Հա

Քաղաքական

16/09/2019 - 17:30

ՀՀ ԱԱԾ տնօրէնը հրաժարական է տւել

ՀՀ ԱԱԾ տնօրէն Արթուր Վանեցեանը հրաժարական է տւել: Այդ մասին այսօր Վանաձորում հրաւիրւած մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինեանը, ինչից յետոյ րոպէներ անց յայտարարութիւն տարածեց ԱԱԾ լրատւական ծառայութիւնը:

«alikonline.ir» - ՀՀ ԱԱԾ տնօրէն Արթուր Վանեցեանը հրաժարական է տւել: Այդ մասին այսօր Վանաձորում հրաւիրւած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, ինչից յետոյ րոպէներ անց յայտարարութիւն տարածեց ԱԱԾ լրատւական ծառայութիւնը:

«Այս որոշումը ես կայացրել եմ նոյնքան վստահ, որքան այն մէկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէնի պաշտօնը։ Մէկուկէս տարւայ իմ գործունէութիւնը միշտ բոլորիդ աչքի առջեւ է եղել, եւ ամէն քայլ արել եմ մէկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիւը վեր են ամէն ինչից:

Պետականաշինութիւնն իր տրամաբանութիւնն ունի` որոշումների տարերայնութիւնը, գործողութիւնների հախուռնութիւնը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դէպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատւութեան հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կը յաղթանակի հայրենիքի հանդէպ պարտքը»,- հրաժարականի տեքստում գրել է Արթուր Վանեցեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։