Հա

Քաղաքական

16/10/2019 - 11:00

«Արցախը երկրի վրայ վերջին դրախտն է, որն ադրբեջանցիներն ուզում են ոչնչացնել». Ջիմ Քարիջիանիս

Ադրբեջանի «սեւ ցուցակում» լինելն ինձ համար պատւոյ շքանշան է. ոչ մի ցանկութիւն չունեմ ոտք դնելու Ադրբեջան, ոչ մի ցանկութիւն՝ գնալու Բաքու. Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ջիմ Քարիջիանիսը, որն Արցախ է այցելել ՀՅԴ եւ Արցախի ԱԳՆ կազմակերպած՝ «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» համաժողովին մասնակցելու:

«alikonline.ir» - Ադրբեջանի «սեւ ցուցակում» լինելն ինձ համար պատւոյ շքանշան է. ոչ մի ցանկութիւն չունեմ ոտք դնելու Ադրբեջան, ոչ մի ցանկութիւն՝ գնալու Բաքու. Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ջիմ Քարիջիանիսը, որն Արցախ է այցելել ՀՅԴ եւ Արցախի ԱԳՆ կազմակերպած՝ «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» համաժողովին մասնակցելու:

 

- Դուք այստեղ էք Արցախի բարեկամների համաժողովին մասնակցելու. ի՞նչն է ներշնչել ձեզ՝ լինել Արցախի բարեկամ:

- Ուրախ եմ լինել այստեղ, բոլորին բարի օր ու բարի առաւօտ եմ մաղթում: Ողջոյններ Կանադայից: Ես 5-6 անգամ եղել եմ Հայաստանում, առաջին անգամ եկել եմ մասնակցելու Ցեղասպանութեան 90-ամեակի տարելիցին: Աշխատել եմ Կանադայի հայ համայնքի հետ եւ օրէնսդրական նախաձեռնութիւն եմ ներկայացել Ներկայացուցիչների պալատ՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու հարցով: Դա, իմ կարծիքով, մէկ քայլ առաջ է Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների՝ աշխարհում ճանաչելի դառնալու ճանապարհին: Արցախը երկրի վրայ մարդկանց յայտնի վերջին դրախտն է, որն ադրբեջանցիները ցանկանում են ոչնչացնել: 

 

- Ադրբեջանը սպառնում է Արցախ այցելողներին ներառել «սեւ ցուցակ». ինչպէ՞ս էք վերաբերւում այդ փաստին:

- Ես հպարտ եմ Ադրբեջանի «սեւ ցուցակում» ընդգրկւելով: Ոչ մի ցանկութիւն չունեմ ոտք դնելու Ադրբեջան, ոչ մի ցանկութիւն՝ գնալու Բաքու: Արցախում ՏԻՄ ընտրութիւններին եմ մասնակցել, այլ ընտրութիւնների եւս ներկայ եմ եղել ողջ աշխարհում, աւելի քան 20 անգամ դիտորդական առաքելութիւն եմ իրականացրել եւ նոյնիսկ ադրբեջանցիներին եմ առաջարկել իրենց ընտրութիւնները դիտարկել: Այնուամենայնիւ, ժամանակի մէջ յետ գնալով դէպի 2012 թ., երբ առաջին անգամ էի այստեղ, եկայ Արցախ, յետոյ երբ արդէն տուն էի գնում Թուրքիայով եւ Յունաստանով, ինքնաթիռում՝ չւերթի ժամանակ, մի թուրք պաշտօնեայ ինձ մի կողմ քաշեց ու հարցրեց, թէ ուր եմ ուզում հասնել: Ասացի՝ թէ որտեղ, ի վերջոյ, ես կը հանգրւանեմ Կանադայում, դա քո գործը չէ, ես դիւանագիտական անձնագիր ունեմ, ծառայողական անձնագիր ունեմ եւ ինքնաթիռի տոմս. դա ամէնն է, ինչ քեզ պէտք է հետաքրքրի: Թէ ի՞նչ եմ անելու այն ժամանակ, երբ արդէն Կանադայում լինեմ, թող քեզ ընդհանրապէս չհետաքրքրի: Յետոյ թարգմանիչների միջոցով ինձ տեղեկացրին, որ այդ պաշտօնեան իմ մասին ասել է, որ իրենք անհատապէս կը լինեն Կանադայում:

Այդ ժամանակ կինս ինձ մի կողմ քաշեց եւ ասաց՝ ուղղակի իրենց ասա՝ ուր ենք մենք գնում, որպէսզի կարողնանաք շարունակել ճանապարհը: Այդ ժամանակ ես ասացի, որ մեր վերջին հանգրւանը Տորոնտոն է: Երբ հասայ Տորնտօ, ինձ հետ կատարւածի մասին բողոքեցի Թուրքիայի դեսպանութիւն: Թուրքերն առհասարակ ոչ մի յարգանք չունեն մարդու իրաւունքների հանդէպ: Ադրբեջանցիները նրանցից լաւը չեն: Այն փաստը, որ ես «սեւ ցուցակում եմ», դա ինձ համար պատւոյ շքանշան է:

 

- Հայ ժողովրդի հետ ձեր կապերը, փաստօրէն, երկար պատմութիւն ունեն եւ, վստահաբար հայ ընկերներ ունեք նաեւ Կանադայում. կա՞ն պատմութիւններ, որոնք բնորոշում են նրանց:

- Իմ մայրը Պոնտոսի ցեղասպանութեան վերապրածներից է: Պոնտոսի Ցեղասպանութիւն, Հայոց Ցեղասպանութիւն, երկուսն էլ Ցեղասպանութիւն են քրիստոնեաների հանդէպ՝ 1914-15 թթ.: Ես ծնւել եմ Յունաստանում՝ փախստականների ճամբարում, 1950-ականներին: Հէնց իմ մայրիկի պատմութիւնը եւ փոխանցած դաստիարակութիւնն են ինձ հաղորդակից դարձնում ոչ միայն պոնտոսցիների, այլեւ հայերի ցեղասպանութեանը: Մենք միեւնոյն քայլերի եւ միեւնոյն դժւարութիւնների միջով ենք անցել:

Աշխատելով թէ՛ հայերի, թէ՛ յոյների հետ, միայն նրանք չէ՝ կան նաեւ կամբոջացիներ, քրդեր, սուդանցիներ, որոնց հետ այսօր էլ դա տեղի է ունենում, ես միշտ կրկնում եմ՝ «այլեւս երբեք»: Բայց հիմա վիճակն այնպիսին է, որ «այլեւս երբեքը» պիտի լինի աւելին, քան ուղղակի խօսքը: Այս պահին քրդերը Սիրիայի հիւսում կոտորւում են, եւ ԱՄՆ-ը ձեռքերը լւացել է եւ ամբողջովին մոռացել է այն մարդկանց, որոնք իրեն ժամանակին օգնում էին: Մենք ասում ենք՝ «այլեւս երբեք», բայց թուրքերն ասում են՝ «նորից»: Թուրք քաղաքական գործիչներն ու առհասրակ, Թուքիան, պէտք է պատասխանատւութեան ենթարկւեն այն բանի համար, ինչ անում են աշխարհում եւ մանաւանդ Սիրիայում:

 

- «Պրօ Արցախ» շարժումը, որն սկսւել է, ի՞նչ գործնական քայլեր կանի առաջիկայում:

- Ես հաւատում եմ, որ ամեն 2-5 տարին մէկ Արցախի բարեկամները կը գան Արցախ: Մի նոր երիտասարդ բարեկամի եմ հանդիպել, որը Կալիֆորնիայում ընտրւել է պատգամաւոր. արմատներով Շուշիից է, որպէսզի այս անհատներին շփման եւ իրար ճանաչելու հնարաւորութիւն տանք, որպէսզի իրենք մեզ անընդհատ նոր տեղեկատւութիւն տրամադրեն Արցախում տեղի ունեցողի մասին, որպէսզի մենք լինենք բարի կամքի դեսպան Արցախի համար: Օրինակ, յաջորդ տարի սեպտեմբերի 2-ին, որն Արցախի անկախութեան օրն է, Տորոնտոյի հայ համայնքի հետ քաղաքապետարանում Արցախի դրօշն ենք բարձրացնելու, որը կը դառնայ առաջին պաշտօնական քայլը Արցախի Հանրապետութեան ճանաչման գործում, ասելու, որ Արցախն այնտեղ է, գոյութիւն ունի, մենք պէտք է նրա հետ գործակցենք, բայց ոչ թէ ուղղակի գործակցենք, այլ շարունակաբար: Մասնաւորապէս, նոր բիզնեսներ հիմնենք Արցախում, ներդրումներ կատարենք այնտեղ, ինչպէս նաեւ Արցախից ապրանքներ ներկրենք մեր երկիր: Դրանք են այն քայլերը, որոնք պէտք է անենք իբրեւ Արցախի բարեկամ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։