Հա

Քաղաքական

18/07/2019 - 12:00

«168 ժամ». «Իշխանափոխութիւնից մէկ տարի անց կառավարութիւնը նւազեցնում է տնտեսական աճի ակնկալիքները»

«168 ժամ»-ը գրել է. «Կառավարութիւնն արտահերթ նիստով հաստատեց 2020-2022 թթ. միջնաժամկէտ ծախսերի ծրագիրը: Դա արւեց ոչ միայն արտահերթ նիստում, այլեւ դռնփակ ռեժիմով:

«alikonline.ir» - «168 ժամ»-ը գրել է. «Կառավարութիւնն արտահերթ նիստով հաստատեց 2020-2022 թթ. միջնաժամկէտ ծախսերի ծրագիրը: Դա արւեց ոչ միայն արտահերթ նիստում, այլեւ դռնփակ ռեժիմով:

Թէ ինչո՞ւ միջնաժամկէտ ծախսերի ծրագիրն ընդունւեց դռնփակ նիստում, հաւանաբար պէտք է գուշակել: Դատելով փաստաթղթում ամրագրւած ցուցանիշներից՝ առաջիկայ երեք տարիների համար ակնկալիքներն ամենեւին էլ այն չեն, ինչին սպասում էր հասարակութիւնն իշխանափոխութիւնից յետոյ: Խօսքն ինչպէս տնտեսութեան մէջ տեղի ունեցող զարգացումների, այնպէս էլ սոցիալական ոլորտի սպասելիքների մասին է:

Ի տարբերութիւն վարչապետի յայտարարութիւնների կառավարութեան ներկայացրած միջնաժամկէտ ծախսերի ծրագիրը ամենեւին էլ չի ենթադրում տնտեսութեան թռիչքաձեւ զարգացում: Ընդհակառակը՝ աճի ակնկալիքներն առաջիկայ տարիներին նոյնիսկ նւազեցւել են:

Այս տարւայ համար կանխատեսւում է համախառն ներքին արդիւնքի 5.4 տոկոս աճ: Թւում է, թէ թռիչքային աճ խոստացող եւ տնտեսական յեղափոխութիւն յայտարարած կառավարութիւնը յաջորդ տարիներին պիտի շատ աւելի բարձր աճի սպասելիքներ ունենար: Սակայն պարզւում է, այդպէս չէ:

Յաջորդ տարւայ համար կառավարութեան ակնկալիքներն ընդամենը 4.9 տոկոս են: 2021 թ. կանխատեսւում է 5, իսկ 2022 թ.՝ 5.1 տոկոս տնտեսական աճ:

Երկար ժամանակ պէտք չեղաւ հասկանալու համար, որ թռիչքային զարգացում ապահովելու հետ կապւած կառավարութեան խոստումները հեռու են իրակասասալուց: Պատահական չէ. որ տնտեսական աճի սպասելիքները նւազեցւել են նոյնիսկ նախորդ միջնաժամկէտ ծախսերի ծրագրի համեմատ: Պատկերացնելու համար ասենք, որ իշխանափոխութիւնից անմիջապէս յետոյ հաստատւած ծրագրով 2020 թ. կանխատեսւում էր 5.5, իսկ 2021 թ. 5.6 տոկոս տնտեսական աճ: Իշխանափոխութիւնից մէկ տարի յետոյ «կառավարութիւնը որոշել է այդ ցուցանիշներն իջեցնել 0.5 տո­կոսով:

Թէ ո՞ւր մնաց տնտեսութեան թռիչ­քը, որի մասին իշխանափոխութիւնից յետոյ յայտարարեց վարչապետը, յայտնի չէ: Այն, ինչ ակնկալում է կառավարութիւնն առաջիկայ երեք տարիների տնտեսական զարգա­ցումների առումով, հեռու է թռիչքա­յին լինելուց: Հաւանաբար դա է պատճառը, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինեանը դադարել է խօսել թռիչքի մասին: Թէեւ ի սկզբանէ էլ պարզ էր, որ այդպիսի հեռանկարներ չկան: Առաւել եւս այն իրավիճակում, որը հաստատւել է Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ:

Այս կառավարութիւնը մինչեւ այժմ չունի տնտեսութեան զարգացման յստակ հայեցակարգ: Ուդեռ պարզ չէ, թէ ո՞ւր է գնում տնտեսութիւնը: Իշխանափոխութիւնից նոյնիսկ մէկ տարի յետոյ շատ բան մնում է յայ­տարարութիւնների մակարդակում: Այդ յայտարարութիւնները ոչ միայն հիմնաւորւած չեն, այլեւ չունեն ծրագրային ապահովում: Ինքնահո­սով տնտեսութիւն չեն զարգացնում, ինչպէս ուզում է անել ներկայիս կա­ռավարութիւնը:

Հայաստանի տնտեսութեան զար­գացումների նկատմամբ մեծ չէ նաեւ միջազգային փորձագէտների վստահութիւնը: Միջազգային ւսր- ժութայրն ոիմեադրամի սպասելիքը 2020 թ. 4.5 տոկոս է: Նոյնպիսի կան­խատեսում են ներկայացրել նաեւ մի­ջազգային երկու յայտնի վարկանշային ընկերութիւնները' «Մուդիսը» եւ «Ֆիթչը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։