Հա

Քաղաքական

15/09/2019 - 13:30

«Ֆրանսիացի խորհրդարանականների այցն Արցախ մարդու ընդհանրական իրաւունքների հանդէպ ցուցաբերւած համերաշխութեան արտայայտութիւն է». ՀՀ ԱԳՆ

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամաւորներ Գի Տեսսիէին, Վալերի Բուայէին, Գիեոմ Կասպարյանին, Ժան Պիէռ Կուբերտաֆոնին, Պիէռ Ուզուլիասին, Մուհամմեդ Լաքհիլային եւ Դանիէլ Կազարեանին: Այս մասին տեղականում ենք ՀՀ ԱԳՆ պաշտօնական կայքից:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամաւորներ Գի Տեսսիէին, Վալերի Բուայէին, Գիեոմ Կասպարյանին, Ժան Պիէռ Կուբերտաֆոնին, Պիէռ Ուզուլիասին, Մուհամմեդ Լաքհիլային եւ Դանիէլ Կազարեանին: Այս մասին տեղականում ենք ՀՀ ԱԳՆ պաշտօնական կայքից:

Նախարար Մնացականեանը ողջունել է ֆրանսիացի խորհրդարանականներին եւ երախտագիտութիւն յայտնել նրանց վերջիններիս վճռականութեան եւ հետեւողականութեան համար՝ հայ-ֆրանսիական բարեկամութեան առաւել ամրապնդման եւ զարգացման գործում: Զրուցակիցները գոհունակութեամբ արձանագրել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ամենաբարձր մակարդակով հաստատւած երկխօսութեան դրական դինամիկան, պարբերաբար տեղի ունեցող երկկողմ փոխայցերն ու հանդիպումները: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է նաեւ ֆրանսիացի խորհրդարանականների կարեւոր դերակատարութիւնը՝ հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի առաւել ընդլայնման եւ հարստացման ուղղութեամբ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարւել նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան դերին եւ դրա շրջանակներում հաստատւած համագործակցութեանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարւել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Նախարար Մնացականեանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի աջակցութիւնը հիմնախնդրի խաղաղ կարգաւորման գործում: 

Զրուցակիցների քննարկումների կենտրոնում են եղել նաեւ ֆրանսիացի խորհրդարանականների այցն Արցախ եւ այնտեղ ունեցած հանդիպումները: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալութիւն է յայտնել ֆրանսիացի պատգամաւորներին` մարդու իրաւունքները յարգելու իրենց սկզբունքային դիրքորոշման եւ վճռականութեան համար՝ շեշտելով, որ Արցախը նախեւառաջ մարդիկ են, որոնց առանց խտրականութեան պէտք է հասանելի լինեն բոլոր մարդու իրաւունքները եւ հիմնարար ազատութիւնները: Նշւել է, որ ֆրանսիացի խորհրդարանականների այցն Արցախ մարդու ընդհանրական իրաւունքների հանդէպ ցուցաբերւած համերաշխութեան արտայայտութիւն է:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։