Հա

Քաղաքական

13/07/2019 - 12:40

«Ժամանակ». Հայկական օրակարգի միջոցով ԱՄՆ-ի ազդակը՝ Թեհրանին

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկու նախաձեռնութիւն է արժանացել հաւանութեան, որոնք վերաբերում են Արցախին: Մէկն առնչւում է սահմանին հրադադարի պահպանման եւ հետաքննութեան մեխանիզմների տեղակայմանը, միւսը՝ Ադրբեջանին քաղաքացիական օդանաւերի հարւածելու կարողութիւն պարունակող սպառազինութիւն մատակարարելու արգելքին, Ստեփանակերտի օդանաւակայանի անվտանգութեան համար: 

«alikonline.ir» - «ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկու նախաձեռնութիւն է արժանացել հաւանութեան, որոնք վերաբերում են Արցախին: Մէկն առնչւում է սահմանին հրադադարի պահպանման եւ հետաքննութեան մեխանիզմների տեղակայմանը, միւսը՝ Ադրբեջանին քաղաքացիական օդանաւերի հարւածելու կարողութիւն պարունակող սպառազինութիւն մատակարարելու արգելքին, Ստեփանակերտի օդանաւակայանի անվտանգութեան համար: 

Ինքնին հասկանալի է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի այդ որոշումները դեռեւս ԱՄՆ գործադիր քաղաքականութիւն չեն, առնւազն, քանի դեռ հաստատւած չեն նաեւ Սենատում: Միաժամանակ նոյնքան հասկանալի է, որ այստեղ բաւականին մեծ է հայկական լոբբիի գործողութեան արդիւնքը: Ադրբեջանցիներն էլ, ի դէպ, խօսում են այդ մասին: Բայց պէտք է նաեւ նկատել, որ ԱՄՆ չափազանց լուրջ պետութիւն է եւ ունի բաւականին կայուն ու կայացած քաղաքական համակարգ լոբբիների ազդեցութեան տակ չյայտնւելու համար:

Ըստ այդմ, մեծ հաշւով, առանցքային խնդիրներում լոբբիները հասնում են յաջողութեան այն դէպքում, երբ այդ յաջողութիւնը բխում է նաեւ ԱՄՆ շահից ու անհրաժեշտութիւններից: Եւ ուրեմն, եթէ երկու բանաձեւերի կամ նախաձեռնութիւնների հարցում հայկական լոբբին հասել է յաջողութեան, ուրեմն այդ նախաձեռնութիւնների կամ այդ յաջողութեան կարիքն ունեցել է Միացեալ Նահանգները, դրանք բխել են Նահանգների շահից: Եւ դարձեալ, գործադիր թեւի արտաքին քաղաքականութեան տեսանկիւնից սա, դեռեւս, կատարւող քայլերի շրջանակ չէ, գուցէ հեռու է դրանից, սակայն ամէն ինչ չէ, որ պէտք է չափւի լոկ Սպիտակ տան սանդղակներով: Ի վերջոյ, այդ տեսանկիւնից էլ ԱՄՆ քաղաքական համակարգը պարզունակ չէ, եւ ինքն իրեն օժտել է միջազգային գերակայ խաղի բազմաստիճան ֆունկցիոնալութեամբ:

Այդպիսով, ամերիկեան քաղաքականութիւնը երկու ուժեղ քաղաքական ազդակ է յղում ռեգիոն, ընդ որում՝ դրա լայն իմաստով, այսինքն՝ ոչ միայն ադրբեջանական կամ հայ-ադրբեջանական: Ի վերջոյ, ամերիկեան ազդակն ուղղւած է նաեւ Իրանին՝ առ այն, որ Նահանգները օրակարգային է տեսնում ստատուս-քւոյի պահպանումը: Իսկ այդ իմաստով Նահանգների եւ Իրանի շահերը փաստացի համընկնում են, որովհետեւ ներկայիս ստատուս-քւոյի պահպանումն ու հայկական վերահսկողութիւնը նաեւ Իրանի առաջնահերթութիւնն է, եւ Թեհրանը մի քանի անգամ եւ պարբերաբար է ակնարկել այդ մասին: 

Այդպիսով, հայկական օրակարգի շրջանակում Նահանգների Կոնգրեսը փաստացի երկու նուրբ ազդակ է յղում Թեհրանին, ներկայիս լարւածութեան պայմաններում, ինչը, անկասկած, յատկանշական է հայաստանեան դիրքերի տեսանկիւնից; Ի դէպ, հետաքրքիր է, որ Ռոյթերզը զուգահեռ տեղեկութիւն էր տարածել, որ ԱՄՆ-ն մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել Իրանի արտգործնախարար Զարիֆի նկատմամբ: Ռոյթերզը յղում էր արել դիւանագիտական ամերիկեան բարձրաստիճան աղբիւրների, որոնք նշել էին, թէ դա Վաշինգտոնի ազդակն է Թեհրանին, որ բանակցային մտադրութիւնն ամենեւին սպառւած չէ եւ կայ դրա պատրաստակամութիւն: Այդ առումով, Հայաստանով կամ հայկական օրակարգով Կոնգրեսի որոշման տեսքով «տարանցւող» ազդակը ստանում է լրացուցիչ հետաքրքրականութիւն խորքային աշխատանքի տարածութեան իմաստով»,- գրում է թերթը:

Յարակից լուրեր

  • Յայտնիները միացել են «ՁԱ՛ՅՆ ՏՈՒՐ» արշաւին․ նպատակն է ընտրութիւններին ընդառաջ հանրութեանն իրազեկել ընտրական իրաւունքի եւ ընտրութիւններին քաղաքացիների մասնակցութեան կարեւորութեան մասին
    Յայտնիները միացել են «ՁԱ՛ՅՆ ՏՈՒՐ» արշաւին․ նպատակն է ընտրութիւններին ընդառաջ հանրութեանն իրազեկել ընտրական իրաւունքի եւ ընտրութիւններին քաղաքացիների մասնակցութեան կարեւորութեան մասին

    «Ալիբի իրաւապաշտպան» հասարակական կազմակերպութեան կողմից յունիսի 7-ին մեկնարկել է «ՁԱ՛ՅՆ ՏՈՒՐ» արշաւը, որին միացել են մի շարք յայտնիներ, որոնց թւում են՝  Հայաստանի Հանրապետութեան ազգային հերոս, դիրիժոր Յովհաննէս Չեքիջեանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նւագախմբի գեղարւեստական ղեկավար, գլխաւոր դիրիժոր Սերգէյ Սմբատեանը, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի նախկին դատաւոր Ալւինա Գիւլումեանը, Գերաշնորհ Տ. Միքայէլ Արքեպիսկոպոս Աջապահեանը եւ այլոք։

  • «Փաշինեանի բանակցային ստերը, կամ ինչպէ՞ս հասանք պատերազմի»․ «168 ժամ»
    «Փաշինեանի բանակցային ստերը, կամ ինչպէ՞ս հասանք պատերազմի»․ «168 ժամ»

    «Հայաստանում ընթացող ամենալարւած եւ պետութեան համար ճակատագրական նախընտրական քարոզարշաւի առաջին փուլում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի գաղտնազերծած ձայնագրութիւնը Նիկոլ Փաշինեանին կրկին գցել է իր ստացած բանակցային ժառանգութիւնը քննադատելու եւ իր վարած ղարաբաղեան քաղաքականութիւնը մաքրագրելու արատաւոր շղթայի մէջ:

  • ՀՅԴ Գանատայի Կեդրոնական Կոմիտէի կոչը
    ՀՅԴ Գանատայի Կեդրոնական Կոմիտէի կոչը

    Հայաստանի մէջ Յունիս 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւններուն սեմին, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գանատայի կառոյցը իր անվերապահ զօրակցութիւնը կը յայտնէ «Հայաստան» դաշինքին։

  • «ԱՄՆ-ն Ռուսաստանին իր թշնամին է հռչակել». Պուտին
    «ԱՄՆ-ն Ռուսաստանին իր թշնամին է հռչակել». Պուտին

    Միացեալ Նահանգները Ռուսաստանին իր հակառակորդն ու թշնամին է յայտարարել դեռեւս 2017 թւականին եւ որոշել է աջակցել ՌԴ-ում քաղաքական կազմակերպութիւններին: Այս մասին իր ամերիկացի գործընկեր Ջօ Բայդէնի հետ բանակցութիւններից յետոյ կայացած մամուլի ասուլիսում յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

  • Լոնդոնի ՀՅԴ կոմիտէ․ Մեր խօսքը
    Լոնդոնի ՀՅԴ կոմիտէ․ Մեր խօսքը

    Հետեւողականօրէն եւ ուշադրութեամբ հետեւում ենք Հայաստանի քաղաքական զարգացումնրի ընթացքին եւ արտակարգ ընտրութիւնների քարոզարշաւին: Դժւար է պատկերացնել՝ յատկապէս երբ ամբողջ կեանքդ ապրել ես սփիւռքում, թէ ինչպէ՞ս եւ ինչո՞ւ պատերազմի եւ պարտութեան խորհրդանիշ համարւող վարչապետի հրաժարականի եւ հեռացման պահանջով սկսած Հայրենիքի փրկութեան շարժումին չմիացաւ ժողովուրդի հոծ բազմութիւն, որպէսզի կերտէին անցումային կառավարութիւն եւ մէկ տարւայ ժամանակշրջանում կազմակերպէին ընտրութիւններ՝ առանց Նիկոլի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։