Հա

Քաղաքական

05/09/2019 - 11:20

«Փաշինեանը խիստ վտանգաւոր յայտարարութիւն է անում, նա կասկածի տակ է դնում Արցախում 28 տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրութիւնները». Վ. Բալասանեան

Նիկոլ Փաշինեանը խիստ վտանգաւոր յայտարարութիւններ է կատարում, թէ՛ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի, թէ՛ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի, թէ՛ 3-րդ նախագահ Սերժ Սարգսեանի իշխանութեան ժամանակ ԱՀ իշխանութիւնները գործել են առանց որեւէ ազդեցութեան, մեր ինքնիշխանութիւնը եղել է բարձր մակարդակի վրայ, ԱՀ-ՀՀ իշխանութիւնների յարաբերութիւնները միշտ եղել են բարիդրացիական, միշտ կողմնորոշւել են օրէնքներով:

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը խիստ վտանգաւոր յայտարարութիւններ է կատարում, թէ՛ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի, թէ՛ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի, թէ՛ 3-րդ նախագահ Սերժ Սարգսեանի իշխանութեան ժամանակ ԱՀ իշխանութիւնները գործել են առանց որեւէ ազդեցութեան, մեր ինքնիշխանութիւնը եղել է բարձր մակարդակի վրայ, ԱՀ-ՀՀ իշխանութիւնների յարաբերութիւնները միշտ եղել են բարիդրացիական, միշտ կողմնորոշւել են օրէնքներով:

Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան ազգային անվտանգութեան խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանեանը՝ անդրադառնալով Փարիզում լոյս տեսնող Nouvelle d'Arménie պարբերականին տւած հարցազրոյցում հնչեցրած յայտարարութեանը, թէ Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնների միջեւ որոշակի հարցերում կայ անհամաձայնութիւն:

«Նիկոլ Փաշինեանը կասկածի տակ է դնում Արցախում 28 տարիների թէ՛ ՏԻՄ, թէ՛ ԱԺ ընտրութիւնները, թէ՛ նախագահական ընտրութիւնները, մենք չենք ընդունում նմանատիպ յայտարարութիւնները, եւ ցանկալի է, որպէսզի ՀՀ իշխանութիւնները՝ ի դէմս Նիկոլ Փաշինեանի, ճշտումներ մտցնեն իրենց քաղաքական յայտարարութիւնների մէջ»,- նշեց նա:

Վիտալի Բալասանեանն ասաց, որ Նիկոլ Փաշինեանի՝ ԱՀ այցելութիւնների ժամանակ, երբ ինքը դեռ ԱԽ քարտուղար էր, իրենք առաջարկել են, որ ԱՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ քննւի միջպետական պայմանագիր:

«Խնդիրը հէնց սա է, այդ կարեւոր փաստաթուղթը չունենալով՝ մենք անձնաւորում եւ կասկածի տակ ենք դնում մեր ընդհանուր համագործակցութիւնը թէ՛ քաղաքական, թէ՛ տեսական, թէ՛ ռազմական եւ թէ՛ այլ բնագաւառներում: Հիմա կարող են հարց հնչեցնել՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարեանի կամ Սերժ Սարգսեանի ժամանակ չենք կնքել այդ ռազմավարական միջպետական պայմանագիրը, բայց ժամանակները փոխւել են»,- ասաց Բալասանեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։