Հա

Քաղաքական

10/07/2019 - 14:40

Փաշինեանն արդիւնաւէտ, կառուցողական է գնահատում Տուսկի հետ հանդիպումը. նա ուղերձ է յղել ԵՄ երկրներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումը՝ հրաւիրւած մամուլի ասուլիսում բարձր գնահատեց եւ նշեց, որ իրենց բոլոր շփումները շատ տպաւորիչ են եղել՝ անցնելով բարեկամութեան եւ կառուցողական երկխօսութեան մթնոլորտում:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումը՝ հրաւիրւած մամուլի ասուլիսում բարձր գնահատեց եւ նշեց, որ իրենց բոլոր շփումները շատ տպաւորիչ են եղել՝ անցնելով բարեկամութեան եւ կառուցողական երկխօսութեան մթնոլորտում:

«Ունեցանք արդիւնաւէտ քննարկում, անդրադարձանք Հայաստան-ԵՄ յարաբերութիւներին վերաբերող հարցերի լայն շրջանակին: Մտքերի փոխանակում ունեցանք քաղաքական եւ ճիւղային, այսպէս կոչւած, սեկտորալ համագործակցութեանը, ինչպէս նաեւ Հայաստանի ներքին կեանքին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ: Ես վերահաստատեցի օրէնքի գերակայութեան եւ ժողովրդավարութեան ամրապնդման, ինչպէս նաեւ կոռուպցիայի դէմ պայքարի Հայաստանի իշխանութիւնների որդեգրած յանձնառութիւնը: Հանդիպման ընթացքում խօսեցի Հայաստանում իրականացւող բարեփոխումների մասին՝ յիշատակելով անկախ դատական համակարգ կառուցելու ուղղութեամբ մեր գործադրած ջանքերը: Ընդգծեցի, որ Հայաստանը այդ հարցում մեծապէս կարեւորում է եւրոպական հաստատութիւնների, այդ թւում, ԵՄ աջակցութիւնը եւ յայտնում իր երախտագիտութիւնը ցուցաբերւող աջակցութեան համար»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինեանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց ԵՄ անդամ պետութիւնների հետ համագործակցութեան ընդլայնման վերաբերեալ Հայաստանի իշխանութիւնների քաղաքական յանձնառութիւնը: Երկուստեք նշւել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան մասին պայմանագրի մեծ նշանակութիւնը եւ եւրոպական երկրների կողմից այն շուտափոյթ վաւերացնելու կարեւորութիւնը: ՀՀ վարչապետի խօսքով, տւեալ պայմանագիրը մի գործիք է, որի իրականացումը ոչ միայն նպաստելու է Հայաստան-ԵՄ զարգացմանն, այլեւ օգնելու  է Հայաստանի իշխանութիւնների բարեփոխումների օրակարգի իրականացմանը: Այս առումով, ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարութեան գերատեսչութիւնները ԵՄ համապատասխան մարմինների հետ համագործակցութեամբ մշակել են Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան մասին համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտէզը:

«Մենք անդրադարձանք մուտքի արտօնագրերի ազատականացման վերաբերեալ երկխօսութիւն սկսելու խնդրին: Իմ կողմից նշւեց Հայաստանի շահագրգռւածութիւնն այս հարցում յատկապէս միջանձնային շփումների ընդլայնման անհրաժեշտութեան տեսանկիւնից: Ես դիմեցի պարոն Տուսկին ԵՄ անդամ պետութիւններին այս ուղերձը փոխանցելու խնդրանքով»,- ասաց ՀՀ վարչապետը:  

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Արեւելեան գործընկերութեանը, որն այս տարւայ մայիսին նշեց իր հիմնադրման 10-րդ տարեդարձը:

«Մենք զրուցեցինք նաեւ տարածաշրջանային խնդիրների մասին: Երախտագիտութիւն յայտնեցի ԵՄ կողմից ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում հաւասարակշռւած դիրքորոշում ցուցաբերելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը պաշտպանելու համար: Համոզւածութիւն յայտնեցի ԵՄ այս կեցւածքի շարունակականութեան հարցում»,- ասաց ՀՀ վարչապետը:

Յարակից լուրեր

  • Թուրքորոշիչները՝ որպէս չափորոշիչ
    Թուրքորոշիչները՝ որպէս չափորոշիչ

    ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան կողմից հանրայնացւեց հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագիծը, եւ բացայայտւած մի շարք իրողութիւնում կրկին երեւաց իշխանութիւնների կողմից ծրագրւած խորքային գործընթացների մի ողջ շղթայ։ Եւ, եթէ այլ պարագաներում խօսք կարող էր գնալ ապազգային, քայքայիչ ծրագրերի մասին՝ թելադրւած տեղական կամ օտար հակահայկական ուժերի կողմից, ապա չափորոշիչների պարագայում հետքերն ուղիղ տարան Թուրքիա։

  • Կրթական խորհրդի անդամների հանդիպում՝ Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի հետ
    Կրթական խորհրդի անդամների հանդիպում՝ Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի հետ

    Չորեքշաբթի, 5 օգոստոսի 2020 թ.-ին Կրթական խորհրդի անդամները այցելեցին Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:

  • Հանդիպում՝ ազգային առաջնորդարանում
    Հանդիպում՝ ազգային առաջնորդարանում

    Չորեքշաբթի, օգոստոսի 5-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հրաւէրով յատուկ հանդիպում տեղի ունեցաւ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի հետ։

  • Մխիթար Հայրապետեանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
    Մխիթար Հայրապետեանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

    Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԺ գիտութեան, կրթութեան, մշակոյթի, սպորտի եւ երիտասարդութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետեանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:

  • Յակոբ Արշակեանը հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հետ
    Յակոբ Արշակեանը հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հետ

    Երէկ՝ օգոստոսի 5-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարար Յակոբ Արշակեանը հանդիպել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։