Print this page
08/08/2019 - 10:50

«BBC-ի նիւթից Հայաստանի եւ հայութեան շահերի դէմ ուղղւած հիբրիդային պատերազմի հոտ է փչում». իրանագէտ

Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Երբ սառը ուղեղով փորձում ես վերլուծել BBC-ի նիւթը, ապա հէնց վերնագրից ակնյայտօրէն Հայաստանի եւ հայութեան շահերի դէմ ուղղւած հիբրիդային պատերազմի հոտ է փչում, որը եթէ Բաքւի բռնապետի քարոզչամեքենայի կողմից ուղղակիօրէն կամ անուղղակի կերպով չի ուղղորդւել կամ համակարգւել, ապա պէտք է փառք տալ Աստծուն։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Երբ սառը ուղեղով փորձում ես վերլուծել BBC-ի նիւթը, ապա հէնց վերնագրից ակնյայտօրէն Հայաստանի եւ հայութեան շահերի դէմ ուղղւած հիբրիդային պատերազմի հոտ է փչում, որը եթէ Բաքւի բռնապետի քարոզչամեքենայի կողմից ուղղակիօրէն կամ անուղղակի կերպով չի ուղղորդւել կամ համակարգւել, ապա պէտք է փառք տալ Աստծուն։

Օրինակ՝ ի՞նչ է նշանակում յիշեալ նիւթում գրեթէ անընդհատ բնոյթ կրող շեշտադրումը «Ղարաբաղից ջոկատի» վրայ։ Հայկական բանակն իրականում մէկն է, եւ դրա մի մասը տեղակայւած է ՀՀ-ում, միւսը՝ Արցախում, իսկ ցանկացած հրապարակում, որտեղ քարոզչութեան նուրբ կանոնների համաձայն փորձ է կատարւում տարբերակում մտցնել մեր ազգաբնակչութեան հայաստանեան եւ արցախեան հատւածների միջեւ, մեղմ ասած, հակասում է մեր համազգային շահերին, իսկ իրականում անթաքոյց թշնամական գործողութիւն է մեր դէմ»։

Յարակից լուրեր