Հա

Քաղաքական

28/08/2019 - 14:35

«ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթութիւններում յատուկ նշանակութիւն ունի Իրանի հետ յարաբերութիւնները». ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթութիւնների շրջանակում յատուկ նշանակութիւն ունի Իրանի հետ յարաբերութիւնները:

«alikonline.ir» - Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթութիւնների շրջանակում յատուկ նշանակութիւն ունի Իրանի հետ յարաբերութիւնները: Այս մասին օգոստոսի 27-ին մեկնարկած ՀՀ արտաքին գործերի նախարարութեան կենտրոնական ապարատի եւ արտերկրում դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարների հաւաքի ընթացքում յայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանն՝ անդրադառնալով ՀՀ հարեւանների՝ Իրանի եւ Վրաստանի հետ յարաբերութիւնների նշանակութեանը:

«Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթութիւնների շրջանակում առաւելագոյնս ընդգծւում է մեր երկու անմիջական հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ մեր յարաբերութիւնները, որոնք խարսխւած են բարի դրացիութեան բազմադարեայ պատմական փորձի վրայ եւ ունեն կարեւոր նշանակութիւն տարածաշրջանային անվտանգութեան եւ զարգացման համար: Այս երկու երկրների հետ համագործակցութեան զարգացումը նպաստում է էներգետիկ եւ տրանսպորտային փոխկապակցւածութեան ընդլայնմանը եւ դիւերսիֆիկացմանը»,- իր ելոյթում ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։