Հա

Քաղաքական

07/09/2019 - 10:10

«Հակասող յայտարարութիւններ է անում, չենք կարողանում հասկանալ՝ կոնկրետ ինչ է ուզում». Տարասովը՝ Փաշինեանի՝ «Սասնայ ծռեր»-ի հետ հանդիպման եւ միւս յայտարարութիւնների մասին

Նիկոլ Փաշինեանը հակասող յայտարարութիւններ է անում, ու մենք չենք կարողանում հասկանալ, թէ կոնկրետ ինչ է ուզում Փաշինեանը, ինչ նկատի ունի: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ռուսաստանցի քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը:

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը հակասող յայտարարութիւններ է անում, ու մենք չենք կարողանում հասկանալ, թէ կոնկրետ ինչ է ուզում Փաշինեանը, ինչ նկատի ունի: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ռուսաստանցի քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը: Նա նշեց, որ Ժիրայր Սեֆիլեանի յայտարարութիւնը, թէ Մոսկւան որոշել է ձերբազատւել Փաշինեանից, ապատեղեկատւութիւն է, բայց միեւնոյն ժամանակ ասաց, որ ՌԴ իշխանութիւնները չեն հասկանում, թէ ինչ դիրքորոշում ունի ՀՀ ներկայիս իշխանութիւնը կարեւոր հարցերի շուրջ:

 

- Վարչապետ Նիկոլ Փաշինեանը երէկ (սեպտեմբերի 5-ԽՄԲ.) հանդիպել էր «Սասնայ ծռեր»-ի հետ, ինչից յետոյ վարչութեան անդամ Ժիրայր Սեֆիլեանը հարցազրոյցում ասել էր. «Կրեմլը որոշում ունի օր առաջ ձերբազատւել Փաշինեանից»: Արդեօ՞ք դա այդպէս է:

- Ինչ-որ խմբաւորում, ինչ-որ կուսակցութիւն խօսում է նրա մասին, թէ Կրեմլն ուզում է, չի ուզում… Որտեղի՞ց գիտեն: Մենք նման ինֆորմացիա չունենք: Նման որոշում չկայ, սա բացայայտ դեզինֆորմացիա է:

 

- Իսկ կա՞ն արդեօք նախադրեալներ նման ենթադրութիւններ անելու համար:

- Մոսկւան օբիեկտիւ է, ծանօթ է Փաշինեանի բոլոր յայտարարութիւններին, ու վերլուծելով դրանք՝ կարող եմ ասել, որ հակասութիւնները շատ են: Նիկոլ Փաշինեանը հակասող յայտարարութիւններ է անում, ու մենք չենք կարողանում հասկանալ, թեէ կոնկրետ ինչ է ուզում Փաշինեանը, ինչ նկատի ունի:

Օրինակ՝ Ղարաբաղի մասով արւած յայտարարութիւններն ինձ համար այդպէս էլ հասկանալի չեն: Մէկ նա յայտարարում է, որ Ղարաբաղը պէտք է մասնակցի բանակցութիւններին, մէկ ասում է, որ Ղարաբաղն ու Հայաստանը մէկ են, որ Արցախը Հայաստան է: Եթէ ուզում ես մի բան անել, ապա արա, եթէ ուզում ես փոխել բանակցութիւնների ֆորմատը, ապա փորձիր փոխել, հրաժարւիր ներկայիս ֆորմատից, եթէ չես ուզում փոխել, ապա ինչո՞ւ ես յայտարարում, որ Ղարաբաղը պէտք է վերադառնայ բանակցութիւններ: Բայց կոնկրետ ոչ մի քայլ չի արւում: Հակառակը՝ բանակցութիւններն ընթանում են այնպէս, ինչպէս ընթանում էին նախորդ իշխանութեան դէպքում, ոչինչ չի փոխւել:

 

- Ձեր կարծիքով՝ ո՞րն է հակասական յայտարարութիւնների պատճառը:

- Եկեք անկեղծ խօսենք: Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը դառնում է աւելի պրովինցիալ (գաւառական-ԽՄԲ.): Հայաստանը չի կարողանում հաշւարկել տարածաշրջանում առկայ մարտահրաւէրները: Քրդական հարց կայ, բազում այլ հարցեր կան, ու արդեօք դրանք ներկայիս իշխանութեան օրակարգո՞ւմ են: Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, թէ ինքը ուզում է լինել ամբողջ հայութեան լիդերը, բայց արդեօք դա ուզում է հայութիւնը: Երբ Փաշինեանը կասի, թէ կոնկրետ ինչն է ուզում, անկախ նրանից մենք կը հաւանենք դա, թէ ոչ, մենք կը գնահատենք: Բայց քանի դեռ Փաշինեանը ոչ մի կոնկրետ բան չի ասում…

 

- Իսկ ինչո՞ւ կառավարութիւնը չի կարողանում հաշւարկել մարտահրաւէրները:

- Կարծում եմ, որ Փաշինեանի խորհրդակցական ապարատը շատ թոյլ է, նրա խորհրդականներն են խնդիրը, վերլուծական ծառայութիւն չկայ: Այնպիսի տպաւորութիւն է, որ կարդացել են ինչ-որ բաներ ու դրանք հրապարակում են, փորձում են իրականութիւն դարձնել: Երիտասարդներ են, ժամանակակից մօտեցմամբ, բայց Սերժ Սարգսեանի թիմից աւելի յետ են մտածողութեան, նորարարութեան տեսանկիւնից: Գիտելիքներ են պէտք, պէտք է սովորել, նստել գրադարաններում, գրքեր կարդալ, ոչ թէ հանրահաւաքներում ելոյթներ ունենան:

 

- Օրերս Նիկոլ Փաշինեանը իր հարցազրոյցում ասել էր. «Ռուսաստանը միշտ իրաւունք ունէր կասկածելու, եւ մենք միշտ կասկածւողի դիրքում էինք։ Եւ ինչո՞ւ ոչ ոք չի մտածում՝ իմանալու՝ արդեօ՞ք կան փոխադարձ կասկածներ Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւններում»: Կա՞ն արդեօք նման կասկածներ:

- Ռուսաստանը սովետական միութիւն չէ, իմպերիա է եւ ունի իր առաջնահերթութիւնները, շահերը: ՌԴ-ն մեծ պետութիւն է, ու եթէ կան կասկածներ կամ առարկութիւններ ՌԴ նկատմամբ, ուրեմն թող գտնի իր համար նոր դաշնակից: Ո՞վ է նրան խանգարում գտնել ուրիշ դաշնակից: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ Փաշինեանը կոնկրետ չի յայտարարում, թէ ինչ է ուզում, ուր է գնում: Թող ասի՝ այո, ես ուզում եմ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, ԱՄՆ հետ, թող ասի, որ աշխատում եմ Եւրոպայի հետ, փաթաթւում եմ Ալիեւի հետ, ու ամէն ինչ հասկանալի կը դառնայ: Բայց ինչպէս տեսնում էք, ոչ մի կոնկրետ բան չի ասւում: Սերժ Սարգսեանի իշխանութեան օրօք կար յստակ դիրքորոշում, որի հետ ՌԴ-ն հաշւի էր նստում` անկախ նրանից հաւանում էր, թէ ոչ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։