Հա

Քաղաքական

13/08/2019 - 08:30

ԱՀ ՊԲ զինծառայողը լքել է մարտական դիրքը. ադրբեջանական կողմի տեղեկութիւններով նա իրենց մօտ է

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի հանրապետութեան պաշտպանութեան բանակի հարաւ-արեւելեան ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասից, դեռեւս չպարզւած հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000 թ. ծնւած Արայիկ Հայկի Ղազարեանը:

«alikonline.ir» - Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի հանրապետութեան պաշտպանութեան բանակի հարաւ-արեւելեան ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասից, դեռեւս չպարզւած հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000 թ. ծնւած Արայիկ Հայկի Ղազարեանը: Այս մասին «Արմէնպրես»-ին յայտնեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայութիւնից։ 

«Ըստ ադրբեջանական լրատւամիջոցների տարածած տեղեկատւութեան, զինծառայող Ղազարեանը գտնւում է նրանց մօտ: Դեէպքի մանրամասները պարզելու համար կատարւում է քննութիւն»,- ասւած է ԱՀ ՊՆ հաղորդագրութիւնում:

Աւելի վաղ ՀՀ պաշտպանութեան նախարարի մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կայ հայ քաղաքացի։ «Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կայ հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը եւ այլ մանրամասներ կը յայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա ֆէյսբուքի իր էջում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։