լրջագոյն վնաս է հասցնում կարգաւորման ուղղութեամբ գործադրւող ջանքերին եւ խաթարում խաղաղ գործընթացը»,- ասել է Աննա Նաղդալեանը։

Նշենք նաեւ, որ նախորդ նախարարական մոսկովեան հանդիպումից յետոյ եւս Մամեդեարովը որոշել էր «անկեղծանալ»։

Ստանիսլաւ Տարասովն ասել է, որ, երբ Մամեդեարովը երկար տարիներ շարունակ  բանակցութիւններ է վարում հայկական կողմի հետ, վարում է նաեւ գաղտնի դիւանագիտութիւն, ինչպէս եւ հայկական կողմը՝ հանդիպում են, դրանից յետոյ ինչ-որ յայտարարութիւններ են անում, հերքում։ Բայց Տարասովի համոզմամբ՝  Մամեդեարովը երբեք չի դիմել սադրանքների մակարդակի գործողութիւնների եւ յայտարարութիւնների, յատկապէս, երբ խօսքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասին է։

«Դա շատ վտանգաւոր է, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է ակնթարթօրէն եւ պէտք է հերքի այն բոլոր տեղեկութիւնները եւ յայտարարութիւնները, որոնք կարող են խոչընդոտել խաղաղ բանակցային գործընթացին եւ չեն համապատասխանում իրականութեանը։ Երբ կողմերից մէկը սկսում է բարձրաձայնել բանակցային մանրամասներ, իսկ հայկական կողմը, մասնաւորապէս՝ ՀՀ ԱԳ նախարար  Մնացականեանը, ով վաշինգտոնեան հանդիպումից յետոյ հանդիպեց հայ լրագրողների հետ, երկար խօսեց փաստացի ոչ մի բանի մասին, իսկ Մամեդեարովը յայտարարեց, որ հնարաւոր է խաղաղապահ ուժերի տեղակայում հակամարտութեան գօտում։

Սա նոր գաղափար չէ, դուք գիտէք, որ Մադրիդեան սկզբունքները նախատեսում են նման քայլ, բայց հարցեր կան, թէ ինչպէս է սա տեղի ունենալու, Ադրբեջանը հանկարծ որոշել է վերադառնալ այս բանաձեւին, եւ այդ բանաձեւը նախաձեռնութիւնը տեղափոխում է Ադրբեջանի կողմ, բայց բազում հարցեր են առաջանում՝ որտե՞ղ են տեղակայւելու խաղաղապահ ուժեր, շփման գծո՞ւմ, թէ՞ նոր շփման գիծ է ձեւաւորւելու։ Ուզէք թէ չուզէք, գուցէ խօսք գնայ որոշ շրջանների ազատագրման մասին, դա հնարաւոր է։ Հայաստանը յայտարարում է, որ այդ շրջաններն ապահովում են հայկական կողմերի ռազմավարական պաշտպանութիւնը, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն ասում է, որ, երբ յայտնւեն խաղաղապահներ, կը վերանայ անհրաժեշտութիւնը՝ իրականացնել խորացւած անվտանգութիւն, քանի որ պատասխանատւութիւնը սկսում են ստանձնել խաղաղապահները։

Իսկ քանի դեռ խաղաղապահներ չկան, ՄԽ-ն հասկանում է, որ այդ ամէնն անհրաժեշտ է Հայաստանին անվտանգութեան ապահովման համար։ Հասկանալով, որ բանակցութիւններն անարդիւնաւէտ են, Ադրբեջանը գնում է մի կողմից՝ ռիսկային, միւս կողմից՝ մի քայլի, որով նախաձեռնութիւնն իր ձեռքն է վերցնում։ Երբ խաղաղապահներ են յայտնւում, ԼՂ հակամարտութիւնն այլ բնութագրիչներ է ձեռք բերում, «Միացում»-ի խնդիրը վերանում է լիովին, դիտարկւում է Ղարաբաղի կարգավիճակը, կարող է լինել ժամանակաւոր կարգավիճակ, այնուամենայնիւ, այս ամէնի արդիւնքում Ղարաբաղն ամրապնդում է իր սուբեկտայնութիւնը։ Այն քայլը, որն ադրբեջանական կողմն է անում, շատ տրամաբանական է եւ ուժեղ»,- նման կարծիք յայտնեց Տարասովը»,- ասել է փորձագէտը:

Յարակից լուրեր

  • «Բոլորին պարզ է, որ առանց ԼՂ բնակչութեան համաձայնութեան՝ ոչ մի փաստաթուղթ չի կարող ընդունւել». Լաւրով
    «Բոլորին պարզ է, որ առանց ԼՂ բնակչութեան համաձայնութեան՝ ոչ մի փաստաթուղթ չի կարող ընդունւել». Լաւրով

    Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շուրջ բանակցութիւններում կողմերն իրենք պէտք է որոշեն ու համաձայնեցնեն բանակցութիւնների մասնակիցների թիւը: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանի հետ հանդիպումից յետոյ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թէ ինչպէս է Ռուսաստանը վերաբերում ՀՀ նոր իշխանութիւնների առաջարկին առ այն, որ Արցախը պէտք է վերադառնայ բանակցային սեղանի շուր:

  • «Հայերի եւ ռուսների բազմադարեայ բարեկամութիւնը երաշխիք է Անդրկովկասում եւ մեր ողջ տարածաշրջանում անվտանգութեան ու կայունութեան պահպանման համար». Լաւրովը՝ Երեւանում
    «Հայերի եւ ռուսների բազմադարեայ բարեկամութիւնը երաշխիք է Անդրկովկասում եւ մեր ողջ տարածաշրջանում անվտանգութեան ու կայունութեան պահպանման համար». Լաւրովը՝ Երեւանում

    Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը պաշտօնական այցով Հայաստանում է:  Նա իր հայ գործընկերոջ` Զոհրաբ Մնացականեանի հետ միասին մասնակցել է Հայաստանի ազգային պատկերասրահում Երկրորդ համաշխարհային պատերազմի յաղթանակի 75-ամեակին նւիրւած ցուցահանդէսի բացման արարողութեանը, որում հանդէս է եկել ելոյթով:

  • Կիսատ պռատ զրոյցի մը առթիւ
    Կիսատ պռատ զրոյցի մը առթիւ

    Անցեալ շաբթուան ընթացքին, Հայաստանի արտաքին գործոց նախարար Զոհրապ Մնացականեանը այցելած էր Մեծն Բրիտանիա եւ հանդիպումներ ունեցած բարձր մակարդակի պաշտօնակիցներու հետ, որոնց կարգին՝ արտաքին գործոց նախարարութեան մնայուն քարտուղար Սայմըն ՄըքՏոնըլտս։

  • ՀՀ ԱԳ նախարարի հարցազրոյցում խոցելի պահեր կային
    ՀՀ ԱԳ նախարարի հարցազրոյցում խոցելի պահեր կային

    Զոհրաբ Մնացականեանի հարցազրոյցում անընդունելի շեշտադրումներ կային, հարցազրոյցի միջնամասում իրականութեանը չհամապատասխանող յայտարարութիւններ եղան, եւ սայթաքումները տեսանալի էին: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի ԱԺ փոխխօսնակ Վահրամ Բալայեանը՝ անդրադառնալով BBC-ի Hardtalk հաղորդմանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի հարցազրոյցին:

  • «Թաւշեայ» իշխանութեան «խաղաղասիրութիւնը»
    «Թաւշեայ» իշխանութեան «խաղաղասիրութիւնը»

    «7or.am» կայքի գլխաւոր խմբագիր, «Պոլիտէկոնոմիա» հետազօտական իսնտիտուտի տնօրէն Անդրանիկ Թեւանեանն իր ֆէյսբութեան էջում անդարադրձել է BBC-ի Hard Talk հաղորդմանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի տւած հարցազրոյցին.

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։