Հա

Քաղաքական

10/08/2019 - 13:10

5 Միլիոն բնակչի պատրանքը եւ իրականութիւնը

Հանրային գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «2017 թ․ սեպտեմբերին Հայաստան-Սփիւռք համաժողովի ընթացքում այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսեանը յայտարարեց, որ իր նպատակն է 2040 թւականին Հայաստանում ունենալ 4 մլն. բնակիչ։

«alikonline.ir» - Հանրային գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «2017 թ․ սեպտեմբերին Հայաստան-Սփիւռք համաժողովի ընթացքում այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսեանը յայտարարեց, որ իր նպատակն է 2040 թւականին Հայաստանում ունենալ 4 մլն. բնակիչ։ Սա շատ անսովոր յայտարարութիւն էր, քանի որ Սերժ Սարգսեանը Հայաստանը պաշտօնապէս ընդունել էր 3.106 հազար բնակչով, իսկ այդ պահին արդէն նրանց թիւը նւազել էր մինչեւ 2.973 հազար, այսինքն աւելի քան 130 հազար բնակչով, իսկ արտագաղթը իր իշխանութեան տարիներին կազմել էր մօտ 245 հազար բնակիչ։ Թէ ինչպէս էր Սերժ Սարգսեանը յաջորդ 22 տարիների ընթացքում շրջելու այդ ընթացքը, եւ երկրի բնակչութիւնը աւելացնելու աւելի քան 1 միլիոն մարդով, ոչ ոք պատկերացում չունէր, բայց կարեւոր էր մեծ թիւ յայտարարել, ու այն անւանել «ազգային տեսլական»։

Իր նախորդին այս շաբաթ որոշեց գերազանցել վարչապետ Նիկոլ Փաշինեանը, որը յայտարարեց իր էլ աւելի հաւակնոտ «տեսլականի» մասին՝ 2050 թւականին Հայաստանում ունենալ 5 միլիոն բնակիչ։ Հրաշալի թիւ է, եւ թերեւս ամէն հայ մարդ կուզենար Հայրենիքում այդպիսի հայահաւաք իրականացնել, բայց փորձենք պատկերացնել, արդեօք այն հնարաւորութիւն ունի իրականութիւն դառնալու։

Հայաստանի բնակչութիւնը վերջին հինգ տարիների ընթացքում, տարեկան պաշտօնապէս նւազում է մօտ 8-10 հազար մարդով, եւ այս պահի դրութեամբ պաշտօնապէս կազմում է մօտ 2 մլն. 961 հազար մարդ։ Բնակչութեան նւազման այս տեմպը պահպանւել է նաեւ վերջին մէկ տարում, երբ իշխանութեան էր գտնւում Նիկոլ Փաշինեանը։ Եթէ այս տենպը պահպանւի առաջիկայ տարիներին, ապա Հայաստանի բնակչութիւնը 2050 թւականին կը կազմի լաւագոյն դէպքում 2.7 միլիոն մարդ, իսկ իրականում էլ աւելի քիչ, քանի որ բնական աճը տարեց տարի նւազում է, եւ մասնագէտների կանխատեսումներով, յաջորդ տասնամեակի կէսից սկսած բացասական է դառնալու։ Դա նշանակում է, որ 5 միլիոնի «տեսլականի» իրականացման համար անհրաժեշտ է լինելու Հայաստան ապահովել մօտաւորապէս 2.3-2.4 միլիոն, եւ կամ տարեկան միջինը 80 հազար բնակչի ներգաղթ։ Ժամանակակից Հայաստանի պատմութեան մէջ (չհաշւած ցեղասպանութեան տարիները) դա ընդամենը մէկ անգամ է եղել, երբ 1949 թ․ Ստալինեան ռեժիմը մօտ 100 հազար հայեր Արեւելեան Եւրոպայի երկրներից վերաբնակեցրեց Խորհրդային Հայաստան, սակայն այն աւարտւեց աղէտով՝ այդ մարդանց մեծ մասը յայտնւեցին գետտոներում, ոմանք էլ Սիբիրում, մեծ մասը չինտեգրւեցին Հայաստանի հետ, եւ արդիւնքում լքեցին երկիրը հետագայ տարիներին։

Որպէսզի այդ նոյնը կրկնել 30 տարի անդադար, աւելի քան գերմարդկային ջանքեր են պէտք։ Օրինակ, ամէն տարի Հայաստանում պէտք է կառուցւի Վանաձորի չափ մի քաղաք (ընդ որում աւելի բարեկարգ), եւ այնտեղ ներգաղթող բնակչութիւնը ապահովւի որակեալ աշխատանքով։ Սա մօտաւորապէս 10-12 միլիարդ ԱՄՆ դոլարի ծախս է պահանջելու ամէն տարի, այն դէպքում, երբ Հայաստանի ամբողջ պետական բիւջէն հիմա 3 միլիարդ դոլար է, ու չի բաւականացնում բազմաթիւ օրհասական կարիքների համար։ Կարելի է պնդել, որ ծախսերի մի մասը կը հոգան իրենք ներգաղթողները, մի մասն էլ՝ ներդրողները, սակայն նոյնիսկ այս դէպքում պետութիւնը պէտք է վիթխարի ծախսեր իրականացնի, որպէսզի ստեղծի նախնական պայմանները եւ նւազագոյն անհրաժեշտ ենթակառուցւածքները, իսկ ներդրողներն էլ պէտք է ստեղծեն բազմաթիւ նոր բիզնեսներ, որպէսզի մարդկանց որակեալ աշխատանքով ապահովեն։ Թէեւ այս ամէնը տեսականօրէն անհնար չէ, իրականութիւնը այն է, որ երեսուն տարի անընդմէջ ոչ մի երկիր ներգաղթի այդպիսի տեմպեր չի կարողացել ապահովել, եւ հիմք չկայ պնդելու, որ հէնց մենք ենք գտել այն կախարդական փայտիկը, որ թոյլ կը տայ դա անել։

Իրականութիւնը նաեւ այն է, որ ունենալ տարեկան կայուն 10-15 հազար մարդու զուտ ներգաղթ, ներկայիս 20 հազարի արտագաղթի փոխարէն, արդէն հսկայական յաջողութիւն կը լինի մեր երկրի համար։ Այն իւրաքանչիւրիցս մեծ աշխատանք է պահանջելու, քանի որ այսօր երկրում բնակչութեան մօտ 30%-ը դեռ ապրում է աղքատութեան մէջ եւ շարունակում է արտագաղթել, պաշտօնական գործազրկութեան մակարդակը դեռ 20%-ից աւելի է, եւ աշխատողներից շատերն էլ չունեն որակեալ աշխատանք, եւ այդ պայմաններում խօսել 5 միլիոն բարեկեցիկ բնակչի մասին՝ նշանակում է մարդկանց կերակրել պատրանքներով, եւ շեղել իրականութիւնից։

Դրա փոխարէն, մեզ պէտք է կառավարութիւն, որն առաւօտից երեկոյ թեեւերը քշտած գործ է անելու, լուծելու է հերթով երկրի առաջ կանգնած խնդիրները, արագացւած զարգացնելու է տնտեսութիւնը, դրանով հայ մարդկանց մօտ ապագայի նկատմամբ վստահութիւն է ստեղծելու՝ եւ այդ դէպքում, գուցէ մի հրաշալի օր, մենք իսկապէս կը տեսնեք, որ արտագաղթին փոխարինում է ներգաղթը, երիտասարդները վստահութեամբ ընտանիքներ են կազմում, ընտանիքները սկսում են աւելի շատ երեխայ ունենալ, երկրի բնակչութիւնն էլ վերջապէս սկսում է աճել։ Մինչ այդ, բոլորիդ լաւ օր եմ ցանկանում, հաւատով, որ արդէն մօտ ապագայում մենք այս ամէնը կը տեսնենք»։

Յարակից լուրեր

  • Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը
    Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը

    ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերեալ հրապարակել է զեկոյց՝ արձանագրելով բաւական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակւած զեկոյցը դժւար է միանշանակօրէն նեգատիւ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարեւոր շեշտադրումներ ստիպում են խորապէս վերագնահատել իշխանութիւնների կողմից պարբերաբար արւող ամպագոռգոռ յայտարարութիւնները՝ կապւած տնտեսական յեղափոխութեան անխուսափելիութեան հետ:

  • Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը
    Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը

    Հայաստանի մէջ «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» դասանիւթերը բարձրագոյն ուսման հաստատութիւններու մէջ ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնութիւնը տեղի տուած է  թէժ եւ լարուած իրավիճակներու: Դասադուլներ, նստացոյցեր, բանավէճեր, բողոքի գործողութիւններ` հասնելու համար նախարարի հրաժարականի պահանջ` խնդիրը կրթականէն մղուած է  հասարակական-քաղաքական հարթութիւն եւ ստացած սուր հնչեղութիւն:

  • «Նիկոլ Փաշինեանի անուրջները եւ իրականութիւնը». Աւետիք Չալաբեան
    «Նիկոլ Փաշինեանի անուրջները եւ իրականութիւնը». Աւետիք Չալաբեան

    «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի գործունէութեանը։

  • «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան
    «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան

    Տարիներ շարունակ հայատեացութիւնը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականութեան հիմնարար եւ բաղկացուցիչ մաս. այն խորապէս արմատաւորւել է դպրոցական դասագրքերում եւ թունաւորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողութիւնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:

  • «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը
    «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը

    Սեռափոխւած ծանրամարտիկ Մելինէ Դալուզեանի (Մել) մասին պատմող ֆիլմի մասին բաւականին գրւեց եւ խօսւեց: «Մելը» 2019 թւականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացւած 65 յայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թւում է: Պետութիւնը (ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւնը) ֆիլմի ֆինանսաւորման համար յատկացրել է 20 միլիոն դրամ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։