Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը վերլուծել է Վալերի Օսիպեանի ազատման պատճառները, նշել հնարաւոր հետեւանքների մասին։
«alikonline.ir» - Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը վերլուծել է Վալերի Օսիպեանի ազատման պատճառները, նշել հնարաւոր հետեւանքների մասին։
Նա ֆէյսբուքեան էջում գրել է.
«Ուժային կառոյցների համար Փաշինեանը persona non grata է դառնում, այսինքն անցանկալի անձ, իսկ նրա հետ համագործողները ապագայում կը համարւեն կոլաբորացիոնիստներ՝ համագործողներ:
Այս տենդենցը վաղուց էր զգացւում, սակայն հիմա ակնյայտ դրսեւորումներ է ստանում:
Ոստիկանութիւնը եւ ԱԱԾ-ն պահպանողական կառոյցներ են եւ ունեն ներքին վարւելակերպ ու աւանդոյթներ: Դա լաւ է, թէ վատ, տւեալ պահին էական չի, դա այդպէս է:
Ինչ վերաբերւում է զինւած ուժերին, ապա այնտեղ եւս Նիկոլը օտար տարր է: Դա զգալով Նիկոլը փորձում է հեղինակազրկել այդ կառոյցները՝ գոնէ ղեկավար կազմին, ինչն աւելի է խորացնում փոխադարձ անվստահութիւնը:
Սակայն կայ իրականութիւն, որի հետ ե՛ւ Նիկոլը, ե՛ւ ուժային կառոյցները ստիպւած են համակերպւել ու յարմարւել միմեանց գոյութեանը: Այսինքն, այդ կառոյցներում պէտք է լինեն Նիկոլի հետ բանակցողներ, որի դերը կատարում են (կամ՝ էին) այդ կառոյցների ղեկավարները։
Հիմա իրավիճակ է փոխւում եւ եթէ այդ կառոյցների ղեկավարներ նշանակւեն «դրսից» մարդիկ, ապա Նիկոլը մնում է առանց «բանակցողների»։
Իր մարդկանց նշանակելով այդ կառոյցների ղեկավարներ, ինքն կորցնում է այդ կառոյցների վրայ ուղղակի վերահսկողութիւնը՝ կառոյցները վերահսկողների հետ ուղիղ կապը, դրանով անվստահութեան մթնոլորտն տեղափոխելով այդ կառոյցների ներսը։
Հետաքրքիր է, թէ դրանից ինչ կը ստացւի»։