Հա

Քաղաքական

29/07/2019 - 13:50

Մեկնարկել է Արցախի արտգործնախարարի աշխատանքային այցն Աւստրալիա. հանդիպումներին մասնակցել է Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի նախագահ Հայկ Կայսերեանը

Մեկնարկել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի գլխաւորած պատւիրակութեան աշխատանքային այցն Աւստրալիա` Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի հրաւէրով։

«alikonline.ir» - Մեկնարկել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի գլխաւորած պատւիրակութեան աշխատանքային այցն Աւստրալիա` Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի հրաւէրով։ Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Պատւիրակութեան կազմում է ԱՀ ԱԺ պատգամաւոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը։ Այցի շրջանակներում նախատեսւած են մի շարք հանդիպումներ Աւստրալիայի պետական, քաղաքական եւ հասարակական գործիչների, ինչպէս նաեւ հայկական համայնքային կառոյցների եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ հետ։

Կիրակի՝ յուլիսի 28-ին, Արցախի Հանրապետութեան պատւիրակութիւնը հանդիպել է Հայ Առաքելական Եկեղեցու Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարեանի հետ։ Նոյն օրը Սիդնէյի Հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել պատվիրակութեան անդամների հանդիպումը հայկական երիտասարդական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Մասիս Մայիլեանը ներկայացրել է Արցախում անկախ եւ ժողովրդավարական պետականաշինութեան գործընթացում արձանագրւած ձեռքբերումները։

Այս համատեքստում նա կարեւորել է հայկական սփիւռքի ներդրումը երկրորդ հայկական պետութեան զարգացմանն ուղղւած ծրագրերի իրականացման գործում։ Հանդիպմանն անդրադարձ է կատարւել նաեւ Արցախի միջազգային ճանաչման եւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացներին։

Այնուհետեւ Մասիս Մայիլեանը եւ Դաւիթ Իշխանեանը պատասխանել են միջոցառման մասնակիցների բազմաթիւ հարցերին։ Հանդիպումներին մասնակցում էին նաեւ Աւստրալիայում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայէլեանը եւ Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի նախագահ Հայկ Կայսերեանը:

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Յաղթե՛լ ենք միասին, չե՛նք զիջի միասին, կը զարգանա՛նք միասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Յաղթե՛լ ենք միասին, չե՛նք զիջի միասին, կը զարգանա՛նք միասին

    Մարտի 31-ին Արցախում կայանալու են նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ: Ավարտին է մօտենում ընտրութիւնների քարոզարշաւի փուլը: Մի քանի օրից Արցախի ժողովուրդն առիթ կունենայ քւէարկութեան միջոցով իր կամքն արտայայտել՝ նախագահի եւ կուսակցութիւնների նախընտրած թեկնածուներին յանձնելով երկրի կառավարման ղեկը:

  • «Առաջարկել ենք, որ անվտանգութեան խորհրդի ընդլայնւած նիստ գումարւի». Դաւիթ Իշխանեան
    «Առաջարկել ենք, որ անվտանգութեան խորհրդի ընդլայնւած նիստ գումարւի». Դաւիթ Իշխանեան

    «Իրաւական հարթութիւնը եւ օրէնքներն ու Սահմանադրութիւնը այդպիսի հնարաւորութիւն տալիս են՝ ընտրութիւնները յետաձգելու, եթէ յայտարարւի արտակարգ դրութիւն կամ ռազմական դրութիւն: Արտակարգ իրավիճակ յայտարարելու պարագայում ընտրութիւնները կայանում են: Պէտք է բաւարար պայմաններ լինեն, այս պարագայում Արցախում չկայ որեւէ դէպք եւ կարծես չկան այդ պայմանները»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Արցախի նախագահի թեկնածու Դաւիթ Իշխանեանը:

  • «Հայրենիք»-ի խմբագրական․ Արցախը կ՛ընտրէ
    «Հայրենիք»-ի խմբագրական․ Արցախը կ՛ընտրէ

    Ամբողջ աշխարհը ճգնաժամի մէջ է։ Իսկ Արցախը, բնութեան գիրկին մէջ բազմած այդ դրախտը, շարունակ ճգնաժամի մէջ եղած է։ Չկայ բնութեան կողմէ պարտադրուած համաճարակը, սակայն շարունակ ներկայ է թշնամին՝ արցախցիին պսակաձեւ ժահրը՝ Ատրպէյճանը։ Դեռ քանի մը օր առաջ, ճիշդ թուականը նշելու համար, Մարտ 23-ին, նշուեցաւ աննման «պարիսպներու քաղաք» Շուշիի կոտորածին հարիւրերորդ տարելիցը։

  • Դեսպան Զոհուրին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
    Դեսպան Զոհուրին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ

    ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին երէկ՝ մարտի 27-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:

  • «Իրաւական կարգաւորումները դէպի արտակարգ դրութիւն տանող նախադրեալներ չկան». Դաւիթ Իշխանեան
    «Իրաւական կարգաւորումները դէպի արտակարգ դրութիւն տանող նախադրեալներ չկան». Դաւիթ Իշխանեան

    Մենք ամենօրեայ կապի մէջ ենք ԱՀ առողջապահութեան նախարարի հետ՝ նոր կորոնավիրուսի տարածման վերաբերեալ ինֆորմացիա ստանալու առումով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։