Հա

Քաղաքական

10/07/2019 - 12:20

Ե՞րբ է լինելու Մնացականեան-Մամեդեարով յաջորդ հանդիպումը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մամեդեարովի հետ վաշինգտոնեան հանդիպման թանաքը դեռ չչորացած` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը փութացել էր Արցախ, դիւանագիտական չափանիշներով բաւականին երկար` եռօրեայ այցով: Ինչպէ՞ս էք գնահատում արցախեան կողմի հետ բանակցութիւնները՝ հարցրինք նրան։ «Շատ արդիւնաւէտ` թէ՛ մեր դիրքորոշումների գնահատման, թէ՛ երկխօսութեան, բոլորով գործընթացին ներգրաււած լինելու առումներով»:

«alikonline.ir» - «Հրապարակ»-ը գրում է․ «Մամեդեարովի հետ վաշինգտոնեան հանդիպման թանաքը դեռ չչորացած` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը փութացել էր Արցախ, դիւանագիտական չափանիշներով բաւականին երկար` եռօրեայ այցով: Ինչպէ՞ս էք գնահատում արցախեան կողմի հետ բանակցութիւնները՝ հարցրինք նրան։ «Շատ արդիւնաւէտ` թէ՛ մեր դիրքորոշումների գնահատման, թէ՛ երկխօսութեան, բոլորով գործընթացին ներգրաււած լինելու առումներով»:

Կապ ունէ՞ր արցախեան այցը վաշինգտոնեան բանակցութիւնների հետ։ «Բոլոր այս կարգի շփումները կապ ունեն խաղաղ գործընթացի հետ, սա բացառիկ չէր, մենք մշտապէս միմեանց հետ շփւում ենք` դա լինի այցերով, հեռախօսազրոյցներով, մշտապէս միմեանց ներգրաււած ենք պահում գործընթացին»: 

ԼՂ նախկին արտգործնախարար (1996-1997 թթ.՝ Մերձաւոր եւ Միջին Արեւելքի երկրների վարչութեան Թուրքիայի բաժնի վարիչ)  Կարէն Միրզոյեանի ներգրաււելը հայկական կողմից` բանակցային ֆորմատի մէջ, փորձագիտական շրջանակների մօտ տարակուսանք առաջացրեց, ըստ որի` դրանով հող է նախապատրաստւում ադրբեջանական «ղարաբաղեան համայնքի» ներգրաւման համար։ «Եզրակացութիւնների որեւէ կարիք չկայ այդ առումով, որովհետեւ պարոն Միրզոյեանն ունի տարբեր գործառոյթներ, որոնք պէտք չէ կապել Ձեր մատնանշած գործընթացի հետ»:

Իսկ Ձեր յաջորդ հանդիպումը Մամեդեարովի հետ ե՞րբ է լինելու։ «Կը յայտարարենք, ինչպէս ընդունւած է` միաժամանակ, նոյն օրը»: Շուտ-ուշ, որտե՞ղ։ «Ես իրաւունք չունեմ ասելու, եթէ մի փոքր վերլուծէք, կարող էք կռահել»: «Վերլուծեցինք» եւ գտանք` ՄԱԿ-ի ասամբլեա, Նիւ Եօրք` սեպտեմբեր։ Լռութիւնը համաձայնութեան նշա՞ն է։ Զ. Մնացականեանը լուռ ժպիտով նստեց աւտոմեքենան»։

Յարակից լուրեր

  • «Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը անցնում են դաշինքի նոր փուլի». Մամեդեարով
    «Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը անցնում են դաշինքի նոր փուլի». Մամեդեարով

    Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում տեղի ունեցաւ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը:

  • «Մնացականեանի հետագայ լռութիւնը կը վկայի Մամեդեարովի խօսքերի ճշմարտացիութեան մասին». «Գոլոս Արմենիի»
    «Մնացականեանի հետագայ լռութիւնը կը վկայի Մամեդեարովի խօսքերի ճշմարտացիութեան մասին». «Գոլոս Արմենիի»

    Տարօրինակ իրավիճակ է ստեղծւում ղարաբաղեան կարգաւորման շուրջ։ Հայաստանի ղեկավարութիւնը վերջին ժամանակներս դիմում է նոր մարտավարութեան, որի համապատասխան՝ իշխանութեանը մօտ կանգնած որոշ անձինք հնչեցնում են տարօրինակ յայտարարութիւններ, որոնք վերաբերում են պետութեան համար բաւական լուրջ հարցերի՝ վկայակոչելով վարչապետին։ Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ զարգացնելով թեման։

  • Մամեդեարովը վստահելի աղբիւր չէ, ինչ էլ որ ասի
    Մամեդեարովը վստահելի աղբիւր չէ, ինչ էլ որ ասի

    «Լաւրովի պլանը» դա այն չէ, ինչ ոմանք մեր մօտ ընկալեցին: «Մադրիդեան սկզբունքների» այլ տարբերակ է հաւանաբար միջնորդների կողմից առաջ քաշւում, բայց չեմ կարծում, թե ՀՀ-ն եւ Ադրբեջանը դրա շուրջ են քննարկում»,- «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի յայտարարութեանը, թէ Արցախեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում հայկական կողմը «Լաւրովի պլանի», ասել է թէ՝ Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի տարբերակն է բանակցում, ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը:

  • «Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը նաեւ կանխարգելելու քայլ է». Զոհրաբ Մնացականեան
    «Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը նաեւ կանխարգելելու քայլ է». Զոհրաբ Մնացականեան

    Հայաստանը վճռական է իր ներդրումն ունենալ միջազգային հանրութեան՝ ապագայ ցեղասպանութիւնների կանխարգելմանն ուղղւած միջոցների մշակման համատեղ ջանքերում: Այս մասին երէկ՝ դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ի Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրւան նւիրւած միջոցառման շրջանակներում, իր ելոյթում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը։

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Անորոշութիւն... Պրաթիսլաւայէն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Անորոշութիւն... Պրաթիսլաւայէն

    ԵԱՀԿ-ի 26-րդ համաժողովը, որ տեղի ունեցաւ դեկտեմբեր 4-ին, նախագահող երկիր՝ Սլովաքիոյ մայրաքաղաք Պրաթիսլաւայի մէջ, առիթ ստեղծեց, որ նախքան համաժողովը, տեղի ունենայ Ատրպէյճանի եւ Հայաստանի արտաքին գործոց նախարարներ՝ Էլմար Մամետիարովի եւ Զոհրապ Մնացականեանի միջեւ հանդիպումը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։