Հա

Քաղաքական

05/09/2019 - 10:00

Քաղաքագէտ. «Մնաց՝ Փաշինեանը Ամուլսարի տակից էլ դուրս գայ»

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ՍԴ կողմից որոշման հրապարակումից յետոյ արձանգրել է՝ կատարւեց այն, ինչը սպասւում էր։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ՍԴ կողմից որոշման հրապարակումից յետոյ արձանգրել է՝ կատարւեց այն, ինչը սպասւում էր։

«- Պուտինը կը գայ Երեւան,

- Նիկոլը հանրութեանը ցոյց տւեց, որ ամէն ինչ արեց Քոչարեանին ազատազրկելու համար, բայց «վատ» դատարանն իր խափանման միջոցը փոխեց, այսինքն իր դէմքը փրկեց մի շարք թատերական ներկայացումներով, ապահովելով իր ալիբին,

Սակայն մի խնդիր ունի, հիմա ինչպէս է օրակարգ ձեւաւորելու, ինչպէս է հանրութեանը հակամարտող հատւածների բաժանելու, ում է մեղադրելու իր անյաջողութիւնների համար, դեռ պարզ չի, իսկ դա իր միակ ռեսուրսն է։

Մնաց Ամուլսարի տակից էլ դուրս գայ, ինչը շատ դժւար գործ է։

Անցումային արդարադատութեան, վեթինգի փուչիկները պայթելուց յետոյ հանրութեանը սկսելու են զբաղեցնել Ընտրական օրէնսգրքի, կուսակցութիւնների մասին օրէնքի եւ սահմանադրութեան փոփոխութիւններով, որ լրահոսը լցնել «նորութիւններով» ու «գործ անելու» պատրանք ստեղծեն, բայց կարծես թէ հանրութիւնն արդէն մի քիչ կենցաղային նորութիւնների է սպասում, օրէնսդրական «փոփոխութիւններից» արդէն յոգնել է։

Յ․ Գ․ Այդ օրէնսդրական փոփոխութիւնները պէտք են, բայց մի պայմանով, որ դա էլ չվարկաբեկեն, մէկ էլ միայն դրանով զբաղւել չեն կարող, մի քիչ էլ կոնկրետ գործ պէտք է անեն, ինչի համար դեմագոգիան ու պոպուլիզմը քիչ է»,- գրել է նա ֆէյսբուքեան իր էջում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։