Հա

Քաղաքական

05/08/2019 - 11:10

Հարց իրենց չէզոք, անաչառ համարող հասարակական գործիչներին

Հայաստանում Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ս․ թ․ յունւարի 17-ին ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց Սամուէլ Մայրապետեանի գործով եւ ՀՀ իշխանութիւններին յանձնարարեց ապահովել Սամուէլ Մայրապետեանի բուժումն իրականացնել Գերմանիայում։

«alikonline.ir» - Հայաստանում Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ս․ թ․ յունւարի 17-ին ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց Սամուէլ Մայրապետեանի գործով եւ ՀՀ իշխանութիւններին յանձնարարեց ապահովել Սամուէլ Մայրապետեանի բուժումն իրականացնել Գերմանիայում։

Չէ՞ք կարծում, եթէ Սամուէլ Մայրապետեանի գործով դատաւորը որոշում կայացնէր թոյլատրել Սամուէլ Մայրապետեանի բուժումը շարունակել Գերմանիայում, ապա այդ որոշմանը կը հետեւէին հետեւեալ հնարաւոր զարգացումները․

  1. Դատախազութիւնը որոշումը կը բողոքարկէր վերաքննիչ դատարան։

Վերաքննիչ դատարանը շուտափոյթ նիստ կը գումարէր։

Վերաքննիչ բողոքն անձամբ կը պաշտպանէր գլխաւոր դատախազը։

Վերաքննիչ դատարանը կը բեկանէր առաջին ատեանի որոշումը։

  1. Որոշումը կայացնելուց մի քանի օր անց, ոմն քաղաքացի բողոք կը բերէր Առաջին ատեանի դատաւորի դէմ առ այն, որ այդ դատաւորը երկու տարի առաջ իրեն հայհոյել եւ հարւածել է։

Դատախազութիւնը գործ կը հարուցէր եւ կը դիմէր ԲԴԽ։

ԲԴԽ-ն կը տար իր համաձայնութիւնը քրէական գործ հարուցելու մասին եւ կը կասեցնէր դատաւորի լիազօրութիւնները»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։