Հա

Քաղաքական

11/10/2019 - 14:50

Մենք բարձր ենք գնահատում Ջեր առաքելութիւնը

Մենք բարձր ենք գնահատում Ջեր առաքելութիւնը. Բակօ Սահակեանի ուղերձը Արցախի բարեկամներին:

Մենք բարձր ենք գնահատում Ջեր առաքելութիւնը. Բակօ Սահակեանի ուղերձը Արցախի բարեկամներին:

ԱՀ նախագահ Բակօ Սահակեանի ուղերձը հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում մեկնարկած Արցախի բարեկամների համաժողովին.

«Այսօրւայ միջոցառումը իւրայատուկ է, թէ բովանդակութեան, թէ մասնակիցների առումով: Ժողովրդավարական սկզբունքների եւ մարդասիրական արժէքների նւիրւածութեամբ տարիներ շարունակ քրտնաջան աշխատանքներ են տանում՝ ուղղւած Արցախի սատարմանը, միջազգային տարբեր հարթակներում մեր երկրի մասին փաստացի տեղեկատւութեան ներկայացմանը, երկկողմ յարաբերութիւնների զարգացմանը, Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը: Մենք երախտապարտ ենք ձեզ այս ամէնի համար եւ բարձր ենք գնահատում ձեր առաքելութիւնը եւ ուրախ ենք, որ ունենք ձեզ նման ընկերներ եւ բարեկամներ:

Այս համատեքստում կարեւոր է եւս մէկ անգամ ներկայացնել Արցախի Հանրապետութեան պետակաշինութեան տեսլականը եւ մեր արտաքին քաղաքական հրամայականը, ինչը իւրայատուկ ուղենիշ է հանդիսանում ձեր իւրայատուկ աշխատանքում: Անկախ, ինքնիշխան եւ հզօր պետութիւն կերտելը եղել եւ մնում է մեր պետականաշինութեան հիմքը, որի յենասիւներից են Հայաստանի եւ Սփիւռքի մեր եռամիասնութիւնը եւ ժողովրդավարական արժէքների եւ սկզբունքների լինելը:

Մեզ համար կարեւորագոյն հրամայական է Արցախի անվտանգութեան լիարժէք ապահովումը բոլոր հարթութիւններում: Անվտանգութեան խնդիրներն առաջնային են նաեւ բանակցային գործընթացում: Մենք կողմակից ենք Ադրբեջանի հետ մեր յարաբերութիւնների խաղաղ կարգաւորմանը բանակցային սեղանի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքոյ: Այստեղ լուրջ յաջողութիւնների գրանցումը անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժէք ձեւաչափի վերականգնման Արցախի լիիրաւ մասնակցութեամբ:

Ակնյայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշւել առանց նրա մասնակցութեան եւ մեզ համար չի կարող լինել վերադարձ անցեալ: Արցախի քաղքականութեան արտաքին քաղաքականութեան հիմքում շարունակում է մնալ հաւասարակշռւածութեան եւ բազմաուղղւածութեան սկզբունքները: Մեզ համար հրամայական է հաւասարապէս բարիդրացիական յարաբերութիւնների պահպանում ն ինչպէս Եւրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, այնպէս էլ տարածաշրջանային պետութիւնների: Անելիքներն ու խնդիրները բազմազան են, բայց միանգամայն իրատեսական: Համոզւած եմ, որ մեզ յաջողւելու է արդիւնաւէտօրէն լուծել դրանք եւ այս ճանապարհին յատուկ նշանակութիւն ունի նման միջոցառումների անցկացումը»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։